ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՄ

Կարևորելով փրկարարի աշխատանքը և մշտապես համագործակցելով ՀՀ ԱԻՆ 911 ծառայության հետ, նախաձեռնեցինք ֆեդերացիայի կազմում կամավոր փրկարարական թիմ ունենալու գործընթացը: ֆեդերացիայի անդամների փորձը,  լեռները ճանաչելու, լեռներում կողմնորոշվելու, բնական արգելքների հաղթահարման հմտություններին տիրապետուլու ունակությունները լրացուցիչ ուժ են լեռնափրկարարական աշխատանքների իրականացման համար:  

16.11.2017թ. Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 12 անդամներ ՀՀ ԱԻՆ-ում հանձնեցի լեռնափրկարարի որակավորման տեսական և ֆիզիկական պատրաստվածության քննություններ և 15.12.2017թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության որակավորման հանձնաժողովի կողմից ստացան փրկարարի որակավորում: Փրկակարի որակավորում ստացան`

  1. Սուրեն Դանիելյանը,
  2. Արտաշես Մկրտչյանը,
  3. Արտյոմ Մարտիրոսյանը,
  4. Սարիբեկ Մկրտչյանը,
  5. Գեղամ Ալոյանը,
  6. Լևոն Մովսիսյանը,
  7. Էդուարդ Սարգսյանը,
  8. Շուշան Ռուբենյանը,
  9. Սասուն Գիշյանը,
  10. Էդգար Նավասարդյանը,
  11. Տիգրան Շահբազյանը,
  12. Նարինե Ճաղարյանը:

Այս նախաձեռնությանը աջակցեց նաև VENTO ընկերությունը՝ տրամադրելով փրկարական աշխատանքների իրականացման համար որոշակի լեռնային գույք:

Մեր փրկարարները պատվով ու բարձր պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց աշխատանքը, օգնելով քաղաքացիներին՝ դուրս գալ բարդ իրավիճակներից։