Հուշագիր Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի միջև

Թվում էր, թե տարին ամփոփվել է և անելիքներ չկան, սակայն դա այդպես չէ, ինչի վառ ապացույցը Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի մինջև 20.12.2018թ.-ին կնքված փոխգործակցության հուշագիրն է: Երկու կողմերն էլ այն կազմակերպություններն են, որոնք առանձին-առանձին մեծ ներդրում են կատարում ոլորտի զարգացմանը, սակայն համատեղ ծրագրերի իրականացումը առավել նպատակային կդարձնի ձեռնարկված գործողությունները: Զբոսավարները մեծ աշխատանք են կատարում մեր երկիրը զբոսաշրջիկներին ներկայացնելիս, և ցանկացած ծրագիր, որը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, շատ կարևոր է:  
Հուշագրի նպատակն է պահպանել, զարգացնել զբոսաշրջության և լեռնային տուրիզմի զարգացմանը: Հուշագիրն այն խթանն է, որը կնպաստի երկու կողմերի միջև գործունեության ծավալմանը և կնպաստի ոլորտների զարգացմանը: