Իռենա Խառազովան այժմ Հայաստանում է

Իռենա Խառազովան առաջին հայ կինն է ում հաջողվել է բարձրանալ աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848մ)։ Նա վերելքն իրականացնրել է 2016թ․-ի մայիսի 20-ին։ Բացի Էվերեստ բարձրանալը նա նաև առաջաին հայուհին է ում հաջողվել է իրականացնել «7 գագաթ» ծրագիրը՝ հասնելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին, այն է՝ Կիլիմանջարո, Էլբրուս, Դենալի, Ակոնկագուա, Էվերեստ, Վինսոն և Կաստյուշկո լեռնագագաթներ։
Իռենա Խառազովան այժմ Հայաստանում և  է նա ցանկանում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հետ համատեղ իր անձնական միջոցներով աջակցել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ վնասվածք ստացած և դրա հետևանքով հենաշարժողական խնդիր ունեցող զինվորներին։ Այդ աջակցությունը լինելու է տվյալ զինվորի ակտիվ ապրելակերպին ուղղված գործողություններին՝ լեռնագնացության, արշավներին կամ այլ սպորտաձևերում ներգրավելու միջոցով։ Նման կերպ նա փորձում է մոտիվացնել երիտասարդներին, որ առողջական խնդիրը չպետք է ազդի կյանքի որակի վրա և մեծ կամք և ջանք ներդնելու արդյունքում կարելի է ակտիվ ապրելակերպ վարել։ 

Leave a Reply