Լեռնագնացություն

Ալպինիզմ

Ալպինիզմը սպորտի և ակտիվ հանգստի ձև է, որի նպատակը լեռների գագաթներ բարձրանալն է:  Սպորտային ալպինիզմի էությունը բնության կողմից ստեղծված խոչընդոտների (բարձրություն, ռելիեֆ, եղանակային պայմաններ) հաղթահարումն է գագաթ հասնելու ճանապարհին:  Սպորտային ալպինիզմի մրցույթներում մրցության օբյեկտ են հանդիսանում գագաթի բարձրությունը, երթուղու տեխնիկական բարդությունը, բնույթը և ճանապարհն անցնելու տևողությունը:

Տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է սահմանվում ալպինիզմի՝ որպես սպորտի ձևի, ծնունդը:

Ալպինիզմի առաջացումը ամենից հաճախ կապում են բժիշկ Միշել-Գաբրիել Պակկարդի և լեռնային ուղեկից Ժակ Բալմի կողմից 1786թ օգոստոսի 8-ին Ալպերի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը, հաղթահարելու հետ:  Առաջին անգամ Մոնբլան հասածների հիշատակին նվիրված հուշարձանը գտնվում է ալպինիզմի և լեռնային դահուկների համաշխարհային կենտրոնում՝ Շամոնիում:

Ալպինիզմի զարգացման պատմության մեջ պայմանականորեն կարելի է առանձնացնել մի քանի փուլ.

  1. Նախկինում չհաղթահարված գագաթ հասնելը պարզագույն ճանապարհով:
  2. Ալպերում և լեռնային այլ համակարգերում ավելի վաղ հաղթահարված գագաթ հասնելը դժվարանցանելի երթուղիներով:
  3. Աշխարհի ամենաբարձր գագաթներ բարձրանալը:
  4. Դժվարագույն երթուղիների հաղթահարումը երկրագնդի լեռնային տարբեր համակարգերում:

 

Տեխնիկապես դժվար մագլցումները Ալպերում

Ծնված լինելով Ալպերում ալպինիզմը հենց այստեղ առաջին անգամ սկսեց զարգանալ որպես սպորտի ձև:  Ալպերում դեպի գագաթներ զուտ սպորտային մագլցումները սկսեցին կատարել դեռ XIX դարի սկզբին:  Սպորտային ալպինիզմը առանձնակի լայն չափերով սկսեց զարգանալ XX դարում:

XX դարի սկզբին Ալպերի բոլոր գագաթները հաղթահարված էին, և մագլցողները սկսեցին որոնել նոր, ավելի բարդ երթուղիներ:  Որքան բարդ էր երթուղին, այնքան ավելի սպորտային էր այն համարվում:  Այսպես, աստիճանաբար հայտնվեց, ընդարձակվեց ու ամրապնդվեց <<պատային>> ալպինիզմը, այսինքն երթուղիների հաղթահարումը լեռների ուղղաձիգ պատերով:

Լավագույն սպորտային ալպինիստները ալպիական պետությունների ներկայացուցիչներ էին՝ իտալացիներ, գերմանացիներ, ավստրիացիներ, ֆրանսիացիներ, ինչպես նաև անգլիացիներ:  XX դարի երկրորդ կեսին Ալպերում հաղթահարվեցին այնպիսի պատեր, որոնք մինչ այդ երկար ժամանակ համարվում էին անհասանելի:  Սա վկայում է այն մասին, որ սպորտային ալպինիստների դասը, անկասկած, ընդլայնվել էր:  Սպորտային վարպետության մեծացման համար մեծ նշանակություն ունեցավ ժայռային ու սառույցային հատվածների հաղթահարման համար նախատեսված սարքերի ու տեխնիկայի զարգացումը:  Ի հայտ եկան սինթետիկ թելերից պատրաստված ավելի թեթև ու ամուր պարաններ, թեթև գերանդիներ, շլյամբուրներ , դյուրալումինե աստիճաններ, կատարելագործված խոհանոց, նոր պրոդուկտներ, թեթև, տաք հագուստ և կոշիկ. այս ամենը էականորեն ազդեց ալպինիզմի որակական զարգացման վրա:

 

Ամենաբարդ պատային երթուղիները Ալպերում

  1. Էյգերի հյուսիսային պատ: 1928-ից 1938թթ ընկած ժամանակահատվածում տարբեր երկրների ապլինիստներ անհաջող կերպով փորձում էին հաղթահարել Ալպերի այս դժվարագույն պատը: 1983թ Էյգերի հյուսիսային պատի առաջին հաղթահարումից հետո մինչև հիմա այս պատով անց են կացվել են մեծ թվով երթուղիներ, որոնցով բազմաթիվ անգամներ անցել են ալպինիստները:  1936թ Էյգերի հյուսիսային պատի հաղթահարման՝ ողբերգական ավարտ ունեցած փորձի մասին գերմանացի կինեմատոգրաֆիստների կողմից 2008թ նկարահանվել է <<Հյուսիսային պատ>> («Nordwand») գեղարվեստական ֆիլմը՝ հիմնված իրական դեպքերի վրա:  Ներկայումս Էյգերի հյուսիսային պատում անց են կացվել բազմաթիվ դժվարանցանելի երթուղիներ:
  2. Ալպինիստների շրջանում ամենահանրահայտ ալպիական գագաթներից մեկը Գրան-Ժորասն է, որը գտնվում է Մոնբլանի շրջանում՝ Լեշո կիրճի վերին շերտերում: Գրան-Ժորաս հյուսիսային պատը տևական ժամանակ Ալպերի խնդիրներից մեկն էր համարվում: Միայն 1938թ իտալացի ալպինիստներ Կասսինը, Էսպոզիտոն և Տիցցիոնին անցան հոսանստվածքային սառույցով ծածկված մոնոլիտ պատի դժվարանցանելի երթուղին:
  3. Մոնբլանի շրջանում գտնվող Պտի-Դրյու հյուսիս-արևելյան պատը տևական ժամանակ համարվում էր անանցանելի: Այս պատի մագլցումը իր բարդությամբ արդարացիորեն գերակշռող է համարվում այն ամենի նկատմամբ, ինչն ավելի վաղ արվել է Ալպերում:  Պտի-Դրյու հյուսիսային պատի առաջին հաղթահարումը կատարվել է 1935թ օգոստոսի 1-ին Պիեր Ալենի (Pierre Allain) և Ռայմոն Լեյնինչի (Raymond Leininger) կողմից:  Ալպինիստների շրջանում լայնորեն հայտնի է իտալացի ալպինիստ Վալտեր Բոնատտի (Walter Bonatti) կողմից հարավ-արևմտյան եզրի սոլո-հաղթահարումը, որն ստացավ <<Բանատտիի եզր>> անվանումը:  Իտալացին անցումը կատարեց 1955թ օգոստոսի 17-22 –ի ընթացքում:  Յոթ տարի անց՝ 1962թ. հուլիսի 24-26-ը, Գերի Հեմմինգը (Gary Hemming) և Ռոյել Ռոբբինսը (Royal Robbins) հաղթահարեցին «American Direct» -ը՝ Պտի-Դրյու պատով անցած երթուղիներից ամենաուղիղը:  Ավելի ուշ՝ 1965թ օգոստոսի 10-13 –ը Ռոյել Ռոբբինսի և Ջոն Հարլինիգի (John Harlin) կողմից հաղթահարվեց <<Ամերիկյան դիրետիսսիման>>:  Պտի-Դրյուն ալպինիզմում մեծ սպորտային վարպետության չափանիշ է:

 

Աշխարհի ամենաբարձր գագաթների մագլցումը

Ալպիական բոլոր գագաթների հաղթահարումից հետո մագլցողները սկսեցին հայացքները սևեռել Ամերիկայի, Աֆրիկայի, Նոր Զելանդիայի լեռնային շրջանների վրա:  Հերթը հասավ նաև Հիմալայներին:

Հիմալայներում գագաթներ հաղթահարելու առաջին փորձերը եղան XIX դարի սկզբին:  Սակայն առաջին փորձերից պարզ դարձավ, որ դեպի 6000-7000մ –ից բարձր գագաթներ արշավը ալպինիստների առաջ դնում է նոր խնդիրներ՝ կապված, ամենից առաջ, բարձրության, լեռնային շրջանների քիչ հաղթահարվածության, գագաթների ստորոտներ տանող մատույցների մեծ մասշտաբների հետ:

Տարիների ընթացքում Հիմալայներ ու Կարակորում գնացին տարբեր արշավախմբեր:  Անգլիացիները, 1922թ –ից սկսած, հետևողականորեն <<գրուհում>> էին Էվերեստը (Ջոմոլունգմա), գերմանացիները՝ Նանգա-Պարբատը և Կանչենջանքը, իտալացիները և ամերիկացիները՝ Կ-2 պիկը (Չոգորի) Կարակորումում:

Առաջին անգամ հաղթահարված <<ութ հազար մետրանոցը>>՝ Աննապուրնան, նվաճվեց միայն 1950թ ֆրանսիական արշավախմբի մասնակիցներ Մորիս Էրցոգի և Լուի Լաշենալի կողմից:  Սրանից հետո հինգ տարվա ընթացքում հաղթահարվեցին Հիմալայների և Կարակորումի վեց ամենաբարձր գագաթները, ներառյալ երկրագնդի ամենաբարձր գագաթը՝ Ջոմոլունգման, որը ավելի քան 30 տարի վանում էր բրիտանական արշավախմբերին:  Ամենաբարձր գագաթների հաջող հաղթահարմանը, բացի կուտակված փորձից, նպաստեց հանդերձանքի կատարելագործումը, ամենից առաջ, համեմատաբար թեթև և հուսալի թթվածնային սարքավորման ստեղծումը:  Այս ամենը, միասին վերցրած, պայմանավորեց հետռազմական վերընթաց արշավախմբերի հաջողությանը:

Վերընթաց ալպինիզմի զարգացմանը զուգընթաց հաղթահարվեցին բոլոր ութ հազար մետրանոցները:

 

Ամենաբարձր գագաթների մագլցումը պատային երթուղիներով

Ամենահեշտ երթուղիներով ամենաբարձր գագաթները նվաճելուց հետո սկսվեց ամենաբարձր գագաթների նվաճումը դժվար՝ պատային երթուղինեորվ:  1992թ –ից սկսած ֆրանսիացի լրագրող Montagnes-ի և The Groupe de Haute Montagne-ի (GHM) նախաձեռնությամբ ամեն տարի, սեզոնի ավարտին, տեղի է ունենում տարվա ընթացքում լավագույն մագլցումները կատարած ալպինիստների պարգևագրումը:  <<Ոսկե սառցատապար>> մրցանակը ամենավարկանշային պարգևատրումն է ալպինիզմում:

2009թ. հիմնվեց նոր՝ <<Կյանքում ունեցած ձեռքբերումների համար>> անվանակարգը, և այս անվանակարգում առաջին անգամ ոսկե սառցատապար ստացավ իտալացի նշանավոր ալպինիստ և ճանապարհորդ Վալտեր Բոնատտին:  Հաջորդող տարիներին այս մրցանակը շնորհվեց Ռայնխոլդ Մեսսներին (2010), Սկոտտին (2011), Ռոբեր Պարագոյին (2012), Կուրտ Դիմբերգերին (2013), Ջոն Ռոսկելլին (2014), Քրիս Բանինգտոնին (2015):

Ալպինիզմով զբաղվելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում հաղթահարել տարբեր բնական խոչընդոտներ՝ գետեր, ժայռեր, ձյուն, սառցադաշտեր:  Դրանց հաղթահարումը, որպես կանոն, կապված է վտանգի հետ:  Ալպինիզմի բազմամյա պատմության ընթացքում մշակվել է վտանգավոր լեռնային ռելիեֆի հաղթահարման հատուկ տեխնիկա:

 

Ժայռեր

Ժայռային ռելիեֆի հաղթահարման տեխնիկան կախված է լեռների զառիթափությունից:  Որպես կանոն, ժայռերը հաղթահարվում են կապաշարով:  Ժայռային պատերը հաղթահարում են կապաշարերի մագլցմամբ՝ կապաշարերում փոփոխակի կազմակերպելով զուգընկերների ապահովագրումը:  Մագլցումն ամենաանվտանգն է այն դեպքում, երբ մագլցողը հետևում է հենման երեք կետերի կանոնին՝ երկու ձեռքի և ոտքի կամ երկու ոտքի ու ձեռքի համար:  Հենման կետերից մեկը կորցնելու դեպքում ալպինիստի համար ավելի հեշտ է պահել հավասարակշռությունը՝ արագ փոխելով մարմնի դիրքը և գտնելով մեկ այլ բռնելակերպ վերականգնել հենման երեք կետերը:  Հենման երկու կետերով մագլցելու ժամանակ այդ կետերից մեկը կորցնելու դեպքում գրեթե անհնար է լինում պահել հավասարակշառությունը:

Ոչ ուղղաձիգ ժայռերում հնարավոր է մասնակիցների միաժամանակյա շարժումը կապաշարով:  Այս դեպքում առաջինը գնացողը շարժման երթուղին ընտրում է այնպես, որ մասնակիցներից մեկի պոկվելու դեպքում մյուսը կարողանա նրան պահել ընկնելուց՝ պարանը տեղադրելով ժայռի ելուստին:  Ուղղաձիգ ժայռերում, որտեղ առկա է ընկնելու վտանգը, ապահովագրումը կազմակերպվում է՝ օգտագործելով ժայռային կեռիկներ և կախոցներ:  Այս դեպքում կապաշարով առաջինը գնացողը բարձրանալիս կեռիկը ու կախոցը մուրճի օգնությամբ մեխում է խոռոչին, կեռի անցքի միջով շուլալում է զսպանակակեռիկ կամ ձգալար, իսկ զսպանակակեռիկը մխում է պարանին, որը նրան պոկման ժամանակ փրկում է դժբախտ պատահարից:  Եթե պատը խիստ ուղղաձիգ է, և պարանը կարող է պոկել ընկնող քարը կամ կարող է պոկվել պարանի և սուր քարերի շփման հատվածի վրա առկա ճեղքերի պատճառով, ապա առաջինը գնում է կրկնակի պարանով, որպեսզի մեծացնի ապահովագրման աստիճանը:  Այս դեպքում պարանները հաջորդաբար ամրացվում են տարբեր կեռիկների ու կախոցների միացված զսպանակակեռիկներին:  Շատ բարդ, ուղղաձիգ հատվածներում, որտեղ կան կախված մասեր, քիվերի հաղթահարման ժամանակ օգտագործվում են արհեստական հենման կետեր՝ սանդեր կամ պարանե օղեր, որոնք կախվում են նախապես ամրացված կեռիկներին:

Կապաշարով առաջինը գնացող բարձրանում է պարանի ողջ երկայնքով, ստեղծում է ապահովագրման կետ իր և մյուս մասնակցի համար:  Սրանից հետո կապաշարում ավելի ներքև գտնվողը իրականացնում է վերելք՝ ապահովագրելով վերին հատվածը, իսկ ճանապարհին հանում է առաջինի թողած կեռիկները:  Սարված լինելով առաջին մասնակցի կողմից ստեղծված ապահովագրման կետում ՝ կապաշարը նույն ձևով սկսում է վերելքը ժայռային երթուղու նոր հատվածով:

 

Սառույց

Մագլցման ժամանակ, հատկապես բարձր լեռներում, անհրաժեշտություն է առաջանում հաղթահարել սառցադաշտեր, սառույցի թեքադաշտեր:  Կախված սառցադաշտի վիճակից, սառույցի ճեղքվածքների առկայությունից, սառցե թեքություններից՝ օգտագործվում են սառույցի համար նախատեսված հանդերձանքի տարբեր ձևեր.

-ալպինիստական գերանդի

-սառցատապարներ

-սառույցի մուրճ

-այս-ֆիֆի

-սառցահորատներ

-աստիճաններ և սանդղիկներ

-պարանի ճաղաշարեր:

Սառցադաշտերի հաղթահարման ժամանակ առկա է սառցադաշտի ճեղք ընկնելու վտանգ, ուստի սառցադաշտերը անցնում են կապաշարով՝ կազմակերպելով միմյանց ապահովագրումը:  Ուղղաձիգ սառույցի դեպքում օգտագործվում է սառցամագլցման տեխնիկա:

Սառույցի թեքադաշտերի հաղթահարման ժամանակ, հատկապես դրանց բազմակի հաղթահարման ժամանակ՝ հիմալայան ոճով բարձրանալու դեպքում, օգտագործվում են հատուկ աստիճաններ:

Ուղղաձիգ սառույցի հաղթահարման առանձնահատկությունը հատուկ գերանդիների և սառցահորատների օգտագործումն է ապահովագրման միջակա կետերի ստեղծման համար:

 

Ձյուն

Ձյան թեքությունների հաղթահարման տեխնիկան կախված է ձյան վիճակից:  Թարմ ձյունը հաղթահարելու համար օգտագործվում են ձյան կոշիկներ և դահուկներ՝ սկի-ալպինիզմի համար:

Ուղղաձիգ ձյան թեքությունները հաղթահարլեու դեպքում ապահովագրման համար օգտագործվում է սառցատապար, ինչպես նաև լրացուցիչ հենման կետ եռաչափ շարժման դեպքում (սառցատապար-ոտք-ոտք):    Քամով պնդացած և սառցով պատված ձյան, ֆիռնի (խոշորահատիկ ձյուն) հաղթահարման համար օգտագործվում են գերանդիներ:

 

Մագլցման ոճ

Առանձնացնում են մագլցման ալպիական և հիմալայան ոճ:  Ալպիական ոճը հաջորդական վերելքի իրականացումն է դեպի գագաթ՝ ողջ հանդերձանքի հետ միասին:  Հիմալայան ոճը տարբերվում է մագլցման երթուղու նախնական պատրաստությամբ, ապահովագրման պարանների ձողանշմամբ, միջակա ճամբարների տեղադրմամբ, հանդերձանք և թթվածին ճամբար հասցնելով, ինչը ենթադրում է բազմակի վերելքներ և իջեցումներ ճամբարից ճամբար:  Հիմալայան ոճը լեռան յուրօրինակ պաշարում է, որը երբեմն զբաղեցնում է 2-3 ամիս:  Այս մարտավարությունը, մասնավորապես, թույլ է տվել հասնել Էվերեստի գագաթ և այլ <<ութ հազար մետրանոցներ>>:

 

Ժայռամագլցում

Ոչ բարձր լեռներում, որտեղ, որպես կանոն, չկա ձյուն ու սառույց, գագաթի մագլցումը կատարվում է ժայռով:  Ժայռային մագլցման առանձնահատկությունը հետևյալն է.

-հարաբերականորեն փոքր բարձրություն ծովի մակարդակի նկատմամբ և, սրա արդյունքում, թթվածնային սովի բացակայություն,

-ջերմաստիճանի տեսանկյունից ավելի բարենպաստ միջավայր մագլցման համար,

-մագլցման ժամանակ մեծ թվով տաք իրեր վեցնելու անհրաժեշտության բացակայություն,

— ժայռային թեթև կոշիկներով երթուղին անցնելու հնարավորություն,

-որպես կանոն, երթուղու տեպնիկապես բարդ հատվածներում հուսալի ապահովագրում կազմակերպելու համար պահանջում են ժայռային հանդերձանքի լայն զինուժի կիրառում (պարաններ, կեռիկներ, կախոցներ, ձգալարեր, զսպանակակեռիկներ և այլն),

-որպես կանոն, ավելի քիչ ժամանակ ժայռային երթուղին անցնելու համար (ավելի հաճախ՝ առանց գիշերելու):

Նման մագլցումները իրենցից ներկայացնում են դասական ալպինիզմը, որը ծնվել է Ալպերում, որոնց բարձրությունը չի գերազանցում 4810 մետրը (Մոնբլանի բարձրությունը)՝ ծովի մակարդակի նկատմամբ:  Ալպերում և այլ լեռնային շրջաններում (Կովկաս, Կորդիլերներ, Հարավային Ալպեր, Անդեր, Պամիր, Տյան-Շան, Ալթայ և այլն) ծովի մակարդակի նկատմամբ մինչև 5000 մետ բարձրությամբ գագաթներ մագլցելիս ալպինիստները, որպես կանոն, չեն բախվում լեռնային սուր հիվանդությունների դրսևորումների:  Այս տիպի մագլցումների առանձնահատկությունը հետևյալն է.

-Ալպինիստական տեխնիկայի ողջ ներուժի կիրառման անհրաժեշտություն. ապահովագրման կազմակերպման և առաջխաղացման տեխնիկաներ ժայռերում, ձյունում և սառույցում:

-Միջակա ճամբարների կազմակերպման անհրաժեշտություն գիշերելու և հանգստի համար, ինչը հանգեցնում է բիվակային հանդերձանք վերցնելու անհրաժեշտության:

-Թիկնապայուսակների մեծ քաշի պատճառով երթուղով տեղաշարժվելու սակավ արագ տեմպ՝ մեծ թվով հանդերձանք (գերանդիներ, սառցատապար, պարաններ, ժայռային և սառցային կեռիկներ, բիվակային հանդերձանք, սննդամթերք, կապի միջոցներ և այլն) վերցնելու անհրաժեշտության պատճառով:

-Ծովի մակարդակի նկատմամբ 5000 մետրից բարձր գագաթներ մագլցելիս, մասնակիցների՝ պատշաճ կլիմայավարժ չլինելու դեպքում, տեղաշարժման տեմպը դանդաղում է լեռնային հիվանդության հատկանիշների դրսևորման պատճառով:

 

Բարձունքային ալպինիզմ

Բարձունքային ալպինիզմ ասելով հասկանում են ծովի մակարդակի նկատմամբ 6500 մետրից բարձր այնպիսի գագաթների մագլցում, որոնք գտնվում են բարձր լեռներում՝ Հիմալայներում, Կարակորումում, Պամիրում, Տյան-Շանում, Անդերում:  Բարձունքային ալպինիզմով զբաղվելու ժամանակ գլխավոր դժվարությունը կենսական ուժերի առվելագույն մոբիլիզացումն է՝ օրգանիզմի վրա բարձրության, չոր նոսր օդի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ուժեղ քամու, ցածր ջերմաստիճանի ներգործության բացասական հետևանքների հաղթահարման հանար:  Չնայած նրան, որ ծովի մակարդակի նկատմամբ 8000 մետրից բարձր գագաթներ մագլցելիս օգտագործվում է հատուկ թթվածնային սարքավորում, մարդը չի կարող տևական ժամանակ գտնվել այս բարձրություններում:  Այս բարձր գոտին ստացել է <<մահվան գոտի>> անվանումը:  Բարձունքի բացասական ներգործությունը հաղթահարելու և հաջողությամբ մագլցելու համար միշտ պահանջվում է կլիմայավարժեցում:  Կլիմայավարժեցման գործընթացը կատարվում է աստիճանաբար մագլցելով բարձունքը և պարտադիր իջնելով ավելի ցածրադիր բարձունքներ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:  Ուստի բարձունքային մագլցումները անհամեմատ ավելի շատ ժամանակ են զբաղեցնում ավելի ցածրադիր բարձունքներ մագլցելու համեմատ:  Մագլցումներ իրականացնելու համար կազմակերպվում են արշավներ, որոնք տևում են ավելի քան մեկ ամիս:

Բարձունքային մագլցումների առանձնահատկությունը հետևալն է.

-Նախապես կլիմայավարժեցում իրականացնելու անհրաժեշտություն:

-Արտաքին միջավայրի բացասական ներգործությունից՝ ուժեղ քամուց, ցածր ջերմաստիճանից, մեծաքանակ ձյունից, սառույցից պաշտպանվելու համար հատուկ հագուստի ու կոշիկի օգտագործման անհրաժեշտություն:

-Ալպինիստական հանդերձանքի ու ալպինիզմի տեխնիկայի ողջ զինուժի օգտագործում:

-Միջակա ճամբարների կազմակերպում գիշերելու, հանդերձանքով, սննդամթերքով ապահովվելու համար:

-Որպես կանոն վերելքի ու իջեցման նախապատրաստում. պարանե ճաղաշարերի, միջակա ճամբարների տեղադրում, գագաթ բարձրանալիս հանգստի համար իջեցում կազմակերպելով, ինչը թույլ է տալիս կլիմայավարժվել դեպի գագաթ որոշիչ <<գրոհի>> համար: