Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան հուշագիր կնքեց ֆրանսիական Afrat կազմակերպության հետ

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան հուշագիր կնքեց ֆրանսիական Afrat կազմակերպության հետ։ Afrat-ը Ֆրանսիայում հայտնի կազմակերպություն է, որը զբաղվում է լեռնային գիդերի վերապատրաստմամբ։ 2023 թվականին տեղի ունեցավ AFRAT-ի ներկայացուցիչների ու Հայաստանի ալպինիզմի  և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի անդամներից կազմված  ֆրանսա-հայկական  աշխատանքային  խմբի  հանդիպումը։ AFRAT-ի փորձառու լեռնագնաց, դասավանդող Լիոնել Կոնֆորտը և ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը գոհ են այս հաջող համագործակցությունից, որի շրջանակներում մի շարք ուղեկցորդներ ստացան նոր գիտելիքներ և որակավորում: