Լուսանկարչությամբ հետաքրքրված անձանց համար շատ լավ հնարավորություն, հատկապես նրանց, ովքեր սիրում են լուսանկարել բնապատկերներ: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան CAMP.AM-ի հետ համատեղ հայտարարում է «Իմ Հայաստան» ֆոտոմրցույթը: Մրցույթի անցկացման ժամանակահատվածն է սույն թվականի հունիսի 1-ից հունիսի 20-ը:
Մրցույթին մասնակցելու համար, անհրաժեշտ է մինչև հունիսի 20-ը ներկայացնել լուսանկարաներ: Լուսանկարները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով՝ այն ուղղարկելով info@camp.am էլ. հասցեին:
Ներկայացված լուսանկարներից ժյուրիի կողմից կընտրվեն 20 լուսանկարներ, որոնք կցուցադրվեն տպագրված տարբերակով: Ցուցադրման վայրի վերաբերյալ կհայտնենք հետագայում:
20-25 հունիսի 2018թ.-ին տեղի կունենա ընտրված 20 լուսանկարների ցուցադրությունը, որի ավարտին ժյուրին կհրապարակի երեք լավագույն հաղթող լուսանկարները` առանց մրցանակային տեղերի: Եվս երկու լուսանկար կընտրեն Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիան, և Ռուսաստանի Դաշնության ալպինիզմի ֆեդերացիան: Այս հինգ լավագույն լուսանկարների հեղինակները CAMP.AM-ի կողմից կստանան նվերներ` RedFox ապրանքանիշի մեկական ուսապարկ և բաճկոն:

Մրցույթի պայմանները`

  1. Լուսանկարը պետք է արված լինի Հայաստանում (Արցախը ներառյալ),
  2. Այլ մրցույթներում լուսանկարը չպետք է մասնակցած լինի,
  3. Լուսանկարը էական փոփոխության չպետք է ենթարկվի,
  4. Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար,

Ժյուրիի կազմը` Կարապետ Սահակյան, Հայկ Մելքոնյան, Վահան Ստեփանյան

Մրցույթի կազմակերպիչ` Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա, գլխավոր հովանավոր` CAMP.AM, աջակից` FindArmenia: