Վերելք դեպի դեմավենդ լեռը

Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը ` Դեմավենդը 5671 մետր, որը մեր տարածաշրջանի բարձր գագաթն է:
Նշենք նաև որ վերջին 15 տարիների ընթացքում պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Մեր կարծիքով սա լուրջ փորձերից է վերականգնել լեռնագնացության ավանդույթները Հայաստանում: