Թռչկանի ջրվեժը փրկված է

Ահա և վերջ. Թռչկանը  փրկված է: Բնության այս հրաշքը, որը Հայաստանի մի գողտրիկ անկյունում իր հմայքով կարողանում էր ոգեշնչել մեզ բոլորիս, այսօր արդեն ազատված է: Թռչկանի ջրվեժը մնաց կանգուն, մնաց, որովհետև հայ ազգը ունի քաջեր, որոնք մինչև վերջ պայքարեցին մեր ջրվեժի համար և հաղթեցին:
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան  փորձեց իր փոքրիկ մասնիկը ներդնել այս մեծ գործի մեջ` Թռչկանի ջրվեժ ուղարկելով արշավական պարագաններ ` վրաններ, քնապարկեր, կարեմատներ, լապտերներ և այլ, հավաքելով մի քանի հարյուր ստորագրություններ` ի պաշտպանություն ջրվեժի:
Այսպիսով կարողացանք բոլորս միասին հաղթել. միացանք ու հաղթեցի՛նք:
Ահա  ֆեդերացիայի այն անդամների ու ֆեդերացիայի ընկերների անունները, ովքեր  ևս մի խումբ երիտասարդների հետ  մինչև վերջ պայքարեցին այս մեծ հաղթանակի համար.
Եղիա Ներսիսյան    
Կարեն Մարության
Գևորգ Վարդանյան
Տիգրան Շահբազյան
Էգդար Հարությունյան