ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից հոգեբանության մեջ առանձնացնում են մի բաժին, որն ունի «անվտանգության հոգեբանություն» անվանումը: Հոգեբանության այս բաժինը հետազոտում է դժբախտ պատահարների պատճառները, որոնք առաջանում են մարդու գործունեության արդյունքում, ինչպես նաև գիտության օգտագործման հնարավորությունը` մարդու համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով:

Գործունեության անվտանգության հոգեբանությունը.

Լեռնագնացությանը հատուկ են այնպիսի գծեր, որոնք կան ցանկացած մարդկային գործունեության մեջ: Այդ իսկ պատճառով, լեռնագնացության մեջ անվտանգության հոգեբանություն ուսումնասիրելիս, կարելի է օգտագործել ընդհանուր դրույթներ և եզրակացություններ` վերցված աշխատանքային և հոգեբանության շատ այլ բաժիններից: Անվտանգության մակարդակը կարելի է չափել դժբախտ պատահարների թվով: Դիտարկենք վնասվածքների առաջացման մի քանի պատճառներ: Համաձայն վիճակագրության, 15-36 տարեկան տղամարդկանց մոտ առավել հաճախ մահվան պատճառ է հանդիսանում դժբախտ պատահարը: Աշխատանքի պաշտպանությունն իրականացվում է անվտանգության տեխնիկայի միջոցով, որը ներառում է վտանգը բացառող գործողությունների ցանկ, անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, այդ թվում մարդկանց սովորեցնում են աշխատելու ձևերին, որոնք անվտանգություն են ապահովում և ստեղծում են անվտանգ աշխատանքային պայմաններ: Լեռնագնացության համակարգն ունի իր անվտանգության տեխնիկան, որին մասնակցում են բոլոր այս բաղադրիչները: Վիճակագրական տվյալների համաձայն դժբախտ պատահարները հիմնականում տեղի են ունենում ո´չ գործունեության պայմանների և ո´չ էլ դրա սխալ կազմակերպելու արդյունքում, պարզապես մարդիկ իրենց գործունեության ժամանակ չեն հետևում անվտանգության կանոններին, ճիշտ չեն իրականացնում աշխատանքի ընթացքը, անտեսում են անհրաժեշտ պաշտպանությունը և այլն: Տարբեր տվյալների համաձայն 60—90% դժբախտ դեպքերը տեղի են ունենում մարդու սխալ գործունեության արդյունքում:

Առանձնացվում են դժբախտ դեպքերի մի քանի պատճառներ.            

  1. Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց լեռնագնացության մեջ հայտնվեցին առավել լայն հնարավորություններ, որպես հետևանք աճեց վերելքների բարդությունը և տևողությունը, որին զուգընթաց աճեց նաև վտանգը: Մարդիկ չեն հասցնում մեծացող վտանգին համապատասխան ֆիզիկապես զարգանալ: Պաշտպանության միջոցները կատարելագործվում են, մարդը սովորում է պատշաճ կերպով արձագանքել վտանգին, բայց վտանգի մակարդակը մեծանում է:
  2. Սխալի գինը բարձր է: Բարդ ուղի անցնելիս ցանկացած աննշան տարր կարող է մարդկային կյանք արժենալ:
  3. Մարդը հարմարվում է վտանգին: Լեռնագնացները, անցնելով բարդ ուղիներ, իրենց հարմարավետության համար խախտելով տարրական անվտանգության կանոնները, հաճախ հասնում են «եզրին»: Հարմարվելը տեղի է ունենում հետևանքները չիմանալու պատճառով: Լեռնագնացները միշտ պետք է հաշվի առնեն, որ վտանգին հարմարվելով, նրանք հարմարվում են անվտանգության կանոնների խախտմանը:

Բոլոր նորմերի հաշվառմամբ լեռնագնացությամբ զբաղվելիս իհայտ է գալիս վնասվածքներ ստանալու ընդհանուր աճի միտում: Ընդհանուր պատճառների հետ կան նաև տարբեր սուբյեկտիվ գործոններ: Հիմնականում այդ գործոնները կրում են հոգեբանական բնույթ, որոնք մարդու գործողության արդյունքում նպաստում են դժբախտ դեպքերի առաջացմանը:  Եթե նույնիսկ դժբախտ պատահարը մարդու մեղքով չի եղել, ապա, որպես կանոն, մարդիկ ունակ են նախապես տեսնել վտանգավոր իրավիճակը և խուսափել դրանից: Եթե դժբախտ դեպքը դիտարկենք որպես գործունեության առարկա, ապա կարելի է տեսնել, որ դրա պատճառները տարբեր գործոների փոխազդեցությունն է` մարդը և նրա ֆիզիկական հնարավորությունները  (պատկերացումներ, նպատակ, մոտիվացիա և այլն), միջավայր և նյութական միջոցները (նյութական և սոցիալական պայմաններ), բոլոր անհրաժեշտ նորմերով գործող կազմակերպման ընթացքը: Երբ այս գործոնները սկսեն փոխազդել, մեր առաջադրանքը կլինի բացահայտել կապը և կանխարգելել դժբախտ դեպքը:

Անվտանգության կատեգորիաները և նրանց փոխգործակցությունը.

Լեռնագնացության գործունեության կառուցվածքը քննարկելիս, առանձնացվում են կատեգորիաներ, որոնք կարելի է դիտարկել որպես վտանգավոր իրավիճակների առաջացմանը նպաստող վտանգներ: Կարելի է առանձնացնել անվտանգության 3 կատեգորիաներ.

— մարդիկ,

— այն ամենը, ինչում դրանք արտահայտվում են (շրջապատող մարդիկ, գույք-հանդերձանք, միջավայր),

— անվտանգության միջոցառումներ, որոնք ներառում են մարդու և նրա գործունեության վրա ազդող ուղիներ:

Մարդն առաջին կատեգորիան է: Քննարկենք այն գործոնները, որոնք օգնում են մարդկանց խուսափել վտանգավոր իրավիճակից.  

Կենսաբանական գործոնը — սա այն է, ինչը պայմանավորված է մարդու օրգանիզմի հետ (այսպես ասված «երկրորդ շնչառություն», ինչպես նաև տեղեկատվության հավաքագրում և մշակում):

Հոգեբանական և ֆիզիկական վիճակ – այս գործոնները անհատական են և արտահայտվում են նրանում, թե մարդը որքան արագ կարող է որոշել վտանգը, որքան արագ է այդ պահին նա արձագանքում, ինչպիսին է նրա էմոցիոնալ վիճակը: Գործոնը, որը մարդու փորձի և արհեստավարժության սկիզբն է, դա այն է, թե ինչի է ունակ և ինչ գիտի նա: Առաջին տեղն են գալիս վտանգը բացառելու կարողությունն ու հմտությունը: Սա մի գործոն է, որը բնորոշում է այն, թե ինչին է ուղղված մարդու գործունեությունը, այսինքն նրա գործողությունների պատճառները, հետաքրքությունն ու նպատակը: Այս համակարգային գործոնները փոխազդում են մեկը մյուսին և նույնիսկ փոխլրացնում են: Դրանք նաև որոշում են անձնական անվտանգությունը: Անձնական անվտանգությունն այն է, թե մարդն ինչպես կարող է դիմակայել վտանգին:    Երկրորդ աստիճանը գործողությունների համակարգ է, որոնք կարող են վտանգի պատճառ դառնալ: Գործողությունների ամբողջականությունը կարող է բարդ լինել` բարձր աստիճանի վտանգավորությամբ և պարզ` ցածր աստիճանի վտանգավորությամբ: Թույլ տալով սխալներ և խախտումներ, մարդն ունակ է վտանգի համար պայմաններ ստեղծել (վթարային իրավիճակ): Բոլորը գալիս են այն կարծիքին, որ դժբախտ պատահարներն առաջանում են այն աշխատանքների ժամանակ, երբ ռիսկը նվազագույն է: Դա տեղի է ունենում հետևյալ պատճառներով. երբ վտանգի աստիճանը մեծ է, աշխատանքներում ներգրավում են պրոֆեսիոնալներին, բարձր վտանգի դեպքում աշխատանքի ծավալը փոքր է, քան սովորականի դեպքերում, կիրառվում է կատարելագործված տեխնիկա և ռազմավարություն,  բարձր վտանգավորության հետ կապված բարձր ռիսկային գործունեությունը ստիպում է կատարողին պատասխանատու վերաբերվել դրված նպատակին:        

Երրորդ աստիճանը անվտանգության ապահովումն է: Այս աստիճանն ընկած է մարդկանց և նրանց գործունեության մեջտեղում: Նպատակը.

  1. Նվազեցնել վտանգի աստիճանը,
  2. Բարձրացնել պաշտպանվածությունը:

Անվտանգության համակարգը կազմված է հեևյալ խնդիրներից` օգնել աշխատանքների ժամանակ, որոնք կապված են գործունեության անվտանգությունն ապահովելուն, օգնել անձնական և խմբային պաշտպանական միջոցների պատրաստմանն ու կիրառմանը, օգնել ուսուցման ժամանակ, որի նպատակն է ստեղծել գործունեության անվտանգության պայմաններ, նպաստել անվտանգության կանոնների պահպանմանը և քարոզել անվտանգ աշխատանքը: 

Բոլոր երեք կատեգորիաները կոչված են ստեղծելու անհրաժեշտ անվտանգություն: Անվտանգությունը բնորոշում է վերջնական վտանգը, որն առաջանում է աշխատանքի ընթացքում և մարդկանց վերջնական պաշտպանվածությունը առաջացող վտանգից: Այս սխեմայում մարդը կենտրոնական տեղ է զբաղեցնում: Այստեղ պաշտպանվածությունը ոչ միայն ենթադրում է մարդու վտանգին դիմակայելու ունակություն, այլ նաև վտանգավոր իրավիճակներ չստեղծելու ունակություն:

Լեռնագնացային գործունեության անվտանգության հոգեբանությունը.

Հոգեբանության մեջ կա նման մաս` անվտանգության հոգեբանություն: Այն ուսումնասիրում է դժբախտ դեպքերի պատճառները, որոնք պայմանավորված են մարդու հոգեբանական վիճակի հետ: Այս մասի խնդրի մեջ է մտնում նաև հոգեբանության կիրառման հեռանկարը` մարդու գերծունեության անվտանգությունը մեծացնելու նպատակով: Անվտանգության հոգեբանությունն արդիական է լեռնագնացությամբ զբաղվելու դեպքում: Լեռնագնացը պետք է գիտակցի ռիսկը, հասկանա դրա հետևանքները, իմանա, թե որքան կարժենա գործած սխալը, ինչպես նաև օգտագործի պաշտպանության անհրաժեշտ միջոցները: Այս դեպքում հետազոտության օբյեկտը ռիսկն է, որն առաջանում է լեռնագնացությամբ զբաղվելու ժամանակ: Հետազոտության առարկաններն են.

  • Հոգեկան արձագանքը, որոնք առաջանում են աշխատանքներ կատարելիս և ազդում են անվտանգության վրա,
  • Մարդու հոգեկան վիճակը, որն ազդում է անվտանգության վրա,
  • Անձնական բնութագրերը, որոնք արտացոլվում են վտանգավոր իրավիճակ առաջացնելիս:

Լեռնագնացությամբ զբաղվելիս «մարդը» (օբյեկտը) կոնկրետ «միջավայրում»  գործիքների օգնությամբ ազդում է «գործունեության առարկայի» վրա: Այս պրոցեսի բոլոր մասերը, եթե անցնում են որոշակի սահմանը, ազդում են վտանգի աճելու վրա և կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Դժբախտ պատահարի պատճառ կարող է դառնել վերոնշված տարրերից որևէ մեկը: Մեղավորին բացահայտելը հեշտ է, եթե վերլուծենք նշված տարրերի փոխադարձ կապը: Այս տարրերը բնորոշում են լեռնագնացության գործունեությունը, որի նպատակն է ճիշտ ժամանակին բացահայտել սխալ գործողությունները, որոշ գործողությունների ոչ սովորական լինելը, ինչպես նաև դրանց միջև վտանգավոր կապը:  

Լեռնային գործունեության ժամանակ անհրաժեշտ է բացահայտել գործոններ, որոնք կարող են վնասվածքի կամ դժբախտ պատահարի պատճառ դառնալ, ինչպես նաև վնասակար գործոններ, որոնք առաջացնում են մարդու թուլություն կամ հիվանդություն: Վտանգի գործոնը ուղղակիորեն կապված է մարդու կողմից իրավիճակի գնահատման հետ, այսինքն վտանգը կարելի է գնահատել դրա առաջացման ռիսկի և հուզականության միջոցով (գնահատել ենթադրյալ վնասվածքի ծանրությունը): Այդիսկ պատճառով վտանգի աստիճամը գնահատվում է դժբախտ պատահարի առաջացման ռիսկի միջոցով և շատ դեպքերում նրանով, թե ինչքան ծանր կլինեն հետևանքները (օրինակ` փակ սառցադաշտի ենթադրյալ բնույթը): Օգտվենք աշխատանքային գործունեության վերլուծության տխրահռչակ եզրահանգումից և բացահայտենք վտանգավոր իրավիճակները: Լեռնագնացությամբ զբաղվելիս կան վտանգավոր պահեր: Դրանք այն վայրերն ու տարրերն են, որոնք վիճակագրական տվյալների համաձայն նշված են որպես առավել վտանգավոր: Լեռնագնացությամբ զբաղվելու ժամանակ դժբախտ պատահարների կենտրոնացված գոտիները, որպես կանոն պայմանավորված են լեռնային ռելիեֆով: Դրանք պետք է ուշադրության տակ պահել, երբ պետք է սարքավորումներ օգտագործել: Իրավիճակը անվանում են վտանգավոր, երբ առաջանում է դժբախտ պատահարի հավանականություն:

Սխալ կլինի կարծել, թե անվտանգության կանոնի խախտումն է դժբախտ պատահարի գլխավոր պատճառը: Պրոֆեսիոնալները կարծում են, կանոնին չհետևուլու պատճառով առաջանում է վտանգավոր իրավիճակ, բայց որպեսզի դժբախտ դեպք տեղի ունենա անհրաժեշտ են լրացուցիչ ուղղորդված գործողություններ: Վտանգավոր իրավիճակի առաջացման ժամանակ պետք է կարողանալ ժամանակին հայտնաբերել, վերլուծել և ճիշտ կազմակերպել գործողությունները: Եթե առկա է ժամանակի սահմանափակում, իրավիճակը ստանում է սթրեսային երանգ, ի հայտ է գալիս լարվածություն, որը իրավիճակի մասնակիցներից պահանջում է ֆիզիկական և հոգեբանական դիմացկունություն: Լեռնագնացներին մարզում են, որպեսզի նրանց մոտ զարգացնեն սթրեսի նկատմամբ դիմակայությունն ու դիմացկունությունը: Որպեսզի լեռնագնացներին ճիշտ նախապատրաստել, անհրաժեշտ է նրանց առջև դնել իրավիճակային հանձնարարություններ, որոնք ենթադրում են իրավիճակի վերլուծություն և ճիշտ որոշման կայացում: Սրա վրա պետք է հենվի մարզչական կազմի պատրաստվածությունը: Վտանգը առաջանում է այն պահին, երբ հոգնածությունը դրսևորում է իրեն, հնարավոր չի լինում կառավարել զգացմունքները կամ վատ առողջական վիճակի ժամանակ: Դա կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ:           

Մարդկային գործոնը վտանգավոր իրավիճակի ժամանակ.

Վտանգավոր իրավիճակի առաջացման ժամանակ մարդկային գործոնն իրենից ներկայացնում է հոգեկան վիճակի առանձնահատկությունների, ֆիզիկական վիճակի և մարդու ֆիզիոլոգիական հատկությունների համակարգ, որոնք կապված են առաջացած իրավիճակի հետ: Երբ հոգեբանության գիտնականները սկսեցին ուսումնասիրել անձնական հատկությունների ազդեցությունը դժբախտ պատահարների վրա, հայտնվեցին կարծիքներ, որ մարդը բնությունից ենթակա է դժբախտ պատահարի (Մարբեի թեորիայից) և սթրեսի,  հիվանդությունների և այլնի ազդեցությանը: Վերլուծելով լեռնագնացության գործունեությունը, մենք տեսնում ենք, որ դժբախտ պատահարներում հակվածություն ունեն որոշակի տիպի անձնավորությունները, որը նաև պայմանավորված է, թե ինչ տեսակի լեռնագնացությամբ է մարդը զբաղվում և ինչ պայմաններում: Մարդկային գործոնը դիտարկվում է որպես զարգացող և մշտապես փոփոխվող գործոն, որոնք ազդում են վտանգավոր իրավիճակ առաջացնելու անձնական հակվածության վրա: Այս ձևով մենք կարող ենք ազդել այն մարդու վրա, ով չի համապատասխանում լեռնագնացության պահանջներին: Եվ իհարկե միշտ պետք է հիշել, որ մարդկային թուլությունները լավ են արտահայտվում վտանգավոր իրավիճակ առաջանալու ժամանակ: Զբաղվելով ֆիզիկական և հոգեբանական հատկանիշների ուսումնասիրությամբ, փորձարկելով մարդկանց, մենք բացահայտում ենք հոգեկան վիճակի առանձնահատկությունները, որոնք կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Առաջին հերթին այդպիսի հատկանիշների մեջ անհրաժեշտ է շեշտել ուշադրությունը կենտրոնացնելու և բաշխելու կարողության բացակայությունը, ոչ շրջահայաց լինելը, անուշադրությունը և իրավիճակը ճիշտ գնահատել չկարողանալը, մտածողության լճացումը, վատ մոտիվացիան: Վատ է, երբ մարդը չի գիտակցում վտանգը, չի գնահատում ռիսկը, եթե նա բավարար դիմացկուն չէ կամ հակված է ռիսկի: Վտանգավոր իրավիճակի առաջացմանը կարող է նպաստել նաև զգացմունքային անհավասարակշռությունը և էմոցիաները զսպելու անկարողությունը: Մեկ անգամ ևս պետք է շեշտել, որ խորհուրդ է տրվում շատ ուշադիր ընտրել լեռնագնացներին, հիմք ընդունելով այն տվյալները, թե ինչպես են իրենց դրսևորել վտանգավոր իրավիճակում, ստուգել նրանց հետևողական լինելը ուսուցման և պրակտիկայի ժամանակ: Եթե մենք դիտարկում ենք հոգեբանական և ֆիզիկական հատկանիշների ազդեցությունը դժբախտ պատահարների նկատմամբ, ապա անհրաժեշտ է ասել, որ վնասվածքի վտանգի վրա ազդում է նաև լեռնագնացի սեռը: Փորձը ցույց է տալիս, որ կանայք վտանգավոր իրավիճակների մեջ ավելի քիչ են հայտնվում, քան տղամարդիկ: Կանայք այդ առավելությունն ունեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանդիպել դժվարությունների: Երբ առաջանում են որոշակի չկանխատեսված հանգամանքներ, կանայք ի տարբերություն տղամարդկանց ավելի խոցելի են դառնում: Նմանատիպ ազդեցություն է նկատվում նաև գերհոգնածության ժամանակ: Կանայք զգացմունքային են և ավելի ցավագին են տանում վեճերը, ինչպես նաև գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած բարդությունները: Կարելի է եզրահանգել, որ եթե կանանց գործունեության ընթացքում ուզում եք անվտանգություն ապահովել, աշխատեք ստեղծել նորմալ պայմաններ, խուսափեք ոչ ստանդարտ իրավիճակներից, եթե պետք լինի` ապահովեք անվտանգություն:

Սոցիալական գործոնների և հատկանիշների ազդեցությունը.                 

Լեռնագնացության ժամանակ դժբախտ պատահարների պատճառները նույնն են, ինչ սովորական աշխատանքային գործունեության ժամանակ, որոնց վրա ազդում են սոցիալական գործոնը և սոցիալ-հոգեբանական բնութագիրը, որոնք ազդում են դժբախտ դեպքերի առաջացման վրա: Սոցիալական գործոնի մեջ առանձնացվում են.

  • խմբում փոխադարձ համաձայնությամբ պատասխանատվության նվազեցում,
  • մարդու գործունեության ազդեցությունը խմբի վրա: Օրինակ, եթե հրահանգիչը կանոնները չի պահպանում, խմբի մյուս անդամները ևս սկսում են անտեսել կանոնները,
  • հաղորդակցությունը և սոցիալական հատկությունների ցածր մակարդակ: Օրինակ, հրահանգիչը տարբերվում է ցածր բարոյական հատկանիշներով և վատ է  հաղորդակցվում,
  • «Հոգեբանական մթնոլորտ»: Օրինակ` լավագույն ավանդույթները կիսող լեռնագնացների թիմը. 
  • ազատ ընտրելու իրավունք: Օրինակ` խմբի անդամները կարող են տեղում որոշում կայացնել` հաշվի առնելով իրավիճակը:
  • սոցիալ-հոգեբանական հատկանիշը,
  • չափազանցված ինքնավստահությունը,
  • հարգելու անընդունակություն և անուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ, չափազանցված ազատություն (սոցիալական),
  • վատ կարգապահություն և ցածր պահանջներ ինքդ քեզ,
  • կանոնների նկատմամբ հանդուրժողականության բացակայություն (անհամբերություն, հավատի բացակայություն, ժխտողականություն),
  • անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ մոտիվացիա չկա:

Համակարգային սխալ գործողությունների 4 խմբով (տեխնիկա, մարտավարություն, ֆիզիկական վիճակ և բարոյական պատրաստվածություն) վերլուծելով դժբախտ պատահարները, կարելի է նկատել, որ 4 խմբերն իրենց մեջ ներառում են վերը թվարկված  սոցիալ-հոգեբանական հատկանիշները և սոցիալական գործոնները: Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձնենք մի քանի սոցիալական գործոնների, որոնք լեռնագնացության մեջ անտեսվում են:

Մեկ մարդու ազդեցությունը խմբի վրա բարդանում է, երբ ի հայտ են գալիս ոչ ֆորմալ առաջնորդներ: Իրենց հոգեբանական և ֆիզիկական հատկանիշների շնորհիվ առաջնորդները պաշտպանված են դժբախտ դեպքերից, այդ իսկ պատճառով նրանք կարող են իրենց որոշակի ռիսկային քայլեր թույլ տալ և հաջողությամբ դիմակայել վտանգին: Միայն թե սոցիալական կարգավիճակը նրանց թույլ չի տա այդպես վարվել, քանի որ նրանց օրինակին կհետևեն խմբի թույլ անդամները: Առաջնորդները դա իմանալով, պետք իրենց այնպես պահեն, որպեսզի հետևեն իրենց անձնական անվտանգության պահանջներին և խմբի բոլոր անդամների անվտանգությանը: Թե ինչ մակարդակի վրա կընթանա խմբի անդամների շփումը, մեծ մասսամբ կախված է նրանից, թե ինչպես են մասնակիցները շփվում ղեկավարի հետ, պատասխանատու անձի հետ, «վերևից» ինչ ձևով է խմբի մասնակիցներին հասնում տեղեկատվությունը, ինչպես են ղեկավարները տեղեկանում ընթացիկ իրավիճակի մասին: Սա շատ կարևոր է նաև փրկարարական աշխատանքի ժամանակ: Ապացուցված է, որ ինչքան ցածր է շփման մակարդակը, այդքան մեծ հավանականությամբ կառաջանա դժբախտ պատահար:      

Ընդհանուր կարգը, փոխհարաբերությունները, որոշակի նպատակներին հասնելու համար կատարվող աշխատանքը, հստակ մոտիվացիայով անվտանգության ուսուցման և կրթելու կազմակերպումը խմբում ձևավորում են «Հոգեբանական մթնոլորտ»: Եթե մարդն ունի նպատակ և ընտրելու ազատություն, որով ինքն առաջնորդվելու է, ապա հնարավորությունը, որ նա վտանգավոր իրավիճակի մեջ կընկնի շատ փոքր է: Ինչքան մարդը որակավորված է և տեղեկացված, այդքան նա ազատ է իր ընտրության մեջ:    

Լեռնագնացության հատկանիշների ազդեցությունը

Երբ մարդը մարզվում և սովորում է, նրա մոտ զարգանում են լեռնագնացի այնպիսի հատկանիշներ, որոնք հետագայում նրան օգնում են խուսափել դժբախտ պատահարներից և հաջողությամբ հաղթահարել տրված խնդիրները: Լեռնագնացի փորձառությունը կախված է տարիքից: Մարբեն, Սլոկոմբը և մի քանի այլ հոգեբան-գիտնականներ հիմք ընդունելով աշխատանքային գործունեության վիճակագրական տվյալները, եզրահանգել են, որ 25 տարեկանից ցածր երիտասարդներն վտանգված են ենթարկվելու դժբախտ պատահարի: Երիտասարդությունն իր եռանդով նպաստում է վնասվածքների առաջացմանը: Ճիշտ կլինի վնասվածք ստանալու կախվածությունը պայմանավորել ոչ թե տարիքով, այլ փորձով: Վերլուծելով տվյալները, մենք կտեսնենք, որ վնասվածքներ ստանալու առաջին ալիքը եղել է լեռնագնացային գործունեություն ծավալելու առաջին փուլերում (առաջին ինքնուրույն վերելքներ): Այս ալիքը բացատրվում է քիչ գիտելիքներ և փորձ ունենալով, իրավիճակի մեջ կայծակնային արագությամբ կողմնորոշվելու և վտանգ առաջանալու դեպքում ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությամբ: Վնասվածքների նման ալիքն անվանում են առաջնային անուշադրություն: Վնասվածքների երկրորդ ալիքը տեղի է ունենում, երբ լեռնագնացության փորձը հասնում է 7-9 տարվա: Սա պայմանավորված է տարրական անուշադրությամբ: Վնասվածքն առաջանում է լեռնագնացի կողմից իր հնարավորություններն անտեսելու, ինչպես նաև պատրաստվելու դադարներով: Նա արդեն լեռների հետ խոսում է «դու»-ով, բայց փորձառությունն այնքան էլ մեծ չէ, և հմտություններ ստանալու դադարները իրենց մասին զգացնել են տալիս, իսկ սեփական հնարավորությունները գերագնահատելը հանգեցնում է դժբախտ պատահարի: Սա արդեն երկրորդական անուշադրությունն է, որն առաջանում է լավ պատրաստված, լեռնագնացների մոտ, ինտելլեգենտների, ովքեր դրական են վերաբերում իրենց գիտելիքներին (Գարտման, Ավստրիյա, 1977թ.` «Նրանք կարող են ամեն բան»/«Им все по плечу»): Արժե ուշադիր լինել  «չվող թռչունների» և «փոխարինողների» ֆենոմենին, այսինքն այն մարդկանց, ովքեր փոխում են խմբերը, ինչպես նաև լեռնագնացությամբ զբաղվելու վայրերը կամ խմբի կազմի մեջ են մտնում կարճ ժամանակով:            

Հոգեբանական վիճակի ազդեցությունը

Մարդու գործունեության արդյունքը հաճախ կախված է ոչ միայն անձնական հատկանիշներից, այլ նաև մարդու օրգանիզմում առաջացող ժամանակավոր փոփոխություններից, որոնք էլ հանդիսանում են հոգեբանական վիճակ: Ամենատարածված վիճակը, ինչի արդյունքում առաջանում են հոգեբանական խնդիրներ` գերհոգնածությունն է: Գերհոգնածությունը ֆիզիոլոգիական փոփոխությունների շարք է, որն ազդում է մարդու գիտակցության վրա: Գերհոգնածությունը ֆիզիոլոգիական և հոգեբանական պատճառների հետևանք է, ինչպիսիք են հարկադրված աշխատանքը, հուզական փոփոխությունները և այլն: Կասկածի տեղ չի թողնում այն փաստը, որ դժբախտ պատահարի  մեծ ռիսկն առաջանում է առողջական վիճակը վատանալու արդյունքում: Առանձնացվում է հուզական լարվածությունը, որը կարող է դժբախտ պատահարի և վնասվածքի պատճառ դառնալ: Հուզական լարվածությունը կարող է հուզական գործոնի պատճառ լինել, որոնց շարքին կարող ենք դասել այլ անձանց հանդեպ պատասխանատվությունը, տեղեկատվության ոչ բավարար լինելը, արգելքները և այլն: Մեծ նշանակություն ունեն գործոնները, որոնք հանդիսանում են բացասական հույզերի պատճառ: Երբ բարդ իրավիճակ է առաջանում, որը պահանջում է հրատապ լուծում, մարդը տալիս է օրգանիզմի կենտրոնացում առաջացնող հուզական ռեակցիաներ: Այս կենտրոնացումը, հավաքվածությունն է օգնում նրան հաղթահարել դժվարությունները: Մշտական հոգեբանական պատրաստվածության դեպքում մարդու մոտ առաջ է գալիս անհրաժեշտ կարգավորում, որը հուշում է, թե ինչպես պահես քեզ այս կամ այն իրավիճակում և դա տեղի է ունենում ենթագիտակցության մակարդակում: Առաջադրանքի կարևորության աճի հետ մեծանում է հուզական մակարդակը և մարդը մոբիլիզացվում է: Այդ պատճառով շատ կարևոր է, որ մարդը հասկանա ամբողջ գործողության կարևորությունը: Հենց դա կօգնի խուսափել հուզական կոնֆլիկտից:         

Սթրեսի ազդեցությունը

Սթրեսի ժամանակ առաջանում է հոգեբանական լարվածություն, որի պատճառներն են դժվարությունը, վտանգը և շատ այլ բաներ: Լինում է հոգեբանական, զգայական և աշխատանքային սթրես: Սթրեսը, արտաքինից աճող ծանրաբեռնվածության պատճառով, կարելի է անվանել բնական և անհրաժեշտ սոմատիկ ռեակցիա, ինչը որոշակի ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառ է հանդիսանում, որոնք նպաստում են մարդկային հնարավորությունների աճին: Իերքսը և Դոդսոնը կապ են դիտարկում սթրեսի աճող մակարդակի և նյարդային համակարգի բարձր ակտիվության միջև: Ռեակցիաների արդյունավետությունը մեծանում է մինչև այն հասնում է կրիտիկական մակարդակի: Երբ հասել ես նման մակարդակի, օրգանիզմդ սկսում է գործել հիպերմոբիլոիզացիայի ռեժիմում, որը կարող է ինքնակարգավորման մեխանիզմի փոփոխման, արդյունավետության նվազման, ինչպես նաև  ձախողման պատճառ հանդիսանալ: Եթե սթրեսի մակարդակն անցել է կրիտիկական մակարդակը, ապա սկսվում է դի սթրես: Ուսուցման ժամանակ դիսթրես կարող է առաջանալ իրավիճակային խնդիրների լուծման ժամանակ: Եկեք լեռնագնաթյան մեջ առանձնացնենք գործոններ, որոնք սթրես են առաջացնում: Դրանց անվանում են սթրեսորներ.

. աշխատանքների կատարման պայմանները (դժվարությունները, աշխատանքի տևողությունը, իրավիճակի հաճախակի փոփոխությունը),

. տևական էքստրեմալ իրավիճակները,

.  ժամանակի սահմանափակումները,

. խմբի անդամների մեկուսացումը, թույլ ներանձնային շփումները,

. նույնանման աշխատանքը (սառույցի վրա),

. շարժողական ակտիվության նվազեցումը (պատային ուղիները, չնախատեսված դադարները),

. արտաքին գործոնները,

. սովորական դարձած գործողությունների հաջորդականության փոփոխությունը,

 Որպեսզի այս սթրեսորները յուրացվեն, դրանց մասին խոսեք ուսուցման ընթացքում: Վերը թվարկված գործոնները և դրանց համակցությունները, հանդիսանում են էքստրեմալ իրավիճակների և սթրեսային վիճակի պատճառ:

Առանձնացնում են էքստրեմալ իրավիճակի 2 տեսակ.

  1. Խիստ ժամանակային սահմանափակման պայմաններում ակտիվ գործողություններ կատարելու անհրաժեշտություն` մաքսիմալ ջանքերի և ներքին մոբիլիզացիայի միջոցով: Այս ամենը տանում է սթրեսի առաջացմանը: Պահանջների մեծացման դեպքում առաջանում է կոնֆլիկտ պահանջը կատարելու և մարդկային հնարավորությունների միջև: Որպես օրինակ կարելի է բերել վատ եղանակային պայմաններում առաջացած ցանկացած վթարային իրավիճակ:
  2. Տեղեկատվության անբավարար լինելը, մինչանձնային թույլ կապը, շփման ցածր մակարդակը և սահմանափակ շարժման ակտիվություն: Այսպիսի ներքին խնդիրների պատճառ կարող է լինել նաև սոցիալական գործոնը, որոնք հատուկ կարևորություն են ձեռք բերում ուսուցման ժամանակ և փրկարարական բաժանմունքներում: Դիտարկենք սոցիալական սթրեսորները.
  • Անորոշ դերակատարությունը, այսինքն մասնակիցը չի հասկանում, թե ինչն է մտնում իր պարտավորությունների մեջ,
  • Մասնակցի չափազանց ծանրաբեռնվածությունը բարդ կամ բազմաստիճան հանձնարարության ժամանակ,
  • Ռեսուրսների անբավարարությունը,
  • Հնարավոր վտանգը` աշխատանքը շարունակելու արդյունքում,
  • Ինքն իրեն դրսևորելու և կարծիք հայտնելու անկարողությունը:

Ցանկացած վատ կազմակերպված փրկարարական գործողությունը, որին շատ մարդ է մասնակցում, այսպես թե այնպես հրահրում է սթրեսորների առաջացմանը: Կանգ առնենք երկու հասկացությունների վրա, որոնք կապված են վտանգավոր իրավիճակների առաջացման հետ` վախ և անհանգստություն: Վախի առաջացումը կարելի անվանել հուզական արձագանք (Ի. Պավլով — «պասիվ պաշտպանական ռեֆլեքս»): Անհանգստությունը հանդիսանում է բացասական իրավիճակի պատասխան արձագանք: Վախը մարդու մոտ առաջանում է, երբ միանում է ինքնապաշտպանության մեխանիզմը: Այն, որպես կանոն, հանդիսանում է ինքնակարգավորման խախտման պատճառ և հանգեցնում է դիսթրեսի: Անհանգստության նպատակը ներքին ռեսուրսների մոբիլիզցումն է, կանխարգելելու այն իրադարձությունը, որը կարող է առաջանալ: Եթե անհանգստությունը համապատասխանում է իրավիճակին, ապա դրա կարևորությունը դժվար է չափազանցնել և նույնիսկ կարելի է անվանել անհրաժեշտ վիճակ:     

    Դժբախտ պատահարների հոգեբանական պատճառները

Սխալների և դժբախտ դեպքերի առաջացման պատճառները դասկարգվում են երկու խմբի.

  1. Անվտանգ աշխատանք կատարելիս մարդը սխալ գործողություներ կատարելով առաջացնում է այնպիսի իրավիճակ, որը դառնում է վտանգավոր: Հոգեբանական բաղադրիչն այս դեպքում անձնական ռեսուրսների (հնարավորությունների) չարաշահումն է:
  2. Մարդը չի կարողանում հաղթահարել իր առջև դրված խնդիրը, բաց է թողնում հարմար պահը, չի կարողանում ճշգրտորեն կատարել խնդիրը: Հոգեբանական բաղադրիչն այս դեպքում անձնական հնարավորությունների ոչ բավարար լինելը և խնդրի բարդությունն է:

Նման սխալները մարդու անձնական հատկանիշների հետևանք են.

  • մարդն ունակ չէ օգտագործել իր հնարավորությունները: Սա կապված է մոտիվացվելու անկարողության հետ,
  • մարդու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ կախված են հոգեբանական վիճակից:

Սխալները հնարավոր է կանխել լեռնագնացության անվտանգության կանոնները թարմացնելով: Այսինքն.

  • Իրականացնել անվտանգության ապահովման միջոցների նախնական հրահանգավորում,
  • Ուսուցման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն:
  • Տակտիկական պլանի մշակման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ ֆիքսվում են բարդ հատվածները և որոշվում է դրանք հաղթակարելու ձևը,
  • Դժվար հաղթահարելի ուղիները գծանշվում են, եթե անհրաժեշտ է օգտագործվում են պաշտպանական միջոցներ:

Անկախ վտանգի մակարդակից, լեռնագնացները հաճախ հանդիպում են գործունեության տարբեր ռեժիմների` նրանից պահանջելով հատուկ անձնական հատկանիշներ, որոնք նրան թույլ կտան հեշտությամբ մի ռեժիմից անցնել մյուսին:

Ուսուցման և մարզումների ռեժիմը: Բոլոր հանձնարարությունները հիմնականում լուծվում են պայմանականորեն, այդ իսկ պատճառով լեռնագնացը հիմնական գործունեության պատասխանատվությունը չի զգում: Նվազագույն ծանրաբեռնվածության ռեժիմ, որը կապված է պարզ նպատակներին հասնելու հետ (մարզումային վերելք): Օպտիմալ ռեժիմը, որը բնորոշ է լեռնագնացությանը, բնութագրվում է բոլոր ունակությունները և հմտությունները կիրառելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև կենտրոնացվածությամբ և ուշադրությամբ (3-5 բարդության սպորտային վերելք): Այս ռեժիմով աշխատանքի ընթացքում ներգրավված է օրգանիզմի 40-60% ռեսուրսը: Էքստրեմալ ռեժիմով աշխատանքների կատարում: Այս ռեժիմն առաջանում է դրված խնդիրների բարդացմամբ (երբ մեծանում են արտաքին սահմանափակումները, իհայտ է գալիս վտանգ և այլն): Եթե լեռնագնացը ունակ չէ ընդունել կամային որոշումներ և օգտագործել ներքին հնարավորությունները, ապա նա խնդիրը չի կարող լուծել (5-6 բարդության աստիճանի վերելքների վատ եղանակային պայմաններում):

Յուրաքանչյուր ռեժիմին հատուկ են դժբախտ պատահարների ընդհանուր սխալներ և պատճառներ.

  • Ուսուցում և մարզումներ` սխալների պատճառները թաքնված են մոտիվացիայի ոլորտում: Դրանք կապված են այնպիսի պայմաններում աշխատանքների կատարման ժամանակ ուշադրության և զգուշության վատ մոտիվացիայի հետ, որոնք պահանջվում են իրական պայմաններում,
  • Նվազագույն ծանրաբեռնվածություն` մոտիվացիոն ոլորտում սխալների պատճառը նաև նրանում է, որ առաջադրանքի նշանակությունը թերագնահատված է,      
  • Օպտիմալ` գերհոգնածության ժամանակ առաջանում է ներքին ռեսուրսների դիֆիցիտ: Հաճախ դա տեղի է ունենում ռեժիմի նույթի փոփոխության պատճառով:
  • Էքստրեմալ` ներքին ռեսուրսի դիֆիցիտ կամ դրանց անտեսում բարձր հուզական լարվածության պատճառով:

Վերլուծելով դժբախտ դեպքերը, ոչ միայն պետք է փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչի պատճառով մարդը սխալվեց, այլ նաև, թե ինչու ստեղծված վտանգավոր իրավիճակում լեռնագնացը չի կանխատեսել դժբախտ դեպքը: Հետևաբար, լեռնագնացի հատկանիշները վերանայելիս, պետք է առանձնացնել հատկանիշներ, որոնք նպաստում են ոչ ճիշտ գործողություններին, և հատկանիշներ, որոնք խոչնդոտում են վտանգավոր իրավիճակին դիմակայելուն: Այն, թե լեռնագնացն ինչքանով է ունակ դժվար իրավիճակում ճիշտ գործել, հանդիսանում է կարևորագույն անձնական հատկանիշը, որը բնութագրում է նրա պաշտպանվածությունը վտանգավոր իրավիճակում, և այն, թե ինչքան է նա հակված նման իրավիճակներին ընդհանրապես:

Մոտիվացիայի (շարժառիթի) նշանակությունը գործունեության անվտանգության մեջ

Մեզ համար շարժառիթը դա կատարվող գործողությունների օբյեկտիվ պատճառ է: Հոգեբանական և ֆիզիոլոգիական պահանջմունքները խրախուսում են գործողության կատարման: Շարժառիթները ուղղորդում և վերահսկում են այդ գործունեությունը: Մարդիկ որպես կանոն ղեկավարվում են մի քանի շարժառիթով, գործողություն են իրականացնում որոշակի պահանջմունքների առաջացման ժամանակ: Որպեսզի հասկանանք, ինչ պատճառներով են խախտվում ալպինիզմի կանոնները, ինչի արդյունքում մարդիկ հայտնվում են վտանգի մեջ, առաջին հերթին պետք է հասկանալ նման վարքագծի շարժառիթը:  

Վերլուծենք որոշ շարժառիթներ, որոնք դրսևորվում են գործունեության ընթացքում: Շահի շարժառիթ` սա աշխատանքի արդյունքում պարգև ստանալն է: Կարելի է առանձնացնել նյութական և սոցիալական շահ: Ինչ վերաբերում է լեռնագնացությանը, ապա շահը հանգում է կարգ ստանալուն, գրքույկի մեջ գրառումներին և գումարային պարգև ստանալուն: Հարմարավետության շարժառիթ` սա առավել հեշտ ճանապարհով գնալու ձգտումն է, որտեղ կարիք չկա շատ էներգիա ծախսել, որտեղ չկա հոգեկան լարվածություն: Հաճույքի շարժառիթ` սա ձեռք բերված արդյունքներից, իսկ երբեմն էլ հենց աշխատանքի ընթացքից հաճույք ստանալն է: Մարդը կարող է գոհ լինել ինչպես արդյունքից, այնպես էլ առավել արժեքավոր նպատակի հասնելու ձգտումից: «Հարթեցման» շարժառիթ` սա որպես թիմ գործելու ձգտումն է, լինել, ինչպես բոլորը: Այս դեպքում մարդուն ոչ պարգև է հարկավոր, ոչ էլ` պատիժ: Լեռնագնացների համար շատ կարևոր է պատասխանատվության շարժառիթը, որը դրսևորվում է մարդու համար մասնակիցների հաջողության և նրանց անվտանգության կարևորության մեջ: Միևնույն ժամանակ երկրորդ պլան են մղվում անձնական շարժառիթներն ու հետաքրքրությունները, իսկ երբեմն էլ` անվտանգությունը: Յուրաքանչյուր մարդու համար շարժառիթի կարևորությունը տարբեր է: Անհատական ուղղվածությունը արտացոլվում է շարժառիթների հիերարխիայում: Հիերարխիայի մեջ յուրաքանչյուր շարժառիթ գտնվում է իր տեղում և պայմանավորված է նրանով, թե այն ինչքան կարևոր է մարդու համար: Վերլուծելով մարդու գործողությունները, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն հիմնական շարժառիթներին, այլ նաև դրանց ուժին: Որպեսզի հասկանանք, թե շարժառիթն ինչու է այս կամ այն տեղում, պետք է վերլուծել անձնական արժեքները, որոշել իրական պայմանները, որոնց ազդեցությամբ ի հայտ է գալիս շարժառիթը: Կախված մոտիվացիայի գիտակցված լինելու մակարդակից որոշվում է շարժառիթի գործողությունների ուժը: Երբ մարդը հստակ չի հասկանում լեռնագնացությամբ զբաղվելու վտանգները, նա ունակ չէ գիտակցել անհրաժեշտ պաշտպանական միջոցների և կանոնների կիրառման կարևորությունը, որոնց շնորհիվ էլ ապահովվում է անվտանգությունը: Միևնույն ժամանակ մարդը բավարար մոտիվացված չէ պաշտպանական միջոցներ կիրառելուն և անվտանգության կանոններին հետևելուն: Մոտիվացիայի ուժի վրա ազդում է նաև հմտությունը: Եթե մարդն իր մոտ զարգացնում է անվտանգության ապահովման հմտություններ, նա բարձրացնում է անվտանգության ձևավորման մոտիվացիայի մակարդակը: Եթե խոսենք դժբախտ դեպքերի առաջացման մասին, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ մոտիվացիան ուժեղանում է մոտիվացիայի ձգողականությամբ: Իջնելու ժամանակ լեռնագնացն ուզում է այն արագ ավարտել: Եղանակը վատանալու ժամանակ նա պետք է արագացնի հետ վերադարձը: Սա երկակի մոտիվացիա է, որը կարող է ճիշտ ընկալման խախտման պատճառ հանդիսանալ: Միևնույն ժամանակ լեռնագնացը հեշտությայմբ ցանկալին ընդունում է որպես իրականություն (հաճախակի հանդիպող դեպք իջնելիս), որն անցանկալիորեն թվում է քիչ հավանական: Ի՞նչ հոգեբանական պատճառներով է բացակայում որևէ հիմնական շարժառիթ: Պարզապես տեղի է ունենում հիմնական և կեղծ շարժառիթների փոխանակում և մարդը, որպես կանոն, հավատում է որ հորինված շարժառիթը ղեկավարում է իրենց գործողությունները: Այս հորինված շարժառիթներն առաջանում են ծանոթ գործողությունների հաջորդականությունը պահպանելու անհրաժեշտության ազդեցության արդյունքում: Կա շարժառիթների կոնֆլիկտ: Օրինակ, անվտանգության կանոններին հետևելը և պաշտպանական միջոցների կիրառումը կանխում է վնասվածք ստանալը, բայց միևնույն ժամանակ դրանք սահմանափակում են գործողությունները: Հարմարավետության շարժառիթը գերակայում է անվտանգության շարժառիթի նկատմամբ, եթե դժբախտ պատահարի հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Հոգեբանությունը հաճախ օգտագործում է նպատակի գրադիենտա (gradientis — шагающий – քայլող)` եթե ուժով հավասար շարժառիթները մրցում են, գերակա կլինի այն, որի իրացումն առավել արագ կլինի:

Վտանգավոր տարբերակի ձգողականությանը նպաստող գործոնների մեջ, առանձնանում է այն, որի ազդեցությամբ տեղի է ունենում հաջողությամբ նպատակին հասնելու խթանում, այդ իսկ պատճառով ուժեղանում է օգուտի շարժառիթը: Անվտանգության շարժառիթը ավելի քիչ է խթանվում, քանի որ անվտանգ գործունեությունն ընկալվում է որպես պարտադիր կանոն և անվտանգության շարժառիթը կորցնում է իր նշանակությունը: Մարդը կրկին և կրկին խախտում է կանոնը, առանց դժվարության ստանում է օգուտ և հաջողություն, չարաշահում է անվտանգությունը և ժամանակի հետ հարմարվում է խախտումներին, իսկ անվտանգությամ շարժառիթը թուլանում է: Ձեռք է բերվում կանոնը խախտելու սովորույթ: Հատուկ կարևորություն է ձեռք բերում անվտանգության շարժառիթը ուժեղացնելու ձգտումը, այսինքն անվտանգ աշխատանքի խրախուսումը, ինչի արդյունքում անվտանգության կանոնների խախտման հաշվին օգուտ ստանալը կդառնա անհնարին: Լեռնագնացների խումբը պետք է տարբերվի հոգեբանական մթնոլորտով, որը անվտանգության կանոնները խախտելու դեպքում կզրոյացնի նրանց հեղինակությունը և կբացառի օգուտներ ստանալը: Լեռնագնացության մեջ փոխադարձ կապ կա ռիսկ և լեռնագնացության անվտանգության հասկացությունների մեջ: Լեռնագնացը պետք է որոշի ռիսկը և դրա նպատակահարմարությունը: Ամեն ինչ պետք է ղեկավարի կարգապահությունն ու պատասխանատվության զգացումը: