ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լեռնագնացություն կամ ալպինիզմ, ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է: Այն ներառում է նաև բարձրլեռնային զբոսաշրջությունը։ Լեռնագնացության ձևավորման սկիզբը համարվում է 1786 թվական, երբ 2 շվեյցարացի՝ գյուղացի Ժ. Բալման և բժիշկ Մ. Պակկարը առաջինը հաղթահարեցին Ալպերի (որտեղից էլ առաջացել է անվանումը) ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ), իսկ հայկական լեռնագնացության պատմությունը սկիզբ է առնում Արարատից: Հայաստանում ալպինիստական առաջին արշավն իրականացվել է 1829 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը և Խ. Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս) գագաթը (5165 մ)։ 1845 թվականի հուլիսի 29-ին Արարատի գագաթն է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ` Հովհաննես Այվազյանի, Մուրադ Պողոսյանի։ 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Արարատը հաղթահարել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը։ Հայաստանում տարբեր ուղություններով ալպինիստական արշավներ են կազմակերպվում, սակայն առավել նշանավոր է համարվում Արագած լեռան(4090 մ) վերելքը, որը Հայաստանի ամենաբարձր գագաթն է։ 1935 թվականին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ)։

1951թվականից հետո.

1951 թվականին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960 թվականից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան։ Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը։ Արարատի գագաթ վերելք կատարած առաջին ամենամեծ խումբը բաղկացած է եղել 9 հոգուց` 09 հուլիսի 2007թվականին, որի կազմում էր 78-ամյա Ս. Մուրադյանը։

1981-2003 թվականներին հատկապես աչքի է ընկել լեռնագնաց Ալեքսանդր Մայիլյանը, վերելքներ կատարելով ինչպես բարձր, այնպես էլ տեղնիկապես բարձր լեռներում: Լեռնագնացության մեջ նրա առաջխաղացման սխեման հետևյալն է:

Տարին, տեղանքը

Լեռ, երթուղի

Արդյունք

Նշումներ

1981, ՀՀ

Առագած Հյուսիսային

Լեռնագնացի շքանշան

1-ին գագաթ

1982, լ/ճ, Բաքսան

Գումաչի, ՎԻԱ-տաու Չոթ-չաթ, փոքր Դոնգուզորուն

4 վերելք, 3-րդ կարգ

 

1983, լ/ճ Այլամա

Վախուշտի, Մարջանաշվիլի, Բելայա Նեզնակոմկա, Պասիս-Մտա

4 վերելք

 

1984, լ/ճ Այլամա

Ցանա, Զասեխո, Մարջանաշվիլի, Պասի-Մտա

2-րդ կարգ

 

1984, Տյան-Շան

Գաստելլո-ԳՏՕ, Ստուդենով-ԳՏՕ, Այու-Տեր, արմտ. Ալբատրոս, Ջիգիթ- 5Ա

7 վերելք

Առաջին 5Ա

1984, Երևան

 

շքանշան 5482

ԽՍՀՄ փրկարարի շքանշանի հավաքներ

1985, Չաուխի, Ուշբա

Չաուխի 6-5А,Մազերի, Ուշբա Հարավային հարավ-արևմուտք-հարավ պատով-5Բ, Մարքսա- 3 գրեբենով (Պամիր)

7 վերելք, 1-ին կարգ

Հավաքներ Առաջին  5Բ

1986, Պամիր, Ֆանի լեռներ

Պոլիտեխնիկ, Ադամտաշ, Սեվեռնի, Չապդառա- Ց3 պատով- 5Բ, ձմեռային Կարոր 3-րդ պատով- 5Բ, Շխառա  արևելյան կողմով-5Ա (Կովկաս)

8 վերելք

Հավաքներ, Արագած կլիմայավարժում

1986, Զանգեզուր

Բր. Ալիխանյան, հյուսիսային պատի կենտրոնով-4Բ և 5Ա

3 վերելք

Հավաքներ Արագած կլիմայավարժում

1987,Բեզենգի, Այլամա

Կուրսանտով, Բելայա Նեզնակոմկա, Կազբեկ

3 վերելք

Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1987, Պամիր

Լենին պիկը Լիպկինով-5Ա

 

1 վերելք

Առաջին 7000,

Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1988,Բեզենգի

Կոշտան, տաու Ց3 երթուղով-5Բ,

Կուրմակոլ Հյուսիսային կողմով-6Բ

3 վերելք

ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոն, Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1988, Պամիր

Ռեվոլյուցիա հարավ-արևմտյան պատի կենտրոնով-6Բ

1 վերելք

Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1988, Երևան

 

Լեռնագնացության հրահանգիչ, 4446

Հրահանգչական հավաքներ

1989, Կովկաս

Ջայլիկ Յուբաստ, արևմտյան ребра-5Б, Ուշբա Հրավային` հարավ-արևելյան պատով-6Բ

3 վերելք

ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոն, Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1989, Կովկաս, Պամիր

 Գիրեչ հարավ-արևելյան պատով-5Ա,

Շիպկա-Ռեվոլյուցիի-5բ

3 վերելք

Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1989, Բաքսան

Էլբրուս Արևելյան, 5642մ

2 վերել

Սպիտակ փրկարար ջոկատի հավաքներ

1990, Կովկաս

Էլբրուս Արևելյան-5642մ

Ոշբա (փոքր ) հարավային պատի կենտրոնով-5Բ,

Ուշբա Հյուսիսային  հյուսիս-արևելյան պատով-6Բ

4 վերելք

ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոնատի արծաթ,  Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1990,Պամիր

Կորժենեվսկի-5Ա,

Լենինը Ռազդելնիով-5Ա,

Խոխլովա-Կոմունիզմա հյուսիսային լանջով-5Բ

3 վերելք

ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոնատի արծաթ,  Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1991, Պամիր

Կորժնեվսկի-մինչև 6400մ,

Կոմունիզմ Բորոդկինայով-մինչև 7350մ

2 վերելք

Հայաստանի հավաքականի հավաքներ

1991, Արարատ

Արարատ-5165մ

1 վերելք

1-ին հայկական էքսպեդիցիոն խումբը Արարատի վրա- Հ. Տոնոյան, Գ. Տատուրյան, Ա. Աղաբաբյան, Ա. Մաիլյան

1992, լ/ճ Ուլլու-Տաու

Ուլլու-Տաու(Մ. Բալասնյանի հետ)

3 վերելք

Սպիտակ փրկարար ջոկատի հավաքներ

1994, Երևան

 

Միջազգային կարգի սպորտի վարպետ

Հայաստանի սպորտային կոմիտե,

սերտիֆիկատ N 23

1996,Կովկաս

Կազբեկ

2 վերելք

Сборы Зак.ВО Անդրկովկասյան զինվորական շրջանի հավաքներ

1997, Տյան-Շան

Խան-Տենգրի-5Բ

1 վերելք

Հ. Տոնոյանի հետ

1999, Ալյասկա

Մակ-Կինլի

1 վերելք

Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետը, Հ. Տոնոյանի հետ

2000, Ալյասկա

Մակ-Կինլի

1 վերելք

Ամերիկահայերի հետ

2001, Քենիյա

Լենանա

1 վերելք

Քենիայի բարձր կետը

2002, Տանզանիա

Կիլիմանջարո

1 վերելք

Աֆրիկայի բարձր կետը

2003, Կովկաս

Էլբրուս մինչև սահնակ

1 վերելք

Վերելքը նվիրվել է Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակին

2012, Ալպեր

Մոնբլամ

1 վերելք

Ա. Հովհաննիսյանի հետ

2013, Տյան-Շան

Խան-Տենգրի, մինչև 5500մ

1 վերելք

Հ. Տոնոյանի հետ

 

2011թվականից հետո.

2011թվականից գործում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան», որին հաջողվեց իր շուրջ համախմբել և կենտրոնացնել լեռնագնացներին և լեռնագնացության, ինչպես նաև այս ոլորտին մոտ կանգնած անձանց, ակումբներին և կազմակերպություններին` Ֆեդերացիայի ստեղծման նպատակն էր նպաստել ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը և լեռնագնացության մշակույթի ձևավորմանը: Բավականին երկար ժամանակ լեռնագնացությունը հիշվում էր սովետական միության հայ լեռնագնացների ձեռքբերումներով: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանցի լեռնագնացների կողմից  նշանավոր վերելքներ և լեռնային իրադարձություններ չէին արձանագրվել, իսկ Հայաստանից դուրս բնակվող հայ լեռնագնացները, ոչ շատ հաճախ, բայց ուրախացնում էին վերելքներով:  

2011-2015թվականներին մեծ ձեռքբերում էր համարվում Կազբեկ, Էլբրուս, Արարատ և Դամավանդ լեռներ բարձրանալը, 2015թվականինց Վերելքներ են կատարվել Կիլիմանջարո, Մոմբլան լեռները, լեռնագնացները ձգտում են իրենց հնարավորությունները փորձել տեխնիկապես բարդ և 6000մ-ից բարձր լեռներում.

2016թվականը նորանկախ Հայաստանի Հանրապտության լեռնագնացության պատմության մեջ ճանաչվեց աննախադեպ լեռնային տարի: Ժամանակագրական հերթականությամբ լեռնագնացների վերելքներն հետևյալ պատկերն ունեն.

  1. 09 հունվարի 2016թ.- ձմեռային վերելքի փորձ Էլբրուս լեռ` Արտաշես Մկրտչյան.
  2. 26 փետրվարի 2016թ.- ձմեռային վերելք Դամավանդ լեռ` Շուշան Ռուբենյան, Արամ Բեգինյան, Նարինե Ճաղարյան. Անահիտ Սահակյան /մինչև 4500մ/.
  3. 08 մարտի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Արտաշես Մկրտչյան.
  4. 20 մայիսի 2016թ.- վերելք Էվերեստ լեռ` Իռենա Խարազովա (ՌԴ/Մոսկվա).
  5. 22 մայիսի 2016թ.- վերելք Էվերեստ լեռ`Արա Խաչադուրյան(Ֆրանսիա/Մարսել).
  6. 06 հուլիսի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Անժելա Ճաղարյան, Արտաշես Մկրտչյան, Արիգա Առաքելյան, Վլադիմիր Բադալյան.
  7. 26 հուլիսի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Հասմիկ Պետրոսյան, Իվան Ռուդամյոդկին.
  8. Օգոստոս 2016թ.- վերելք Մոմբլան, Արխիմեդ և Ուրալ լեռներ` Անտուան Անանյան.
  9. 05 օգոստոսի 2016թ.- վերելք Կազբեկ լեռ` Տիգրան Շահբազյան, Գագիկ Սարգսյան, Ֆելիքս Խաչատրյան, Գևորգ Հարոյան.
  10. 16 օգոստոսի 2016թ. – վերելքԼենին պիկ` Արտաշես Մկրտչյան.
  11. 28 օգոստոսի 2016թ. – վերելք Կազբեկ լեռ` Արամ Բեգինյան, Հասմիկ Պետրոսյան, Անահիտ Սահակյան, Մարինե Պետրոսյան.
  12. 29 օգոստոսի 2016թ. – վերելք Մաթերհորն` Լևոն Մովսիսյան, Էդուարդ Սարգսյան, Գարեգին Ունության, Սուրեն Պետրոսյան.
  13. 29 օգոստոսի 2016թ. – վերելք Ուշբա լեռ` Իգոր Խալաթյան.
  14. 03 սեպտեմբերի 2016թ. – վերելքի փորձ պիկ Լենին, որն ավարտվեց Ռազդելնայա գագաթի հաղթահարմամբ /6148մ/`Նարինե Ճաղարյան, Շուշան Ռուբենյան.
  15. 08 սեպտեմբերի 2016թ. – վերելք Կազբեկ լեռ` Արտյոմ Մարտիրոսյան, Սոնա Հարությունյան, Իզաբելլա Խազրաթյան.
  16. 09 սեպտեմբերի 2016թ. – վերելք Դամավանդ լեռ` Անուշ Աղաբաբյան.
  17. 19 սեպտեմբերի 2016թ.- վերելք Էլբրուս լեռ` Արտաշես Մկրտչյան, Քարմէն Ղուրչէան, Անի Ավագյան, Սոնա Հարությունյան /մինչև 4700մ/.
  18. 09 հոկտեմբերի 2016թ.- վերելք Կազբեկ լեռ / Արտաշես Մկրտչյան.
  19. 11 հոկտեմբորի 2016թ. – վերելք Կուշ Կայա լեռ / Անտուան Անանյան:

2017թ. նշանավորվեց Գարեգին Ունուսյանի, Սուրեն Պետրոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի կողմից օգոստոսին Այգեր լեռան /3970մ/ վերելքով:
Դեպի Արարատ վերելքներն առավել ակտիվացան 2012թվականից, ինչի արդյունքում հարյուրավոր հայ լեռնագնացներ հնարավորություն ունեցան հաղթահարել Արարատի բարձրությունը:

Վերելք դեպի աշխարհի տանիք` Էվերեստ լեռ:
1953թ. աշխարհի ամենաբարձր գագաթն (8848 մետր) առաջին անգամ բարձրացան Էդմունդ Հիլարին եւ Թենցինգ Նորգեյը: 1953թվականից մինչ այսօր աշխարհի ամենաբարձր լեռն է բարձրացել 4 հազարից ավել մարդ, որոնց թվում` 5 հայեր

  1. Լեվ Սարկիսով` 12 մայիսի 1999թ.
  2. Իգոր Խալաթյան` 16 մայիսի 2002թ.
  3. Կարո Հովասափյան` 05 մայիսի 2005թ.
  4. Իռենա Խառազովա` 20 մայիսի 2016թ.
  5. Արա Խաչադուրյան` 22 մայիսի 2016թ.: