Մեր հյուրն էր Իգոր Խալաթյանը

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հրավերով  ամերիկաբնակ հայազգի լեռնագնաց Իգոր Խալաթյանը հյուրընկալվեց մեզ մոտ ` Արցախի 20 : Այստեղ նրան սպասում էին ֆեդերացիայի փոխնախագահները , վարչության անդամները և իհարկե ֆեդերացիայի նոր անդամները : Իգորը այն 4 հայազգի լեռնագնացներից մեկն է ,  որը եղել է Էվերեստ լեռան գագաթին : Նա սկզբում պատմեց իր լեռնագնացի դժվար , բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ուղու մասին , ապա պատմեց թե ինչպես Էվերեստ բարձրանալու միտքն իր մեջ ծնվեց , իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը մենք դիտեցինք բացառիկ մի ֆիլմ, որտեղ ամբողջությամբ նկարագրվում էր Իգորի վերելքը Էվերեստ : Այո ‘ , մեծ դժվարությամբ , բայց ի վերջո նա կանգնեց Էվերետի գագաթին : Ասեմ , որ Ես ինքնս էլ  ոգեշնչվեցի , երբ տեսա Էվերեստի գագաթին ` Իգորի ձեռքում հայկական եռագույնը : Ապա այդ օրը ֆեդերացիայի մի քանի անդամներ պատիվ ունեցան ստանալու դիպլոմներ հենց Խալաթյանի կողմից : Իսկ վերջում Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի կողմից նրան շնորհվեց և հանձնվեց ֆեդերացիայի << Պատվավոր անդամի>> կոչում :