ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄՈՐ ԽՄԲԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2015թ. փետրվարի 16-ը այսուհետ կմնա բոլորիս հիշողության մեջ որպես Ալպինիզմի Հայկական ֆեդերացիայի քարտեզի վրա նոր հրաբուխի հայտնաբերման պատմական օր: Այսօր իր հաղթական ճանապարհի սկիզբն է դրել ֆեդերացիայի VOLCAN 18 խումբը: Խմբի անդամները որքան միասնական են իրենց ընդհանուր ձգտումներով և հետաքրքրություններով, նույնքան էլ տարբեր են և պրպտող, ակտիվ և կրակոտ: Այնպես որ խմբի անունը ստեղծվեց ինքնաբուխ: 

VOLCAN 18-ը պատրաստվում է անցնել լեռնային արկածներով լի ճամփորդությունը հետևյալ կազմով.Անգին Կարապետյան (Ankh),Կորյուն Բոքսյան (Fenix), Անահիտ Սահակյան (Etna), Հասմիկ Պետրոսյան, Մարինե Պետրոսյան (Magma), Գարեգին Բաղդյան, Արամ Բեգինյան, Արսեն Նահապետյան: Չմոռանանք նշել, որ 18-ը ֆեդերացիայի ամենաարվեստոտ խմբերից մեկն է, քանի որ իր կազմում ունի երգող և պարող հրաբուխներ: Խոստումնալից, միասնական այս խումբն արդեն հասցրել է ինքն իրեն ապացուցել, որ ընկերներ լինելուց բացի, նաև պաշտպան և հոգատար խմբակիցներ կլինեն: Եվ քանի որ իրենք արդեն վստահ են, շուտով դրանում կհամոզեն նաև մյուսներին: 
Մաղթում ենք բազում վերելքներ և բացահայտումներ VOLCAN 18-ի չհանգող հրաբխային ճանապարհին: Միաժամանակ շնորհակալ ենք Ֆեդերացիային այսքան համահունչ և հետաքրքիր խումբ կառուցելու, համընդհանուր գաղափարի շուրջ հավաքելու համար: 
Գնացինք: