ՀՀ դահլիճային ժայռամագլցման փակ առաջնություն

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան սույն թվականի մայիսի 25-ին կազմակերպում է «ՀՀ դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնություն», որը տեղի կունենա «Գրանդ սպորտ» մարզահամալիրում։
Առաջնության նպատակն ու խնդիրներն են ՀՀ–ում ալպինիզմի և ժայռամագլցման տարածումը, Հայաստանի ազգային և օլիմպիական հավաքականների ձևավորումը և ուժեղագույն մագլցողների հայտնաբերումը։
Առաջնության կազմակերպիչներն են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան (ԱԼՏՀՖ), Հայաստանում Vento ընկերության ներկայացուցիչ Վտանգավոր բարձրություն ՍՊԸ-ն,  «Գրանդ սպորտ» մարզահամալիրը։
Մասնկցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 23 մայիսի, 2012թ.
Առաջնության վերաբերյալ մանրամասներն ու պայմանները ներկայացված են Առաջնության կանոնադրությունում