Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի Ֆեդերացիայի անդամները մեր կենտրոնում անցան վերապատրաստում «Որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացումը լեռնա-անտառային տեղանքում» թեմայով:
Ուսումնական ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով բարդ ռելիեֆում փրկարարական աշխատանքների իրականացման առանձնահատկությունները, հայ լեռնագնացները ծանոթացան լեռնագնացային հանդերձանքի օգտագործման տարբեր եղանակներին: Անդրադարձ կատարվեց նաև աշխատանքների իրականացման մարտավարության և անվտանգության, ինչպես նաև դրանց կատարման ընթացքում տեղորոշման և կապի ապահովման հարցերին:
Անցյած տարի ՌՀՄԱԿ-ը և Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի Ֆեդերացիան կնքեցին համագործակցության համաձայնագիր, որտեղ ի թիվս այլ հարցերի, նախատեսում է դասընթացների և սեմինարների անցկացում, ինչպես նաև փորձի փոխանակում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հարցերում: