Ֆեդերացիան սկսում է 2013թ.-ի ուսումնամարզական գործընթացը

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչությունը ուրախությամբ հայտնում է, որ ֆեդերացիան սկսում է 2013թ.-ի ուսումնամարզական գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում են տեսական և գործնական դասընթացներ, ուսումնամարզական հավաքներ, վերելքներ, ինչպես նաև միջազգային հավաքներ և վերելքներ: Ֆեդերացիայի 2013թ.-ի ուսումնամարզական գործընթացին կարող են մասնակցել ֆեդերացիայի բոլոր անդամները, ինչպես նաև ֆեդերացիայում նախնական դասընթացներ անցած խմբերի ակտիվ մասնակիցները: Ֆեդերացիայի 2013թ.-ի ուսումնամարզական գործընթացին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտեր ֆեդերացիա մինչև սույն թվականի փետրվարի 11-ը ներառյալ: Փետրվարի 11-ին ժամը 18:30-ին կկայանա ֆեդերացիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում կներկայացվի 2013թ-ի ուսունամարզական պլանը: