Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան մշտապես կարևորել է արշավների անվտանգությունը և մշտապես խրախուսել է երիատասրդների ներգրավվածությունը նպաստող անհատներին, ակումբներին և կազմակերպություններին: Ֆեդերացիան պարբերաբար հանդիպումներ է ունենում ակումբների ղեկավարների հետ, որոնց ընթացքում առանցքային է անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը: Այսօրվա հանդիպման ընթացքում խոսեցինք հաճախ հանդիպող վտանգավոր երևույթների մասին, փոխհամագործակցման, ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորության և շատ այլ հարցերի մասին: Հանդիպումն ամփոփվեց ակումբների ղեկավարներին մեկական արշավային հանդերձանքի հավաքածուի տրամադրմամբ, որը կարծում ենք, կնպաստի անվտանգության ապահովմանը: Շատ կարևոր է, որ հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ արշավներին մասնակցելու ցանկություն ունեցողները չպետք է գույք-հանդերձանքի բացակայության պատճարով խնդիր ունենան, քանի որ թե՛ ակումբները, թե՛ camp.am -ը պատրաստ է տրամադրել մեկ անգամյա օգտագործման համար իր սեփական ռեսուրսները: Հանդիպմանը ներկա էին այն ակումբների ղեկավարները, որոնք մշտական հիմունքներով իրականացնում են արշավներ, լեռնային վերելքներ և մեծ թվով մարդկանց են ներգրավում: Միևնույն ժամանակ շատ ուրախ կլինեինք ստանալ տեղեկություններ այն անձանց, ակումբների և կազմակերպությունների մասին, ովքեր ևս սկսել են կազմակերպել արշավներ և երիտասարդների ներգրավել, ինչը մեզ կօգին աջակից լինել նաև նրանց։