2016Թ. ԱՄՓՈՓՈՒՄ
2016Թ. ԱՄՓՈՓՈՒՄ

Լեռնագնացության ոլորտում 2016թ.-ը առանձնացավ ինչպես վերելքների բազմակիությամբ, այնպես էլ ընտրված լեռնագագաթներով և վերելքների սեզոններով: Եթե նախկինում բավարարվում էինք տարածաշրջանի բարձր լեռներով՝ Արարատ, Էլբրուս, Կազբեկ, Դամավանդ, այս տարի այլ պատկեր էր: Հայաստանյան լեռնագնացության աշխարհագրությունն ընդլայվեց, որոնք բարդ էին թե տեխնիկապես, թե բարձրությամբ: Շատ կարևոր է նշել, որ բոլոր վերելքներից մեր լեռնագնացները վերադարձել են անվնաս: Ժամանակագրական հերթականությամբ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամների վերելքները հետևյալ պատկերն ունեն.   

9 հունվարի 2016թ.- ձմեռային վերելքի փորձ Էլբրուս լեռ / Արտաշես Մկրտչյան.

26 փետրվարի 2016թ.- ձմեռային վերելք Դամավանդ լեռ / Անահիտ Սահակյան /մինչև 4500մ/, Շուշան Ռուբենյան, Արամ Բեգինյան, Նարինե Ճաղարյան.

08 մարտի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ / Արտաշես Մկրտչյան.  

20 մայիսի 2016թ.- վերելք Էվերեստ լեռ / Իռենա Խարազովա

22 մայիսի 2016թ.- վերելք Էվերեստ լեռ / Արա Խաչադուրյան

14 հուլիսի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ / Անժելա Ճաղարյան, Արտաշես Մկրտչյան.

26 հուլիսի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ / Հասմիկ Պետրոսյան.

Օգոստոս 2016թ.- վերելք Մոմբլան, Մաթերհորն, Արխիմեդ և Ուրալ լեռներ/ Անտուան Անանյան.

05 օգոստոսի 2016թ.- վերելք Կազբեկ լեռ / Տիգրան Շահբազյան.

16 օգոստոսի 2016թ. – վերելք պիկ Լենին / Արտաշես Մկրտչյան.

28 օգոստոսի 2016թ. – վերելք Կազբեկ լեռ / Արամ Բեգինյան, Հասմիկ Պետրոսյան, Անահիտ Սահակյան, Մարինե Պետրոսյան.

29 օգոստոսի 2016թ. – վերելք Մաթերհորն / Լևոն Մովսիսյան, Էդուարդ Սարգսյան, Գարեգին Ունության, Սուրեն Պետրոսյան.

29 օգոստոսի 2016թ. – վերելք Ուժբա լեռ / Իգոր Խալաթյան.

03 սեպտեմբերի 2016թ. – վերելքի փորձ պիկ Լենին, որն ավարտվեց Ռազդելնայա գագթի 6148մ բարձրությամբ / Նարինե Ճաղարյան, Շուշան Ռուբենյան

08 սեպտեմբերի 2016թ. – վերելք Կազբեկ լեռ / Արտյոմ Մարտիրոսյան, Սոնա Հարությունյան

09 սեպտեմբերի 2016թ. – վերելք Դամավանդ լեռ / Անուշ Աղաբաբյան

19 սեպտեմբերի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ / Սոնա Հարությունյան /մինչև 4700/, Արտաշես Մկրտչյան.

09 հոկտեմբերի 2016թ.- վերելք Կազբեկ լեռ / Արտաշես Մկրտչյան.

11 հոկտեմբորի 2016թ. – վերելք Կուշ Կայա լեռ / Անտուան Անանյան:

Ֆեդերացիայիանդամչհանդիսացողլեռնագնացներընույնպեսբավականինակտիվենեղել, հատկապեսնշանավորէրԱվեդիսԿալպակյանիԴենալիլեռանվերելքը: ԱվեդիսԿալպակյանըհաճախկիսվումէիրփորձով` ֆեդերացիայումհանդիպելովլեռնագնացներիհետևպատմելովվերելքներիդժվարություններիևառանձնահատկություններիմասին: Ֆեդերացիանողջունումէանդամչհանդիսացողլեռնագնացներիհետկապըևխրախուսումբոլորվերելքներիմասինտեղեկատվությանտրամադրումը:

2016թ. առանձնացավ նաև Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայում իրականացված միջոցառումներով:

Հնարավորություն ունեցանք Հայաստանում ընդունել Ֆրանսիայում բնակվող Արա Խաչադուրյանին և ՌուսաստանիԴաշնությունում բնակվող Իռենա Խարազովային, ովքեր բարձրացել էին Էվերեստը: Արա Խաչադուրյանն իր վերելքը նվիրել էր հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ Իռենա Խարազովան Էվերեստի գագաթին ծածանել էր նաև Արցախի դրոշը: Իռենա Խարազովան առաջին ազգությամբ հայ կինն է, ում հաջողվեց բարձրանալ Էվերեստը: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան դիմել էր ՀՀ վարչապետին վերջիններիս որևէ խրախուսանքի արժանացնելու համար, որի կապակցությամբ ՀՀ վարչապետի կողմից Արա Խաչադուրյանին և Իռենա Խարազովային տրվեց շնորհակալագիր: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում հանդիպում-քննարկումներ կազմակերպվեցին, որի ընթացքում Արա Խաչադուրյանն ու Իռենա Խարազովան ներկայացրեցին իրենց վերելքի ծրագիրը, պատմեցին դժվարությունների մասին, պատասխանեցին հանդիպմանը ներկա լեռնագնացների հարցերին: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից Իռենա Խարազովային և Արա Խաչադուրյանին տրվեցին դիպլոմներ ֆեդերացիայի պատվավոր անդամ հանդիսանալու վերաբերյալ, իսկ Իռենա Խարազովային տրվեց հավաստագիր այն մասին, որ նա առաջին հայ կինն է, ում հաջողվել է հաղթահարել Էվերեստի բարձրությունը:

Սեպտեմբերի 17-ին ևս հանդիպում-քննարկում տեղի ունեցավ, որի ժամանակ իրենց վերելքների մասին խոսեցին Լևոն Մովսիսյանը, Էդուարդ Սարգսյանը, Անտուան Անանյանը, Նարինե Ճաղարյանը, Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Պետրոսյանը, Մարինե  Պետրոսյանը, Սոնա Հարությունյանն ու Արտյոմ Մարտիրոսյանը:

2016թ. փետրվարից Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային կից սկսեց գործել ՙՙ4 ԳԱԳԱԹ՚՚ մանկապատանեկան լեռնային ակումբը, որը հաջող ընթացքի շնորհիվ շարունակական բնույթ կունենա: Ակումբումդասերենկազմակերպվում 8-14 տարեկաներեխաներիհամար, դասերինզուգահեռվերելքներենքկատարումերեխաներիտարիքինթույլատրելիլեռներ

2016թ.-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամներ դարձան Տաթևիկ Վարդանյանը, Հայկ Հայրապետյանը, Բաբկեն Արզումանյանը, Էդուարդ Ստեփանյանը, իսկ Նարինե Ճաղարյանը դարձավ վարչության անդամ:

Դեկտեմբերի 11-ին՝ լեռների միջազգային օրը, Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկակն ֆեդերացիայում տեղի ունեցավ ԱՄՓՈՓԻՉ ԵՐԵԿՈ 2016 միջոցառումը, որի նպատակն էր ամփոփ ներկայացնել ֆեդերացիայի մեկ տարվա գործունեությունը, հանձնել անդամության դիպլոմներ նոր անդամներին, ինչպես նաև հանձնել ֆեդերացիայի կողմից կազմակերպվող դասերին մասնակցելու վերաբերյալ դիպլոմներ, դիտել վերելքների տեսագրություններ, շփվել լեռնային ընկերների հետ և մեծ ակնկալիքներով դիմավորել 2017թ.-ը: 2016թ. աննախադեպլեռնայինտարիէր, համոզվածենք, որ 2017թ. էլիրհետաքրքիրտեղըկգտնիհայաստանյանլեռնագնացությանպատմությանմեջ: Հայաստանիալպինիզմիևլեռնայինտուրիզմիհայկականֆեդերացիան 2017թ. համարմաղթումէնորանորհաջողվածևանվնասվերելքներ, անմոռացօրեր, բարենպաստեղանակևիհարկեխաղաղություն, առողջությունևհաջողություն: