Այցելություն Ստեպանակերտ

Արդեն շուրջ 4 ամիս է Ստեպանակերտի լեռնագնացները հրավերք  էին ուղարկել մեր ֆեդերացիա , որպեսզի կազմակերպենք այցելություն  իրենց մոտ : ԵՎ ահա որոշեցինք շաբատ օրը ` նոյեմբերի 28-ին այցելել Ստեպանակերտ :
Օրակարքի հարցերը շատ էին, ժամանակն էլ մեկ օր:
Հանդիպեցինք ԼՂՀ փրկարար ուժերի ղեկավարի հետ , որը ահռելի աշխատանք տարավ, որպեսզի մեր այցը լինի մաքսիմալ արդյունավետ ,  մի քանի փաստաթղթեր ստորագրեցինք փոխճանաչման և փոխօգնության վերաբերյալ, քննարկեցինք արդյունավետ համագործակցման ուղիները:
Ապա հանդիպեցինք տեղի լեռնափրկարարների հետ և  անցկացրեցինք կարճ սեմինար :
Եվ վերջում հանդիպեցինք տեղի  լեռնագնացների հետ , տեղեկացանք որ ԼՂՀ-ում դեռևս չկա ալպինիզմի  կենտրոն , էլ չենք էլ ասում ֆեդերացիա, ուստի  որոշում կայացվեց,   որ  սեղմ ժամանակահատվածում Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան իր փոքրիկ մասնաճյուղը կստեղծի նաև ԼՂՀ-ում: