ՀԱՅ ԼԵՌՆԱԳՆԱՑ ՀՐԱՅՐ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հիշողություններով հագեցած և հուզիչ երեկո տեղի ունեցավ փետրվարի 19-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում: Նախ` մենք միասնական էինք մեր զգացմունքներով,  ինչը մեզ ուժ էր տալիս: Ինչպես նաև,մենք կրկնակի վկայագրեր հանձնեցինք Իրան մեկնած մեր լեռնագնացներին:ԵՎ այս ամենի հետ մեկտեղ մենք մի կարևոր առաքելություն ունեինք` հիշլ այն մարդկանց, որոնց այդպես էլ չի հաջողվել լեռներից տուն վերադառնալ…  Երեկոն սկսեցինք մեկ րոպե լռությամբ նրանց հիշատակը հարգելով: Միջոցառումը նվիրված էր հայ լեռնագնաց Հրայր Երիցյանի հիշատակին: Մարդ, անհատականություն, ով բազմիցս ծածանել է մեր եռագույնը 7000 մետրից էլ բարձր լեռներում: Մարդ, ով երբևէ չի նախընտրել դասական արահետներ լեռներում,  և ում մենք այդչափչ էինք ճանաչում: Այդ հուշ-երեկոյի հրաշալի գաղափարի հեղինակը մեր ընկեր Սուրեն Ստեփանյան էր:  Մեր հետ ողջ միջոցառման ընթացքում իրենց հիշողություններով կիսվեցին Հրայրի համադասարանցիներ Արթուր Բախտամյանը և Քրիստ Մանարյանը:

Շնորհակալ ենք մեր պարանակից ընկերներ լեռնագնացներին,  որ մեզ հետ էին այս հիշարժան և բացառիկ օրը: