SPOTTED BY LOCALS-Ը ԳՐՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ

Երբեմն պատահում է, որ զբոսաշրջիկները, որոնք մոլորվում են Երևանում՝ փնտրելով գոյություն չունեցող տուրիզմի տեղեկատվական կենտրոն, այն որոնում են օնլայն և գտնում են: Սա  իրականում բազմակողմանի հնարավորություննով վայր է՝ լեռնագնացների կենտրոն, կիսաստորերկրյա հանդիպման վայր նրանց համար, որոնք իսկապես մագլցում են լեռներ, ոչ թե ձևացնում: Երբ էլ դուք գաք այստեղ, կգտնեք ինչ-որ մեկին, որն իսկապես կապ ունի կամ արշավի, կամ լեռնագնացության, կամ էլ դրա նման ինչ-որ բանի հետ, ով կօգնի Ձեզ փնտրել նոր հանդերձանք խանութում (որն առաջին բանն է, երբ մտնելիս նկատում ես): Այստեղ նաև պարապմունքներ են անցկացնում խանութի հետևում  գտնվող փոքր դահլիճում:

Եթե դուք իսկապես գլխավոր թիմի մոտ ընկերներից եք, պետք է նաև իմանաք այստեղի բեռի ժամանակավոր խցիկի և նույնիսկ փոքր հոսթելի մասին, որոնք բավականին լավ են նայվում այս ոչ այնդքան մեծ վայրում: Եթե բախտը ժպտա, միգուցե հանկարծ այստեղ  հանդիպեք հայտնի լեռնագնացի, ոչ միայն հայ: Ինձ հետ երբեմն պատահել է:

Այստեղ նաև գործում է խումբ՝ հատուկ սկսնակների համար, որոնք նոր են այս ոլորտում և աջակցության կամ օգնության կարիք ունեն: Նրանց պարապմունքները անվճար են, բայց պահանջում են խիստ կարգուկանոն. հիանալի միջոց է ավելի քիչ անհանգստանալ լեռ մագլցողների համար: Մի շարք հայտնի բրենդներ են ներկայացված այստեղ: Այսպիսով, ամեն անգամ Հայաստան այցելելիս դուք ստիպված չեք բերել Ձեր արշավի համազգեստը: Թիմի մեծամասնությունը նաև փրկարարներ են:

Չկորցնե՜ք այս վայրը:

 

Վահագն Վարդումյան

http://www.spottedbylocals.com/yerevan/armenian-hiking-mountaineering-federation/