Մեր թիմը ուղևորվեց ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոց՝ Բեզենգի։

Այս տարին ֆեդերացիայի գործունեության պատմության մեջ եզակի էր, քանի որ առաջին անգամ պետության կողմից, ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն  ստացանք պետական աջակցություն, որի շնորհիվ մեր թիմը ճանապարհվեց ուսումնամարզական հավաքի դեպի ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոց՝ Բեզենգի։
Երկար տարիների համառ <<պայքարն>> ի վերջո տվեց դրական արդյունք։ Նոր գիտելիքներով և փորձառությամբ վերադառնալով` թիմը կնպաստի Հայաստանում լեռնագնացության գրագետ զարգացմանը։ Այս շարունակական համագործակցությունը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում ՀՀ-ում կունենանք լեռնագնացության հրահանգիչներ։