Հաջողությամբ ավարտվեցին Ղրիմի և Ուրալի բարձրալեռնային ակումբի հետ միասին կայացած աշնանային ոսումնա- հավաքական պարապմունքները :Հայաստանից, Ռուսաստանից և Բելոռուսիայից մեկնած բոլոր 22 լեռնագնացները վերադարձան տուն: Շատ ուրախ և համերաշխ խումբ էր կազմվել, յուրաքանչյուր օր վերելք էր կատարվում Սոկոլ լեռան վրա 1Б ից մինչ 5А ուղղություններով: Յուրաքանչյուր մասնակից կատարեց 1ից մինչև 6 վերելք, շատերն իրենց ուժերը փորձեցին նաև առաջնորդի դերում:/որպես առաջնորդ/ Եղանակի հարցում ամեն ինչ բարեհաջող էր, 10 օրվա ընթացքում միայն մեկ օրն էր քամի, տեղումներ չկային, կեսօրին եղակը +20+250 էր: Բոլորն արևահարվել էին, ջուրը շատ տաք էր, և ամեն օր լողում էին: Պարապմունքների և վերելքի 4-րդ օրվանից հետո բոլորին տրվեց մեկ օրյա հանգիստ: Էքսկուրսիա անցկացրեցին Նովի սվետ գյուղում. Այցելեցին Գալիցինսկի շամպայնի գործարան, ու տեղի ունեցավ գինու համտեսում, նավակով զբոսանք կատարեցին ծովախորշերով, ուր նկարահանվել են շատ հայտնի ռուսական ֆիլմեր /” 3+2”, “20-րդ դարի ծովահենները”/ , այնուհետև իջան Թագավորական ծովախորշի ափ և այցելեցին Գալիցինի քարայր: Երեկոյան կիթառի հնչյունների տակ ըմբոշխնեցին Ղրիմի գինի և հայկական ավանդական խորոված /պետք էր, որ ցույց տային ժողովրդին հայերի խոհանոցային վարպետությունը/ : Նույն երեկոյան էլ հավաքականի 10 մասնակիցները, այդ թվում նաև Հայաստանի լեռնային տուրիզիմի և ալպինզիմի ֆեդերացիայի անդամներ Գևորգ Համբարձումյանը և Ահարոն Խաչատրյանը, պարգևատրվեցին վկայականներով և “Ռուսաստանի լեռնագնաց” շքանշաններով: Նոր հանդիպումներ լեռներում ՈւԲԱ -ի բոլոր մասնակիցներին: