ԼԵՌՆԱՅԻՆ ԲԱՑԻԿՆԵՐ

Ամանորին ընդառաջ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, Camp.am –ի օգնությամբ  նախաձեռնել է ‹‹Հայաստանի լեռները›› փոստային բացիկների տպագրություն 3200 օրինակից: Բացիկների վրա տպագրված  են Հայաստանի լեռնային բնությունը, նշված է լուսանակարի պատկերի վայրը և հեղինակը: Բացիկներն արտացոլում են Հայաստանի լեռների գեղեցկությունը և լավ տարբերակ են Հայաստանից հուշ ունենալու, ՀՀ-ից դուրս (և ոչ միայն) բնակվող լեռնային ընկերներին անակնկալ անելու համար: Այնպես որ, համեցեք և ստացեք մեր կողմից  Ձեզ նվեր  փոստային բացիկը  ‹‹Հայաստանի լեռները›› թեմայով:

Շնորհակալություն ենք հայտնում լուսանկարների հեղինակներին՝ Արտյոմ Մարտիրոսյանին, Ռոլանդ Եղիազարյանին, Սուրեն Ղազարյանին, Նունե Մինասյանին, Նարինե Ճաղարյանին, Ներսես Մատինյանին, Վահան Աբրահամյանին, Աղասի Մարտիրոսյանին, Տիգրան Շահբազյանին, Հայկ Բարսեղյանին, Անդրանիկ Քեշիշյանին: