ՀՈՒՇԱԳԻՐ ‹‹ԼՈԳՈՍ›› ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-Ի ՀԵՏ

Ժամանակակից հոգեբանության մեջ առանձնացվում է մի բաժին, որը կոչվում է անվտանգության հոգեբանություն, որը ուսումնասիրում է դժբախտ պատահարների առաջացման պատճառները: Լեռնագնացության մեջ շատ դժբախտ պատահարների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ հոգեբանական խնդիրը՝ կապված մարդկային, սոցիալական, լեռնագնացության հատկանիշների, հոգեկան վիճակի, սթրեսի, գերհոգնածության և այլնի հետ:
Բոլորս էլ պարզ գիտակցում ենք, որ ինչքան էլ ֆիզիկական լավ պատրաստություն ունենանք, միևնույն է շատ բան պայմանավորված է մեր հոգեբանական վիճակից և կայունությունից: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով 08.11.2018թ.-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և ‹‹ԼՈԳՈՍ›› հոգեբանական խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր:  Հուշագրի շրջանակներում երկու կողմերը կնպաստեն լեռնային տուրիզմով և ալպինիզմով զբաղվող անձանց անվտանգության ապահովմանը` հաշվի առնելով հոգեբանական պատրաստության կարևորությունը: