ՕԳՈՍՏՈՍԻ 8` ԱԼՊԻՆԻԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Օգոստոսի 8-ը` Ալպինիզմի միջազգային օր Օգոստոսի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ալպինիզմի միջազգային օր: 1786թվ. օգոստոսի 8-ին շվեցարացի Միշել-Գաբրիել Պակարդը եւ Ժակ Բալման առաջինն էին, ովքեր բարձրացան Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մետր): Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նույնպես միանում է այս տոնին: Բոլորս միասին նշելու ենք այն ուրբաթ օրը, օգոստոսի 9-ին ֆեդերացիայում: Նշենք, որ այս օգոստոսը բավական թեժ է ֆեդերացիայի համար. մեր հավաքական թիմը հաջողությամբ ավարտել է 2 շաբաթյա մարզումներ Բեզենգիում եւ վաղը կշարժվի դեպի Էլբրուս: Ֆեդերացիայի մյուս անդամները՝ Գարեգին Ունուսյանը ու Սուրեն Պետրոսյանը վերելք կատարեցին Մոն Բլանի գագաթը: