Կարևորելով փրկարարի աշխատանքը և մշտապես համագործակցելով ՀՀ ԱԻՆ 911 ծառայության հետ, նախաձեռնեցինք ֆեդերացիայի կազմում կամավոր փրկարարական թիմ ունենալու գործընթացը: ֆեդերացիայի անդամների փորձը, լեռները ճանաչելու, լեռներում կողմնորոշվելու, բնական արգելքների հաղթահարման հմտություններին տիրապետուլու ունակությունները լրացուցիչ ուժ են լեռնափրկարարական աշխատանքների իրականացման համար:
16.11.2017թ. Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 12 անդամներ ՀՀ ԱԻՆ-ում հանձնեցի լեռնափրկարարի որակավորման տեսական և ֆիզիկական պատրաստվածության քննություններ և 15.12.2017թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության որակավորման հանձնաժողովի կողմից ստացան փրկարարի որակավորում: Փրկակարի որակավորում ստացան`
Այս նախաձեռնությանը աջակցեց նաև VENTO ընկերությունը՝ տրամադրելով փրկարական աշխատանքների իրականացման համար որոշակի լեռնային գույք:
Մեր փրկարարները պատվով ու բարձր պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց աշխատանքը, օգնելով քաղաքացիներին՝ դուրս գալ բարդ իրավիճակներից։