ՀՈՒԱՇԱԳԻՐ VELO CLUB-Ի ՀԵՏ

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2017 թվականն ամփոփեց հուշագրի կնքմամբ:

27 դեկտեմբերի 2017թ. ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Velo club-ի միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր, որի նպատակն է պահպանել, զարգացնել և խթանել հեծանվային սպորտը, ալպինիզմը և լեռնային տուրիզմը, ստեղծել ալպինիզմով և հեծանվային սպորտով զբաղվելու, դրանք զարգացնելու պայմաններ, պահպանել բնությունը, իրականացնել այլ միջոցառումներ և նախաձեռնություններ:

Հուշագիրն այն խթանն է, որը կնպաստի երկու կողմերի միջև գործունեության ծավալմանը և կնպաստի ոլորտների զարգացմանը: Չնայած հուշագրում սահմանված դրույթներին, սա չի նշանակում, որ այլ միջոցառումներ չեն կարող իրականացվել: Հակառակը, երկու կողմերն էլ ազատ են գործողություններում, որոնք նպաստում են միասնական նպատակի իրագործմանը: