ԱՐԱԳԱԾԻ 3000Մ-ԻՑ ԲԱՐՁՐ ԳԱԳԱԹՆԵՐ

Արագած — 3000 ից բարձր գագաթներ

Արագածը լեռնագնացության առումով շատերի մոտ ասոցացվում է Քարի լճից (3200) հիմնականում Հարավային գագաթ (3887), ավելի քիչ՝ Արևմտյան (3995), Հյուսիսային (4090) և Արևելյան (3908)  գագաթներ տանող երթուղիների, զբոսաշրջության առումով՝ Ամբերդի, երբեմն նաև Գեղարոտի ջրվեժի հետ: Այն ինչ Արագածը հսկայական լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով, որն ունի բազմաթիվ գագաթներ, լճեր, գետեր ու ջրվեժներ:

Տարբեր քարտեզներ ուսումնասիրելուց հետո որոշեցինք բարձրանալ Արագածի՝ անվանում ունեցող բոլոր այն գագաթները, որոնք բարձր են 3000 մետրից:

                                                                                            

    1. Հյուսիսային 4090մ              (14.09.2016) ▲
    2. Արևմտյան 3995մ                 (23.07.2016) ▲
    3. Արևելյան 3908մ                   (23.07.2016) ▲
    4. Հարավային 3887մ               (21.09.2014) ▲
    5. Քարապար 3476մ                 (03.06.2017) ✓
    6. Լեսինգ 3437մ                       (29.07.2018) ✓
    7. Քարուտ 3424մ                      (09.10.2017) ▲
    8. Թեժառույք 3423մ                 (25.08.2017) ▲
    9. Փոքր Թեժառույք 3332մ     (08.07.2018) ✓
    10. Նիգասար 3315մ                   (09.10.2017) ✓
    11. Կաքավասար 3303մ            (05.08.2017) ▲
    12. Քարակատար 3277մ          (08.07.2018) ✓
    13. Պռոշիսար 3257մ                  (06.10.2017) ✓
    14. Սուբ լիճ 3250մ                     (05.08.2017) ✓
    15. Ամբերդ 3235մ                       (03.06.2017) ▲
    16. Քարակարկառ 3138մ          (05.08.2017) ▲
    17. Արքայից 3121մ                    (08.07.2018) ✓
    18. Իշխանաց 3099մ                  (08.07.2018) ▲
    19. Կլորկոնդ 3082մ                   (08.07.2018) ✓
    20. Զոհասար 3063մ                   (06.10.2017) ▲
    21. Ագռավաքար 3025մ             (25.08.2017) ✓

     

    ▲Անվանական Գագաթ  ✓Քարտեզային անվանական կետ

– Արշավ 1 –

 

(21.09.2014)

Քարապար – Հարավային – Սուրբ լիճ – Ամբերդ

10ժամ 51րոպե, 23.3կմ

Քարապար 3476մ
Քարապար 3476մ

 

Սուբ լիճ 3250մ
Սուբ լիճ 3250մ
Ամբերդ 3235մ
Ամբերդ 3235մ
Հարավային 3887մ
Հարավային 3887մ

Մեր առաջին արշավին երեքով էինք Աղասի Մարտիրոսյան, Հրաչյա Իվանյան, մեզ հետ էր նաև՝ Լևոն Ղալաչյանը: Սկսեցինք Քարի լիճ տանող ճանապարի՝ մոտ 1,5 կմ չհասած լիճ 3100մ բարձրությամբ կետից, Քարապարի լեռների (երբեմն այս լեռնաբազուկը կոչում են նաև Քարկատար) կատարային հատվածով անցանք համանուն գագաթով, քայլեցինք մինչ Հարավային գագաթ:

Հարավային գագթ 03.06.2017
Հարավային գագթ 03.06.2017

 

Քարի լճին հյուսիսային ափի քարքարոտ զանգվածը հարավային կողմից: Սուրբ լիճ:

Հարավային գագաթից իջանք Քարի լճի հյուսիսային ափի քարակույտ, որը ըստ ՀՀ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատուի կոչվում է Սուրբ լիճ գագաթ:

Արշավը շարունակեցինք դեպի հարավ՝ հասնելով Ամբերդ կոչվող գագաթ: Գագաթը «Գահերի Խաղը» ֆիլմի աթոռը հիշեցրեց, պարզապես քարից էր:

-Արշավ 2-

(25.08.2017)

Թեժառույք – Կաքավասար – Ագռավաքար –Քարակարկառ –

Տիրինկատար

11ժամ 55րոպե, 43.2կմ

Քարակարկառ 3138մ
Քարակարկառ 3138մ
Թեժառույք 3423մ
Թեժառույք 3423մ
Ագռավաքար 3025մ
Ագռավաքար 3025մ

Agravaqar 3025m

Կաքավասար 3303մ
Կաքավասար 3303մ

Մեր երկրորդ արշավը սկսեցինք Քարի լճից և բավականին արագ հասանք Թեժառույք:

Թեժառույքը քարտեզներում նշված է որպես Թեժառույքի լեռների ամենաբարձր կետ: Այնտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մանթաշի ջրամբար և Զոհասար:

Թեժառույքից շարժվեցինք դեպի Կաքավասար: Կաքավասարի գագաթային հատվածն ամբողջությամբ Խորհրդային տարիներից կիսակառույց, ներկայումս փլատակ, փշալարերով շրջապատված ինչ-որ շինություն է՝ հավանաբար ռազմական նշանակության:

 

Կաքավասարի գագաթ
Կաքավասարի գագաթ

Կաքավասարից քայլեցինք Ագռավաքար, որի գագաթը բավականիք քարքարոտ է և ռչ այնքան արտահայտված: Ագռավաքարից բարձրացանք Քարակարկառ:

 

Քարակարկառից քայլեցինք դեպի հարավ ու հասանք Տիրինկատար: Տարվա այս եղանակին ճանապարհին հաճախ են հանդիպում շրջակա գյուղերից անասնապահությամբ զբաղվողներ իրենց անասուններով: Տիրինկատարի ստորոտին հին գերեզման կա, իսկ գագաթին՝ մատուռ: Տիրինկատարից բավականին երկար քայլեցինք և ավարտեցինք արշավը Բյուրականում:

-Արշավ 3-

(10.09.2017)

Հարավային – Արևելյան – Հյուսիսային – Արևմտյան

11ժամ 8 րոպե մոտ 20 կմ

Հարավային 3887մ
Հարավային 3887մ
Արևելյան 3908մ
Արևելյան 3908մ
Հյուսիսային 4090մ
Հյուսիսային 4090մ
Արևելյան 3908մ
Արևելյան 3908մ

Երրորդ արշավը Արագածի հիմնական 4 գագթներն էին որը նախկինում Հրաչը 2 անգամ էր անցել:

Մենակ, տխուր, միապաղաղ: Միայն այդ օրը երկու ամուսնական առաջարկ տեոսնելը գունավորեց օրս: Հարավային 3887մ -Արևելյան 3908մ – Հյուսիսային 4090մ — Արևմտյան 3995մ հերթականությամբ:

(Աղասի)

360
360

Արագածի Հյուսիսային «կեղծ» հատվածից իրական տանող ճանապարհը 150մ է: Իրական գագաթը 4090մ է և 7 մետրով բարձր «կեղծից»: Արագածի Հյուսիսային գագաթը Հայաստանի ամենաբարձր կետն է:

 -Արշավ 4-

 

(06.10.2017)

Պռոշիսար – Զոհասար

9ժամ 17րոպե, 28,1կմ

Պռոշիսար 3257մ
Պռոշիսար 3257մ
Զոհասար 3063մ
Զոհասար 3063մ

Չորորդ արշավը սկսեցինք Քարի լիճ տանող ճանապարի՝ 4կմ նախքան լիճ հասնելը 2850մ բարձրությամբ կետից: Նախ բարձրացանք Պռոշիսար գագաթ:

Պռոշիսարը Քարապարից
Պռոշիսարը Քարապարից

Քարապարի կատարային հատվածով քայլեցինք մոտ 3 կմ, իջանք դեպի հյուսիս-արևմուտք և շարժվեցին դեպի Թեժառույք: Բավականին ձնառատ էր, երբեմն քարքարոտ հատվածը անցնում էինք ավելի արագ քան հարթ և այդ պահին  ամբողջությամբ թարմ ձյան շերտի տակ գտնողը: Թեժառույքի կողքով քայլեցինք դեպի Զոհասար: Այն բավականին մոտ էր թվում, բայց խափուսիկ էր: Քայլեցինք մոտ 12կմ:

Զոհասարիցից լավ երևում էր Շիրակի մարզը՝ Արթիկը: Մի կողմից Արագածի բարձր գագաթներն էին ձյան մեջ, մյուս կողմից քաղաքներ, գյուղեր՝ որտող նոր-նոր զգացվում էր աշնան շունչը:

Զոհասարից
Զոհասարից
Արագածի մուտքը Արթիկի կողմից
Արագածի մուտքը Արթիկի կողմից

Արշավը ավարտեցինք Նահապետավան գյուղում:

-Արշավ 5-

(09.10.2017)

Նիգասար — Քարուտ

8ժամ 10րոպե, 20.1կմ

Նիգասար 3315մ
Նիգասար 3315մ
Քարուտ 3424մ
Քարուտ 3424մ

Հինգերորդ արշավը առաջինն էր, որի ընթացքում չտեսանք Քարի լիճը: Սկսեցինք Նիգավան գյուղից (2030մ): Նպատակը Նիգասար և Քարուտ գագաթներն էին: Նիգասարի վերաբերյալ տեղեկությունները հակասական էին:

3316մ բարձրության վրա տեսանք եռաոտնուկ: Այստեցից տեսանելի էր Նիգավանը: Այնուամենայնիվ այս կետը դժվար է գագաթ կոչել:

Շարունակելով բարձրանալ՝ հասանք տարացքի ամենաբարձր կետին: Ոչինչ չկար, միայն քարեր էին՝ Քարուտ անվանը համահունչ: Բարձրությունը համապատասխան էր քարտեզային տվյալներին:

Հյուսիսային գագաթը Քարուտից
Հյուսիսային գագաթը Քարուտից

Ետ վերադառնալիս որոշեցինք իջնել կարճ ճանապարհով: Առաջին կիլոմետրը տևեց ժամ և ավելի. թեք տեղանք, շարժվող քարեր, հաստ և փխրուն ձյան շերտ:

Քարուտ-Ապարան ուղիղ գծով ճանապարհի առաջին կմ-ը
Քարուտ-Ապարան ուղիղ գծով ճանապարհի առաջին կմ-ը

Վերջնակետը Ապարանի Գնթունիկն էր:

— Արշավ 6 —

(08.07.2018)

Քարակատար – Փոքր Թեժառույք – Կլորկոնդ – Իշխանաց –Արքայից – Թեժառույք

10ժամ 15րոպե, 38կմ

Քարակատար 3277մ
Քարակատար 3277մ
Փոքր Թեժառույք 3332մ
Փոքր Թեժառույք 3332մ
Կլորկոնդ 3082մ
Կլորկոնդ 3082մ
Իշխանաց 3099մ
Իշխանաց 3099մ
Արքայից 3121մ
Արքայից 3121մ

  Մեր 6-դ արշավի գագաթները գագաթները շատ ավելի համեստ տեսք ունեին իրենց նախորդներից: Քարի լճից Քարակատար, Փոքր Թեժառույք, Կլորկոնդ, Իշխանաց, Արքայից, Թեժառույք և ետ  Քարի լիճ: Արշավից հիշարժան էր մի մեծ ճագար, որին տեսանք ճանապարհին և տեսարանը դեպի Արտենի:

Քարակատարի ծաղիկները
Քարակատարի ծաղիկները
Փոքր Թեժառույքի մոտ
Փոքր Թեժառույքի մոտ

-Արշավ 7-

(29.07.2018)

Լեսինգ 3437մ

4ժամ 22րոպե 11,3կմ

Լեսինգ 3437մ
Լեսինգ 3437մ

Մեր վերջին արշավը սկսեցինք ArmGeo-ի հետ, բեռնատարով խումբը մոտեցավ Ումրայի լճին: Նախ բարձրացանք լեռան հատվածի ամենաբարձր կետը: Այն ավելի բարձր է, քան անվանում ունեցող Լեսինգ գագաթը, որը գտնվում է համանուն լճի վերևում: Վերջում վերադարձանք Ումրոյի լիճ և միացանք խմբին:  

—————————————-

———————-

Արա լեռան լանջից
Արա լեռան լանջից

 

Ընդանուր 7 արշավ 21 գագաթ և անվանական կետ 184կմ

_-^^^^-_

« Կարծում եմ յուրաքանչյուր հայաստանցի լեռնասեր առնվազն տարին մեկ կգնա Արագած: Հետարքիր է, որ նախկինում մի տեսակ ներքին վախ կար այդ սարից: Երրորդ անգամ լինելով Արագածում՝ Հարավային գագաթից ավելին չէի բարձրացել: Միշտ մռայլ էր, փոթորկող: Վերաբերմունքս փոխվեց 6-դ անգամից հետո, երբ հասա Հյուսիսային գագաթ՝ իրական: Ամեն անգամ Արագած գնալիս նոր բացահայտում է լինում ինձ համար, քանզի միշտ աշխատում եմ նախկինում իմ կողմից չգնացած ուղղով գնալ, մի նոր բան տեսնել: Հիմա այլ աչքերով եմ նայում ինձ համար հարազատ դարձած Արագածին, իր բազմաթիվ գագաթներով, լճերով…» (Աղասաի)

 

«Այս արշավներով ո՛չ հայտնաբերեցինք և ո՛չ էլ բացահայտեցինք Արագածը: Տարեկան հարյուրավոր լեռնագնացներ ու արշավականններ են ոտք դնում Արագածի տարբեր գագաթներին, քայլում լանջերին: Շատերն են անցել այս ուղղություններով: Մեր նպատակն էր լինել Արագածի 3000 մետրից բարձր բոլոր գագաթներին, գագաթներ տանող ճանապարհները սկսել և ավարտել լեռան տարբեր հատվածներում, որը հնարավորություն կտար ամբողջությամբ բացահայտել Արագածը մեր համար՝ իր բոլոր գույներով: Չհաջողվեց միայն վերջինը, փոխարենը լեռան ձգողականությունը մեզ «ստիպեց» սիրել իրեն և մտածել նոր վերելքների մասին…» (Հրաչ)

#ԱնվերջԲացահայտվողԱրագած #Հայաստան3000+ #Արագած3000+