Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հյուրընկալեց Իրանիցի վեց լեռնագնացների

12.02.2020թ.-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հյուրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետության վեց լեռնագնացների, ովքեր Հայաստան էին ժամանել Արագածի Արևելյան գագաթը բարձրանալու նպատակով:  Թիմի կազմում էր Սաջադ Սալարվանդը, ով երկու ոտքից անդամալույծ է: Սաջադ Սալարվանդը, չնայած սահմանափակ հնրավորություններին, բազմաթիվ ռեկորդների է արժանացել և ունի բազմաթիվ լեռնային վերելքներ: Հանդիպման ժամանակ հյուրերը պատմեցին Արագածից ստացած տպավորությունների մասին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագա համագործակցության համար: