Դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնության արդյունքները

Ավարտվեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի առաջին ՀՀ դահլիճային ժայռամագլցման  փակ առաջնությունը: Երկու մրցաձևերում (տեխնիկական դժվարությամբ և արագությամբ` մագլցում) իրենց ուժերը չափեցին ` Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամները, ֆեդերացիայի դասընթացների մասնակիցները և ֆեդերացիայի անդամության փորձաշրջանի մեջ գտնվող անձինք: Մրցույթը անցկացվեց տղաների և աղջիկների միջև, բոլոր հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով և հատուկ մրցանակներով:

ՏՂԱՆԵՐ
Արագություն (մագլցում)
1-ին տեղ` Լևոն Մովսիսյան — 12.5 վրկ.
2-րդ. տեղ` Տիգրան Շահբազյան — 18.2 վրկ.
3-րդ. տեղ` Ահարոն Խաչատրյան — 27.0 վրկ.
                      Կարեն Մարության – 27.0 վրկ.
 
Գևորգ Համբարձումյան – 29.0 վրկ.
Գևորգ Էլմասակյան – 34.7 վրկ.
Լևոն Բադիկյան – չի հաղթահարել երթուղին
Արտեմ Ավետիսյան — չի հաղթահարել երթուղին
Օնիկ Մինասյան – 34.6 վրկ.
Վարդգես Պետրոսյան – 120.0 վրկ.
Միքայել Էլիզբարյան — չի հաղթահարել երթուղին
 
Bouldering-դժվարություն
1-ին տեղ` Լևոն Մովսիսյան – 11.8 վրկ.
2-րդ. տեղ` Ահարոն Խաչատրյան – 13.7 վրկ.
3-րդ. տեղ` Կարեն Մարության -15.7 վրկ.
 
Գևորգ Համբարձումյան – 56.6 վրկ.
Գևորգ Էլմասակյան – 28.2 վրկ.
Լևոն Բադիկյան – չի հաղթահարել երթուղին
Արտեմ Ավետիսյան — չի հաղթահարել երթուղին
Օնիկ Մինասյան – 19.8 վրկ.
Վարդգես Պետրոսյան – չի հաղթահարել երթուղին
Միքայել Էլիզբարյան — չի հաղթահարել երթուղին
Տիգրան Շահբազյան — չի հաղթահարել երթուղին
 
ԱՂՋՒԿՆԵՐ
Արագություն (մագլցում)
1-ին տեղ` Հասմիկ Մանանդյան – 24.9 վրկ.
2-րդ. տեղ` Անի Խաչատրյան – 28.8 վրկ.
3-րդ. տեղ` Աննա Ղևոնդյան – 29.8 վրկ.
 
Էլիանորա Արարատյան — չի հաղթահարել երթուղին
Հռիփսիմե Հովհաննիսյան — չի հաղթահարել երթուղին
Անուշ Աղաբաբյան — չի հաղթահարել երթուղին
Տաթև Համբարյան – 61.0 վրկ.
 
Bouldering-դժվարություն
1-ին տեղ` Հասմիկ Մանանդյան – 16.1 վրկ.
2-րդ. տեղ` Աննա Ղևոնդյան – 20.7 վրկ.
3-րդ. տեղ` Տաթև Ղամբարյան — 23.0 վրկ.
                      Անի Խաչատրյան – 23.0 վրկ.
 
Էլիանորա Արարատյան — չի հաղթահարել երթուղին
Հռիփսիմե Հովհաննիսյան — չի հաղթահարել երթուղին
Անուշ Աղաբաբյան — չի հաղթահարել երթուղին
 
Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների պայքարում հավասարը չունեցան Լևոն Մովսիսյանը և Հասմիկ Մանանդյանը, ովքեր էլ  ճանաչվեցին մրցաշարի բացարձակ հաղթողներ:
 
Պարգևատրությունից անմիջապես հետո իրենց տպավուրություններով կիսվեցին հաղթողները.
 
Լևոն Մովսիսյան. Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Ինքս գոհ եմ իմ աշխատանքից, շատ լավ ներկայացա, բայց ունեի ուժեղ մրցակիցներ, ովքեր մի քանի վարկյանի տարբերությամբ զիջեցն ինձ: Եթե անկեղծ լինեմ չէի սպասում առաջին տեղին, սակայն վստահ էի իմ ուժերի վրա:
 
Հասմիկ Մանանդյան. Քանի որ, մրցույթի կանոնները այնպիսին էին, որ մասնակիցը չէր կարող տեսնել իրենից առաջ մագլցողներին, մի փոքր դժվարանում եմ օբյեկտիվ կարծիք հայտնել: Ինձ համար իսկապես անակնկալ էր բացարձակ հաղթող դառնալը, քանի որ բոլոր մասնակիցներն էլ ուժեղ էին, լավ պատրաստված: Հաղթեցի և շատ ուրախ եմ, թեև սպասում էի որ երկրորդն եմ լինելու: