Հայաստանի SKYRUNNING-ի առաջին մրցաշարը

Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշար
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 22–23-ը Արագածում կանցկացնի “Հյուսիսային Խաչ” Հայաստանի skyrunning-ի (բառացի՝ երկնային վազք) առաջին մրցաշարը:

Մրցաշարի նպատակը եւ խնդիրները
• ՀՀ–ում skyrunning սպորտաձեւի տարածումը
• Ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը
• Առողջ ապրելակերպի քարոզումը

Մասնակցության պայմանները
• Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր այն ցանկացողները, ովքեր ֆիզիկապես և տեխնիկապես պատրաստ են մասնակցել մրցաշարին:
• Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն առողջության վիճակը հաստատող բժշկական տեղեկանք:
• Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ուղարկել info@armalp.am էլեկտրոնային հասցեին:
• Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 15-ը:
• Մրցույթը անցկացվում է տղամարդկանց եւ կանանց շրջանում անհատական մրցաձեւում ըստ տարիքային խմբերի՝ դատավորական ապահովմամբ։

Տղամարդիկ
1. 18 – 28
2. 28 – 40
3. 40 եւ բարձր

Կանայք
1. 18- 35
2. 35 և բարձր

Արդյունքների ամփոփման եւ մրցանակաբաշխության պայմանները
• Հաղթողները որոշվում են մրցավարական խմբի գնահատմամբ:
• Մրցաշարի հաղթողները որոշվում են երթուղին անցած լավագույն ժամանակի պարզ հաշվարկով:
Հաղթողները կպարգեւատրվեն պատվոգրերով, թանկարժեք նվերներով, դրամական խոշոր պարգեւներով։
• Կազմակերպիչները եւ հովանավորները կարող են նախատեսել հավելյալ պարգեւներ։

Առաջնության ծրագիր
Մրցաշարի մասնակիցները պետք է սեպտեմբերի 22- ին ժամը 12.00
լինեն Ֆեդերացիայում (Արցախի 20), որպեսզի հատուկ նախատեսված տրանսպորտով տեղափոխվեն Արագած:
Սեպտեմբերի 22–ին ժամը 14.00–ից՝ վրանային ճամբար, մարզումներ, ծրագրի ներկայացում, հանդիպում մրցավարական կազմի հետ, խարույկ
Սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ին՝ մրցումի մեկնարկ, ավարտը՝ ժամը 15.00-ին  
Օրեր անց՝ Մրցանակաբաշխություն “Գրանդ սպորտում”

Մրցաշարի մասնակիցները 3240 մետրից մեկնարկելով հատուկ դրոշակներով նշված երթուղիով, առավել կարճ ժամանակահատվածում փորձում են հասնել Արագածի հյուսիսային գագաթ:
Ճանապարհին կլինեն 3 մրցավարական կետ էր, որտեղ մասնակիցները պարտադիր պետք է գրանցվեն, հարկ եղած դեպքում ստանան օգնություն կամ հայտնեն որևէ կարևոր տեղեկություն:

Մրցաշարի կազմկոմիտե

Գաղափարի հեղինակ – Կարո Պապյան
Անվտանգության Պատասխանատու – Աղվան Չատինյան
PR & մամուլ – Էլեոնորա Արարատյան
Դիզայն եւ համակարգչային ապահովում – Վարդգես Պետրոսյան
Ֆոտո–վիդեո – Կարո Սահակյան

Գլխավոր Մրցավար – Սուրեն Դանիելյան
Մեկնարկի մրցավար — Սուրեն Ստեփանյան (եթե ՀՀ-ում լինի)
Ֆինիշ–ի մրցավար — Անտուան Անանյան

Տեղեկություն skyrunning-ի մասին
Skyrunning-ը, լինելով թեթեւ ատլետիկայի մարզաձեւ, սկիզբ է առել Եվրոպայում, որտեղ անցկացվում են բազմաթիվ մրցաշարեր: Սքայրանինգը դա լեռներում տեղաշարժման միջոց է ծովի մակարդակից երկու հազար մետրից ավել բարձրության վրա:
Մրցաշարի վերաբերյալ մանրամասներն ու մասնակցության պայմանները ներկայացված են կանոնադրությունում:

Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ պարագաները. քամուց պաշտպանող հագուստ, համապատասխան եւ հարմար կոշիկ, ձեռնոց, գլխարկ, արեւային ակնոց, ուսապարկ, ձեռնափայտ եւ դեղարկղ:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 18-ը:
Մասնակցության հայտ
Անուն
Ազգանուն
Հայրանուն
Ծննդյան ամսաթիվ
Լեռնային նվաճումները
Բնակության հասցե
Հեռ. համար, էլ. փոստ

Նշենք, որ մրցաշարին ներկա կգտնվի Ռուսաստանի skyrunning-ի ասոցիացիայի նախագահ Եվգենի Կոլչանովը, ինչպես նաեւ մարզիկներ ու հյուրեր Իրանից: Բացի այդ, մրցաշարի անցկացումն ողջունել է skyrunning-ի Միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարինո Ջակոմետտին (Marino Giacometti):
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հաջողություն է մաղթում մրցաշարի բոլոր մասնակիցներին: