ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՅԻՆ ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Լեռնագնացության անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկը առաջին բուժօգնության հիմունքները և շտապ օգնության դեղարկղիների կոմպլեկտավորումը ալպինիստներին սովորեցնելն է:  Սխալ բժշկական օգնությունը հաճախ կարող է կտրուկ վատթարացնել տուժածի վիճակը և հաճախ էլ հանգեցնում է նրա մահվան, այն դեպքում, երբ նման <<օգնության>> բացակայությունը կարող էր պահպանել նրա կյանքը:
Ահա մի քանի օրինակ:  Տուժած Կ.-ն 21 տարեկան է:  Ընկել է Չեգետտաուչանայի գագաթին առկա սառույցի լանջի պոկվածքից՝ 30 մետրից:  Տուժածը բողոքում է աջ ազդրի ցավից, սրտխառնոցից, գլխապտույտից, առկա է գիտակցության ժամանակավոր կորուստ:  Գլխի ու վզի տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել:  Աջ ազդրը ձևախախտված է անկյունից, նկատվում է ախտաբանական շարժունություն ազդրի միջին երրորդում:  Խմբի ղեկավարը վնասվածքը գնահատել է որպես աջ ազդրի ջարդվածք և գլխուղեղի ցնցում:  Տուժածին ներարկել են 3 սրվակ Տրամալա (ցավազրկող) և 3 սրվակ Լազիկսա (միզամուղ, հակաայտուցիչ), որից հետո նրա վիճակը վատացել է և 30 րոպե հետո նա մահացել է:  Ինչպես պարզվել է՝ մահը վրա է հասել տրավմատիկ շոկից:
Ո՞րն է սխալը:  Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է արված. ցավազրկող (տրամալ)՝ ցավային շոկի պրոֆիլակտիկայի համար, միզամուղ (Լազիկս)՝ գլխուղեղի այտուցի պրոֆիլակտիկայի համար:  Սակայն ճիշտ է միայն առաջին հայացքից:  Ազդրի ջարդվածքի դեպքում փափուկ հյուսվածքներ է թափվում մինչև 1,5-2 լիտր արյուն, ինչի պատճառով էլ նվազում է շրջանառվող արյան ծավալը և ընկնում է զարկերակայն ճնշումը:  Միզամուղը (Լազիկս) ավելի է սրել իրավիճակը. շրջանառվող արյան ծավալը ավելի է նվազել, զարկերակային ճնշման մակարդակը դարձել է կրիտիկական ճնշումից ցածր, ինչի պատճառով էլ վրա է հասել մահը:Մեկ այլ օրինակ:  Տուժած Ն.-ն 19 տարեկան է, ընկել է քարաթափման տակ:  Գոռում է, տնքում, բողոքում է ձախ ուսի ցավից, զննության ժամանակ տուժածի դեմքը ողողված է եղել արյամբ:  Ղեկավարը ներարկում է երկու մեծ ներարկիչով լի ժամկետանց Պրոմեդոլոմ, ցավը մեղմանում է, հիվանդը դադարեցնում է տնքոցը, հանգստանում է և մեկ ժամ հետո մահանում է շնչառության կանգից:
Մահը վրա է հասնում շնչառական կենտրոնի կաթվածից` գլխուղեղի այտուցի հետևանքով, ինչը վրա է հասնում գանգուղեղային տրավմայից և Պրոմեդոլի՝ շնչառական կենտրոնի վրա ունեցած ճնշող ազդեցությունից:  Վերը նշվածից կարելի է հետևյալ հետևությունը անել. ոչ պրոֆեսիոնալները չպետք է փորձեն օգնություն ցուցաբերեն ուժեղ ներգործությամբ պրեպարատներով:  Անգամ բժիշկը նման իրավիճակում կարող է իրավիճակը ոչ ճիշտ գնահատել և ճակատագրական սխալ թույլ տալ:
Այստեղից հետևություն՝ մագլցման ժամանակ դեղամիջոցների ցանկից պետք է բացառել ուժեղ ներգործությամբ այնպիսի պրեպարատներ, ինչպիսիք են Լազիկսը, Պրոմեդոլը, Մորֆինը, Կալիպսոլը, Սեդուկսենը, Ռելանիումը և այլն:  Այս պրեպարատների օգտագործումը ոչ պրոֆեսիոնալների կողմից անընդունելի է:  Որպես ցավազրկողներ պետք է օգտագործել ոչ թմրանյութային անալգետիկներ՝ Կետանոլ, Վոլտարեն, Բարալգին կամ Տրամալ (դրանք չեն ճնշում շնչառությունը):  Լազիկսը կարելի է օգտագործել միայն մեկուսացված գանգուղեղային տրավմաների դեպքում կամ ընդհանրապես չօգտագործել, քանի որ փոքր վնասվածքի դեպքում տուժածը կդիմանա, իսկ մեծ վնասվածքի դեպքում՝ դա նրան ամեն դեպքում չի օգնի, նա կմահանա՝ անկախ նրանից իրեն ներարկե՞լ են Լազիկս, թե ոչ:  Փրկել կարող է միայն արագ տեղափոխումը նեյրոբուժական հաստատություն:
Մենք կարծում ենք, որ պատային մագլցման ժամանակ շտապ բժշկական օգնության դեղարկղիկի մեջ պետք է լինեն հետևյալ միջոցները (եթե խմբում բժիշկ չկա).

  1. Վիրակապող նյութեր (վիրակապ (բինտ), անձեռոցիկ, սպիրտ, Ադամանդե կանաչ):
  2. 2 սրվակ Դիոքսիդին (ցավազրկող):
  3. 3. 5 մլ-անոց մեկանգամյա օգտագործման ներարկիչներ:
  4. 6-8 սրվակ Կետորոլակա, Բարալգինի 20 հաբ:
  5. Ցիպրոլետի 10 հաբ (հակաբիոտիկ): Այլ պրեպարատների կիրառությունը համարում ենք ոչ ավել, քան <<արարողակարգային>>:

Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենք համարում հետևյալ պայմաններին հետևելը.

  1. Արշավի մասնակցի՝ հիվանդանալու դեպքում ցանկալի է չշարունակել մագլցումը և փորձել նրան բուժել երթուղու ընթացքում:
  2. Ցանկացած համեմատաբար լուրջ տրավմայի դեպքում սկսել իջեցումը:
  3. Պատի տակ պետք է սպասի ուժեղ դեղարկղով զինված բժիշկը, ով պետք է ունենա արագ ներքև ինջնելու (վտանգավոր տեղից հեռանալու) հնարավորություն:

 

PS:  Ոչ մի սպորտային հավակնություն մարդկայն կյանք չարժե:  Զիջելու ունակությունը սպորտային վարպետության բարձրագույն ցուցանիշն է:  Հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին:

Բժիշկ Օլեգ Միլենին