ՍԼԵՔԼԱՅՆ

Սլեքլայն

Սլեքլայնը  երկու հենարանների  միջև  ձգված  որոշակի երկարությամբ  ժապավենի վրա քայլելու  կամ  հավասարակշռությունը պահելու  գործընթացն  է:  Սլեքլայնը նման  է սլեքռոփի(պտտվող պարանի)  կամ  թայթռոփի(ձիգ պարանի)  վրա  քայլելուն:  Սլեքլայնը  տարբերվում է լարախաղացությունից իր  մեջ  օգտագործված  նյութով   և  օգտագործման  ընթացքում  կիրառած  ձգումների  քանակով: Սլեքլայնը  նկատելիորեն  ավելի  քիչ  է  ձգված  քան  լարախաղացության պարանը, որպեսզի  ստեղծվի  դինամիկ  գիծ, որը կձգվի  և կթրթռա  ինչպես երկար  և  նեղ բատուտը:  Ձգվածությունը  կարող  է  հարմարեցվել  ըստ  օգտագործողի  ցանկության,  և  տարբեր  ճոպաններ  կարելի  է  օգտագործել  շատ դեպքերում:  Սլեքլայնը  հայտնի  է  իր    պարզության  և  բազմակողմանիության  շնորհիվ,  այն  կարելի  է  օգտագործել  տարբեր  միջավայրերում:

Սլեքլայնի  ստեղծումը:

Հիմնականում  սլեքլայնը  ձգված  է  լինում   երկու  ծառերի  միջև:  Սկսնակների  համար իդեալականը 15-30  ֆուտ(4.6-9.1 մ) երկարությամբ ժապավենը   գետնից  2-3  ֆուտ (0.61–0.91մ) վերև կապվածն  է,  և  այն պետք է անպես  ձգված  լինի, որպեսզի  քայլելուց  գետնին  չդիպչի:

Պարանը,  որը  որպես  հենարան կապում  են  ծառից ,  սովորաբար  սլեքլայնի  մի  մաս  է  լինում: Ավելի  փորձառու   սլեքլայներները  հիմնականում  ծառերի մեջ անցքեր են անում, դրանց միջով անցկացնում են պարանները  և  կապում,  որպեսզի այն  ավելի  ձիգ  և  դիմացկուն  լինի:

Սլեքլայնի  հիմնական տեսակները:

Սկզբնական  սլեքլայնները  սովորաբար լինում են  երկու  տեսակ.  Պարզ սլեքլայն  և  ռաթչեթ  սլեքլայն: Պարզ  սլեքլայնի դեպքում  օգտագործում  են  գոտիներ, որոնք սլեքլայնը ձգելիս պարզեցնում են   բլոկերի  համակարգը և կապերի շփումը: Իսկ ռաթչեթ  սլեքլայնի  դեպքում այն ձգելու համար օգտագործվում  են արգելանիվներ:

Սլեքլայնին հատուկ նկարագիրը թեթևությունն է,  որով փոխվում է դինամիկան:  Բարակ ճոպան օգտագործելու դեպքում (58 դյույմ, 1.6 սմ) սլեքլայնը   առաձգական կստացվի:  Դա  թույլ  է  տալիս  շատ   ճոճվել ժապավենի  վրա  և նույնիսկ կարճ  ժապավեն օգտագործելու դեպքում զգացողություն է  ստեղծվում, թե  երկար  է: Ավելի լայն  ճոպանները (2 դյույմ, 5 սմ) շատ ավելի  կարծր  են լինում, հնարավորություն տալով կատարել հնարքներ, որոնք  օպտիմալ  են  օդային  հնարքների  համար: Ժապավենի  ձգվածությունը  հաճախ   ավելացնում  կամ  պակասեցնում  է  ժապավենի  պտտումները:   Ձգվածության  տարբեր  մեթոդների  շնորհիվ և հաշվի առնելով քաշը` սլեքլայնի  հնարքները փոփոխվում են:  Արգելանիվները  ավելացնում  են  քաշ,  որը  թույլ  է  տալիս ավելի  կարճ  սլեքլայնի  վրա  արագ  շարժումների  դեպքում  հետադարձ  կապի  զգացողություն  ստեղծել:

Հենարաններ

Հատկապես պետք  է  ուշադրություն  դարձնել  ձեռքով  պատրաստված  հենարաններին, ինչպիսիք  են   լուսամփոփները,  ցանկապատները,  դեկորատիվ սյունները, որոնք  նախատեսված  չեն  հավելյալ  ուժի  համար:

Սլեքլայնի  համար  ամենասովորական  հենարանները  ծառերն  են:   Ծառերը  պետք  է  լինեն ամենաքիչը  12դյույմ (30սմ)`   առողջ  և  ամուր  արմատավորված:  Ծառի կյանքը  ապահովելու համար,   պետք  է վերացնել այն վնասելու ռիսկը  և  ծառի վրա ընկնող ծանրությունը: Այդ նպատակով  կարող  է  օգտագործվել  ցանկացած  նյութ, որը կարող  է կլանել  ճնշումը  և  ապահովել  ծառի մակերեսը: Երկար  ժապավենների  համար  ավելի  դիմացկուն  ապահովություն  է  պետք:   Ամենաէֆեկտիվ  տարբերակենրից  մեկը ուղղահայաց  սյուններ  ամրացնելն  է(1×1դյույմ) (2.5×2.5 սմ),  բաժանված  6 մասի (յուր. 15սմ), որոնք  սյունների  մեջտեղով  լարերով կապված են իրար:  Սյունները  նախատեսված են հենման  պարանները  միմյանց  կապելու  և ծառի արտաքին մակերեսը պաշտպանելու համար,  իսկ  սյունների  երկարությունը  բեռը  բաշխում  է  ուղղահայաց,  ի  տարբերություն հորիզոնականի(որը ճնշում  է  ժապավենը երկարությունով  մեկ):  Սլեքլայնի  հիմնադրիների  շրջանում իդեալական  է  համարվում  սյունների մեջ  դրված  քառակուսի  գորգը և  արտաքին  մակերեսը:

Սլեքլայնի  ուղղությունները:

ՈՒրբանլայնինգ:

Ուրբանլայնինգը  կամ  ուրբան  սլեքլայնը  համախմբում    է   սլեքլայնի  բոլոր  մնացած  տեսակները: Այն  հիմնականում  պրակտիկ  է  քաղաքային  միջավայրերում,  օրինակ  քաղաքային  այգիներում  կամ  փողոցներում:  Ուրբան  սլեքլայներները  մեծամասամբ  գերադասում է լայն  ժապավեններ(2մտչ) (5սմ),  փողոցներում  հնրաքներ  ցուցադրելու  համար,  սակայն  ոմանք  օգտագործում  են  նեղ  պարաններ (58  կամ 1 դյույմ, 1.6 կամ 2.5 սմ)  երկար  ուղիների  կամ  վոթերլայնի համար:

Ուրբանլայնինգի  տեսակներից  մեկը  ժամանակն  է, այսինքն,  ինչ-որ  մեկը  փորձում  է առանց  ընկնելու մնալ   սլեքլայնի  վրա,  որքան  հնարավոր  է  երկար:   Սա  մեծ ուշադրությունն է  պահանջում  և  կենտրոնացած է կամքի  վրա,  և  փխրուն  մկանների  համար  դիմացկունություն է պահանջում:

Ուրբանլայնինգի   մեկ  այլ  տեսակ  է  սթրիթլայնինգը, որը  համատեղում  է  փողոցային  վարժությունները  սլեքլայնի   դինամիկ,  անկայուն  և  լարված  զգացողության  հետ:  Հիմնական  ուշադրությունը պետք է կենտրոնացնել ձեռքերի վրա կանգնելուն, միաժամանակ ձեռքերի և    ոտքերի  վրա   կանգնելուն,  մեկ  ձեռքի  վրա  կանգնելուն  և  այլ  հետաքրքրիր  էքստրեմալ  հնարքներին, որոնք   կապված են  փողոցային ներկայացումների  մշակույթը հետ:

Թրիքլայնինգ

Թրիքլայնինգը  սլեքլայնից  ավելի  հայտնի  դարձավ  իր  պարզ  ստեղծմամբ. 2դյույմ (5սմ) սլեքլայնի պարան:   Հիմնականում  թրիքլայնը  գետնից  քիչ  բարձրության  վրա   է  լինում, սակայն  երբեմն  կարող  է  նաև  շատ  բարձր  լինել:  Բազմաթիվ  հնարքներ  կարելի  է  անել  ժապավենի  վրա, և  քանի  որ  այս  սպորտաձև  նոր  է,  մեծաթիվ  նոր  հնարքներ  դեռևս  կան:  Ներկայում  կատարվող  հնարքներից  ամենատարածվածը  քայլելն  է,  ետ  քայլելն  է,  ծնկների  վրա թռնելը,   վազելը,  սլեքլայնի  վրա  թռնելը  և  ցատկելով  քայլելը:  Որոշ միջին  կարգի  հնարքները  ներառում  են.   Բուդդայի  նման  նստելը,   պարզապես  նստելը,  պարկելը,    խաչված  ծնկներով  թռնելը, դիմաց   շարժվելը,  կողքով  շարժվելը, և  հետ   կամ << 180c>> թռնելը:  Իսկ  փորձառու  հնարքներից  են  հետևյալները.  ցատկելը, նստատեղով ցանտկելը, կրծքավանդակով  ցատկելը:  Զարգացնելով  ձգման  մեխանիզմը  և  ճոճվելու  տեխնոլոգիան,  այն  սահմանափակումները, ինչի համար  արվում է սլեքլայնը, ժամանակի ընթացքւմ  դուրս  են  մղվում: Հաճախ չենք հանդիպի փորձառու սլեքլայների,  ով հնարքի ժամանակ կդիպչի սլեքլայնին և հետ պտույտ կանի:

Վոթերլայնինգ (Ջրախաղաց)

Ջրաղախացը  սլեքլայնի  տեսակ  է, որը  կատարվում  է  ջրի  վրա:   Սա  իդեալական  տարբերակ  է  նոր  հնարքներ  սովորելու կամ  պարզապես  հաճույք  ստանալու  համար:    Ջրաղախաց   հիմնելու    հիմնական  վայրերը   լողավազաներն են,  լճերը,  գետերը, առվակները, նավահանգիստները:   Սլեքլայնը կարող  է  դրվել  ջրի  մակերեսից  բարձր,  մակերեսին  մոտ,  և  անմիջապես  մակերեսին  կպած:   Այնուամենայնիվ,  կարևոր  է, որպեսզի  ջուրը  բավականին  խորը  լինի,   խոչըդոտներից  ազատ,  և  այդ  տարածքով  նավեր  չպետք  է  անցնեն:

Հայլլայնինգ

Հայլայնինգը  սլեքլայնի  տեսակ  է, որը  գետնից  կամ  ջրից որոշակի բարձրության  վրա  պետք  է   լինի:   Շատ  սլեքլայներներ  Հայլայնինգը  համարում  են  սպորտի  գագաթնակետ:  Հայլայնինգը  սովորաբար  տեղադրվում է  այնպիսի  տարածքներում,  որոնք  օգտագործվել  են  կամ  օգտագործվում են  պարանային էքսկուրսիաների  համար:  Երբ փորձառու սլեքլայները հայլայն է անցկացնում միջոցներ են ձեռնարկում, որպեսզի վստահ լինեն, որ օգտագործված է ամուր, բավականաչափ  մեծ  և  հավասարակշռված  հենարաններ, որոնք  կապահովեն  ժապավենի   հավասարակշռությունը: Ժամանակակից  հայլայնինգը,  ապահովության  նկատառումներից  ելնելով, սովորաբար  իր  մեջ  ներառում  է  հիմնական  ճոպան,  պահեստային  ճոպան, ինչպես  նաև  բարձրացնող  կամ  հեռացնող պարան:  Այնուամենայնիվ  շատ   հայլայններն    անցկացված  են  երկու  ժապավենով ` հիմնական  և  պահեստային,  հատկապես  եթե  հայլայնի  ժապավենը  քիչ է ձգված (ավելի քիչ քան 900 lbf (410 kgf; 4,000 N)), անցկացված  է բարձր  որակի  ճոպան (Տեսակ 18 կամ MKII Spider Silk): Կարևոր է  նաև  փակել բաց տարածքը,  որը  կարող  է  շփման մեջ մտնել  հղկված  մակաերեսի  հետ:  Ապահովության  համար հայլայներները հագնում են  լեռնագնացության    մեջ օգտագործվող անվտանգության գոտի,  որը  միանում է  հենց   սլեքլայնին:   Առանց  ապահովության սլեքլայն կամ  <<ազատ-միայնակ>>  սլեքլայնինգ  տերմինը`  վերցված    լեռնագնացությունից, այն անհավատալի  բան  չէ, և  նույնիսկ ունի այնպիսի  համակիրներ, ինչպիսիք  են  Դեն  Փոթերը  և  Անդի  Լովիսը:

Սլեքլայն  յոգա

Սլեքլայն  յոգան  ներառում է  դասական  յոգայի  դիրքերը և  շարժումները   սլեքլայնի  վրա:  Սլեքլայն  յոգան  նկարագրվել  է  որպես  <<Յոգայի  կոնցենտրացիայի   տարանջատված  արվեստ>>: Հեշտ չէ  հավասարակշռել 1դյույմ (2.5սմ)  ճոպան, որը  թույլ  է  ձգված,  և նման պայմաններում յոգայի դիրքեր ընդունելը բավականին բարդ  է: Պրակտիկան  միաժամանակ  զարգացնում  է  կենտրոնացումը, դինամիկ  հավասարակշռությանը,  ուժը,  շնչառությունը, հիմնական  ինտեգրումը,   ճկունությունն ու  վստահությունը:  Օգտագործելով  կանգնած  դիրքերը,  նստած  դիրքերը,   ձեռքերի  վրա  կանգնած  դիրքերը,   ծնկների  վրա  նստած դիրքը, շրջադարձերը`  հմուտ  յոգայի սլեքլայն  անողը  կարող է   սահել առանց  ժապավենի վրայից  ընկնելու:

Ազատ ոճի  սլեքլայն

Ազատ  ոճի  սլեքլայնը  աճող  հավասարակշռության  արվեստն  ու  պրակտիկան  է ժապավենի կամ  ճոպանի  վրա,  որոնց  ձգվածությունը  երկու  հենակետերի  մեջ թուլացված  է,  հիմնականում  գետնից  մինչև  կենտրոն մոտավորապես  15-30  ֆուտ  (60 — 90 սմ)  է լինում: Սլեքլայնի այս  տեսակը  ապահովում  է  լայն հնարավորություններ  և ճոճվելու  և  ստատիկ  վիճակում  գտնվելու  ժամանակ:  Ազատ ոճի  սլեքլայնը  չի  պարունակում   լարվածություն  իր  մեջ, մինչդեռ  դասական  սլեքլայնը  և  թայթռոփը  պարունակում են:  Պարանի  կամ ճոպանի  այս  լարվածության  բացակայությունը թույլ  է  տալիս  նրան   ճոճվելու  մեծ  չափերով  և  ավելացնում  է  տարբեր  դինամիկա:  Սլեքլայնի  այս  տեսակը  հայտնի  դարձավ 1990-ին,  Վոթերվիլեի  Կոլբի քոլեջի  ուսանողների  միջոցով:  Համցանցում  նրա  մասին  առաջին  անգամ  գրեցին 2004-ին, այն  անվանելով «Free Culture and Rodeo Satellite Research Center, Culture Inn»: << Հին ռեվոլուցիան – Նոր ճանաչումը — 3-10-04>> հոդվածը  նկարագրում  է  ազառ ոճի սլեքլայնի  զարգացումները   մանրամասնորեն:

Վինդլայնինգ

Վինդլայնինգը  սլեքլայնի  տեսակ  է, որն իրականացվում է շատ  քամոտ  եղանակին:   Քամու  հաճախականությունից  կախված,  բավականին  դժվար  է  մնալ  ժապավենի  վրա  և չստանալ հարվածներ: Փորձերից  մեկը  սենսացիա  էր,  կարծես  թե  թռչելիս լիներ, երբ  սլեքերը  պետք  է  մարմինը  թեքեր և  ձեռքերը  աերոդինամիկ  կերպով  պահպաներ  հավասարակշռությունը:

Պատմությունը

Այն դեպքում, երբ հազար տարի  պարանի վրայով քայլելը  այս կամ այլ միջոցեր էր հանդիսանում,  ժամանակակից  սլեքլայնի  ծագումը  ընդհանրապես  վերագրվում  է  երիտասարդ լեռնագնաց Ադամ  Կրոսովսկուն հարավային  Իլլինոյսից, սկսած  1979թվականից:  16 տարեկան  Ադամը, հարավային Իլլինոյս համալսարանի դիզայնի բաժնի  տնօրենի  որդին, տարվել  էր  մի  լուսանկարով,  որը  նա  գտել  էր  համալսարանի  գրադարանում` <<1890-ականների  Կրկեսային կատարողները>>: Նկարում պատկերված  էր  մետաղալար, որի մի ծայրը ամրացված էր ներքևում,  իսկ  մյուսում  հանգույցն  էր, որից  բռնել  էր  կատարողը: Նա մեկ  ձեռքով  կանգնելեր  դրոշակաձողին, և դրա հետ մեկտեղ  իր մարմինը կախված  էր հեռու   հակառակ  կողմից` հակակշռելով  մետաղի  կշիռը:  Մետաղի մեջտեղում  մեկ  այլ  կատարող  էր   ձեռքերի  վրա կանգնած:  Ադամը  հաջողությամբ  հավաքագրեց  լեռնագնացների  փոքր  խումբ,  գրեթե  հավատալով  որ նրանք կարող են  վերարտադրել  այս  սխրագործությունը:  Նրանք  բոլորը  զբաղված  էին  սովորելով. թե ինպես է պետ  քայլել    լեռնագնացության  պարանի վրայով,  ճոպանի  վրայով,  շղթաներով  և  ցածր/բարձր  լարերով,  սակայն  միայն  Ադամին  էր  հաջողվում  արդյունքի  հասնել,  կատարելով  պատմական  կրկեսային  հնարքներ: Ամենանշանավորն  այն   էր,  որ նա կարողացավ  կանգնել  1-դյույմ (2.5 սմ)  ճոպանին ձեռքերի  վրա  և  նույնիսկ  ճոճել  այն  նույն   ուղությամբ:  Ադամը  այս  վատ  սովորությունները  1979թվականին   տարավ  Օլիմպիա`Վաշինգտոնի  Էվերգրին պետական  Քոլեջ, որտեղ  նա  հանդիպեց պատանի լեռնագնացներ Ջեֆ  Ելինգթոնին և  Բուկեր  Սանդալին: Ադամը  հարակից  տարածքում տեղադրեց մշատական հենարաններ`լարերն անցկացնեու համար,  և  եռյակը  շարունակում էր իդեալական  քայլել, ձեռքերի  վրա կանգնել,  և  թռնել  ճոպանի  հենակետերին:   Նրանց  ձեռքերի  վրա  կանգնելու  հնարքը  աշխատում  էր 1-դյույմ (2.5 սմ)  բարակ  լեռնագնացության  ճոպանի  վրա,  նրանք  նաև  աշխատացնում  էին  դինամիկան և  նեյլոնից  ճոպանի  ճկունությունը  բոլոր  հնարքները զարգացնելու  համար,  ներառյալ  երեք ակումբը, որը  ծրագրի  ընթացքում անցնում է նույն գծի վրա երկու  սլեքլայների   միջով:  Կարմիր Հրապարակ, Էվենգրինի  կենրտոնական կոմպուս պլազայի մասնաշենքերի միջև տարածությունները հարմար  էիր,  որպեսզի նրանք  կարողամային հանդիսատես հավաքել:  Գրոսովսկին  Ելինգթոնի  հետ   միասին  հիացած  էին  լարաքայլի  և  կրկեսի  պատմություններով  հենց  սկզբից,   և 1981թվականին  ներկայացրին  ներկայացում  30 ֆուտ (9մ) երկարությամբ հայլայնի  վրա,  որը   կապված  էր  գետնից 25 ֆուտ (8մ)  բարձրության  վրա. դա  ներկայացման  մի մասն  էր,  որը ստեղծեց   մեկ գործողությամբ ներկայացման դասական   պատկերը Էվենգրին  պետական  քոլեջի  հանդիսատեսի  համար:  Ժամանկի  ընթացքում  Գրոսովսկին դարձավ հայտնի  հյուսիս-արևմտյան  նկարիչ,  նա շատ  էր  նվիրված  իր  լիտոգրաֆիկ  արվեստի  թեմաներին, ներառյալ  լարաքայլին   և  կրկեսային  մշակույթին:   Այս  սպորտը  ծաղկում  է արևմուտքի  լեռնագնացների  շրջանում,   այնուհետև  տարածվում  է  ամենուրեք:   Հատկանշական  էր  2004թվականին  Ռիոի  Օլիմպիական  խաղերի ժամանակ  սլեքլայներ  Ջիովաննա Պետրուցիի  ներկայացումը  Իպանեմայի  լողափին,  որը գրավեց  The  New York  Times-ի  ուշադրությունը:

Հայլայնինգի  պատմությունը

Հայլայնինգը ոգեշնչել է շատ դերասանների,  ովքեր  բացառիկ  վայրերում պողպատե մալուխների վրայով քայլում  էին  դեպի  վերև: 1907-1948թթ-երին պրն. Իվ Բալդվինդը Կոլորադո նահանգի Էլդորադո Սփրինգից,  բազմաթիվ անգամներ հատել  է   Էլդորադոյի  Կիրճը  բարձր  լարերի  վրայով:  Ըստ փաստաթղթերի նա վերջին անգամ կիրճն անցել է 82-րդ ծննդյան տարեդարձի օրը: 07 հոկտեմբորի 1974թվականին Ֆիլիպ  Փեթիթը Նյու  Յորքի  Թվին Թաուերների  միջև տեղադրում  է  բարձր  լարեր  և  քայլում դրանց վրա:  1983թվականի  ամռանը,   Ադամ  Գրոսովսկին  և  Ջեֆ  Ելինգթոնը   տեղադրում են  17մ երկարությամբ և 880մ բարձրությամբ լարեր Յոսեմիտում, Lost Arrow Spire-ում:   Այնուամենայնիվ,  անբավարար աջակցության պատճառով նրանցից  ոչ  մեկը  չկարողացավ  անցնել  այն  ամբողջությամբ:  1983թվականի  աշնանը,  Ադամի  և  Ջեֆի  ջանքերով  ոգեշնչված,  20տ  Սքոթ  Բալքոմը  և  17տ  Քրիս  Քարփենթերը  հաջողությամբ  ավարտին  հասցրին  այն, ինչը  փաստաթղթեվորվել էր որպես առաջին քայլք նեյլոնե մալուխների վրայով:

Առաջին  հայլայնը, որը անվանակոչվեց The Arches(Կամարներ), մոտավորապես 30ֆուտ(9մ) երկարությամբ և մոտ 120ֆուտ(35մ) բարձրությամբ: Այն անցել են Կալիֆորնիա նահանգի  Պասադենայ քաղաքում`Կալիֆորնիայի ՍՌ 134 Ֆրիվեյ կամրջի  տակ,  երկու  Կամարների  միջև: Հաջորդ  տարվա ամռանը(1984)  Սքոթ  Բալքոմը Լոսթ Ըռոու Սպաեռում  տեղադրում  է հայլայն Դարին Քարթերի և Քրիս Քարպենթերի օգնությամբ:  Սքոթի  փորձերն  այնուամենայնիվ  անհաջողության  են  մատնվում(ոչ  Դարին և  ոչ Քրիսը  փորձ  չարեցին): 13 հուլիսի 1985թվականին Սքոթ Բալքոմը   վերադառնում է  և  հաջողությամբ   անցնում է նախկինում հայտնի  դարձած  Լոսթ Ըռոու Սպաեռ  հայլայնը: 1990թվականի հունիսին Քրիս  Քարփենթերը  նպատախասլացորեն անցավ  հայլայնը ,  որը ձգված էր Հուրստ Ռոք կիրճի վրայով /Կոլորադո  նահանգ,  Ֆորթ  Քոլինզ/:  1993-ին  Դարրին  Քարթերը  դարձավ  երկրորդը, ով  հաջողությամբ   հատեց  Լոսթ Ըռոու Սպաեռ հայլայնը: 1995թվականին  Դարրինը Քարթերը ներկայացրեց Լոսթ Ըռոու Սպաեռի և  Ֆիների առանց ապահովման հայլայնի անցումը: 2007թվականի  հուլիսի 16-ին  Լիբի Սաութերը  դարձավ   առաջին  կինը,  ով հաջողությամբ  հատեց Լոսթ Ըռոու Սպաեռը, դրանից  որոշ ժամանակ անց  նաև Ժեննա Մքլեներին  անցավ: 2008թվականին  Դին  Փոթերը  դարձավ առաջին  մարդը,  ով  հայլայնից  բեյսջամփ թռիչք կատարեց Հելլ  Ռոառինգ կիրճում:  2011թվականի  սեպտեմբերի  10-ին  Քրիս  Ռիգբին  և Balance Community: Slackline Outfitters  սեփականատեր Ջերի Միզեվսկին Կալիֆորնիայի Գարդեն Վալոյում հիմնեցին Balance Community Highline Festival-ը:  Այդ  օրվանից այդտեղ ամեն ամիս հայլայնի փառատոն է անցկացվում, տեղադրված են  9 հայլայն, որպեսզի բոլոր նահանգներից հայլաներները  գան  և  մարզվեն:

Մրցակցային  սպորտի  պատմությունը

2010թվականից  սկսած  Սլեքլայնի  համաշխարհային  ֆեդերացիան  փորձում  էր  թրիքլայնինգը դարձնել որպես  մրցակցային  սպորտաձև:  Թռնելը  և  այլ  հնարքները  գնահատվում  էին  ըստ հետևյալ  5  չափանիշների` դժվարություն,  տեխնիկա, բազմազանություն,  թռիչքի  երկարություն  և  ներկայացում: Մրցությը  կազմակերպվում է  մի քանի  մակարդակներում:

Թրիքլայնինգի  պատմությունը

Անդի  Լյուիսը  հայտնի  է  որպես մրցութային սլեքլայնում ամենաերկար պատմություն ունեցող: Նա  համարվում  է  այժմյան  թրիքլայնի  հայրը  և  Թրիքլայնի  Համաշխարհային  չեմպիոնի  կոչում  ունի  սկսած 2008թվականից: Այսօրվա դրությամբ նա ունի ավելի վարկանիշային միջազգային կոչումներ, քան որևէ մեկը: 2012թվականին  Madonna’s Super Bowl XLVI Halftime Show-ի ժամանակ նա  ներկայացրեց  հնարքների   շարք, որն ուներ 114 միլիոն լսարան ամբողջ աշխարհում: