ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄՈՒՄ

Անվտանգության կանոնը նախքան երթուղի դուրս գալը

  1. Ընտրված երթուղին պետք է համապատասխանի մասնակիցների պատրաստվածության և հնարավորությունների մակարդակին:
  2. Մանրամասն ուսումնասիրեք շարժման ուղությունը, ռելիեֆի բնույթը, դժվարությունները, վտանգները, ջրի աղբյուրի առկայությունը, ըստ անհրաժեշտության երթուղուց դուրս գալու հնարավորությունը:
  3. Մշակել շարժման ժամանակացույցը և խմբի տեղաշարժման կարգը:
  4. Առանց նախնական պատրաստության և կլիմայավարժման (սովորաբար մարզված մարդկանց մոտ Կովկասի պայմաններում 3-5 օր) չսկսել բարդ, տևական անցումներ և վերելքներ: Կլիմայավարժումը պետք է ակտիվ լինի:
  5. Պետք է նախապես ճշտել եղանակը:
  6. Երթուղի դուրս չգալ ակնհայտ վատ եղանակային պայմաններում` 2-3 օր ակտիվ տեղացող ձնից հետո, մառախուղին, ցածր ջերմաստիճանի կամ ձնահոսքի վտանգի առկայության ժամանակ:
  7. Մթին դուրս գալ միայն այն դեպքում, եթե դուք լավ գիտեք երթուղին և եթե ցերեկային լույսի ժամանակ էլ երկար եք քայլելու, իսկ վատ եղանակի ժամանակ` միայն փրկարարական աշխատանքների համար:
  8. Մանրամասն ստուգեք սարքավորումները, հանդերձանքը, սննդամթերքը, խմբի մասնակիցների առողջական վիճակը: Խմբում մի ընդգրկեք հիվանդ և վատ ինքնազգացողություն ունեցող մասնակիցների կամ նրանց, ովքեր դեռ ամբողջությամբ չեն ապաքինվել հիվանդությունից հետո: Ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հիվանդությունները սրվում են և կարող են ճակատագրական լինել (օրինակ` վերելքի կամ քայլելու ընթացքում թուլացած օրգանիզմում տևական ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սառելու արդյունքում կարող է սրտային անբավարարություն առաջանալ, ինչի արդյունքում մարդը կարող է մահանալ հենց քայլելու ընթացքում):
  9. Բոլոր մասնակիցները պետք է իմանան վտանգները և պատճառները, որոնք հանգեցնում են դժբախտ պատահարների, կարողանան ժամանակին հայտնաբերել դրանք և թույլ չտալ ինքնվստահ վերաբերմունք վտանգի հանդեպ, անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին:
  10. Առանց փորձառու, երթուղին իմացող անձի չձեռնարկել արշավ, վերելք կամ այլ էքսպեդիցիա:
  11. Անծանոթ տեղանքում տեղաշարժվել միայն լավ երևացող ուղիով: Հիշեք, որ արահետով և ճանապարհով տեղաշարժվելն ավելի արագ է քան առանց ճանապարհի (արահետի)` ուղիղ:
  12. Երթուղի դուրս եկեք վաղ առավոտյան և միայն այն բանից հետո, երբ լավ հանդերձավորվել եք, ունեք անհրաժեշտ քանակության սննդի պաշար և ձեր արշավի մասին հայտնել եք փրկարար ծառայության կենտրոնին կամ այլ անձնաց, որպեսզի որևէ մեկը տեղեկություն ունենա ձեր երթուղու վերաբերյալ:
  13. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ոտքերը վնասվելուց, հարելուց և սառելուց պաշտպանելու համար (օրինակ` ենթադրյալ մասում կպցրեք սպեղանի, որպեսզի ոտքը պաշտպանեք հարվելուց):
  14. Քայլել միայն լավ վիճակում գտնվող (ամուր, չոր) կոշիկով, հագուստով, գուլպայով, ձեռնոցներով և այլն: