Մակաղաքար լեռը գտնվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, ունի 2170մ բարձրություն և հանդիսանում է Միափորի լեռների հարավարևմտյան ճյուղավորությունը: Երևանից գտնվում է 127կմ հեռավորության վրա:

Վերելքն իրականացվել է Աղավնավանք գյուղից (Տավուշի մարզ) և ավարտվել Դպրաբակ գյուղում (Գեղարքունիքի մարզ): Աղավնավանք գյուղից մինչև գագաթ ճանապարհը անտառածածկ է,  իսկ դեպի Դպրաբակ հնարավոր է իջնել ծառերից ազատ երթուղով:    

Առավելագույն բարձրություն- 2170մ

Նվազագույն բարձրություն-1124մ

Ընդհանուր վերելք- 1046մ

Ընդհանուր վայրէջք- 877մ

Երկարություն- 9,41կմ (5,06կմ վերելք, 4,35կմ վայրէջք)

Տևողությունը- 6 ժամ:

Ժամանակաշրջանը- 07 հոկտեմբեր 2018թ.

Ձյան առկայությունը- չկար: