ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԼՊԻՆԻԶՄԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԵՏ

Մարտի 15-ին Մոսկվայի ‹‹ԱԼՅԱՆՍ-ԳՐԻՆՎՈՒԴ›› բիզնես-հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ֆեդերացիաների միջև փոխգործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը, որին ներկա էին Ռուսաստանի լեռնագնացության ոլորտի հայտնի դեմքեր, քննարկվեցին երկու երկրների լեռնագնացների փոխգործակցության հարցերը: Նախնական որոշվեցին մինչև 2020թվականը հավաքներ և մրցույթներ անցկացնելու կազմակերպչական հարցեր: Ռուսաստանի կողմից հուշագիրը ստորագրեց Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայի տնօրեն Ռոման Բրիկը: Հայաստանը ներկայացնում էր Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը: