Կարո Հովասափյան` լեռնագնաց և բևեռախույզ: Ծնվել է 09 օգոստոսի 1959 թվականին Իրանում: 1969 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան և բնակվել են Չարենցավան քաղաքում: Զբաղվել է ըմբշամարտով, հանդիսացել է Սովետական միության վարպետության թեկնածու: 1978 թվականին ծառայել է Սովետական Միության բանակում: 1982 թվականին տեղափոխվել է Սոչի, իսկ 1989 թվականից մինչ այսօր բնակվում է ԱՄՆ-ում:  Հաղթահարել է Պամիրի, Հիմալայների, Կովկասի, Ալպերի, Կորդիելերների, Անդերի, Էլսֆրոդի և Կիլիմանջարոյի բարձրագույն գագաթները: Առաջին հայն է, ով հասել է Հարավային բևեռ: Աշխարհում երկրորդ հայերից մեկն է, ում հաջողվել է լինել մոլորակի երկու բևեռներում:

Լեռնագնացության հանդեպ հետաքրքրվածությունը սկսվել է, երբ 13 տարեկանում կարդացել է հորեղբոր նվիրած Նավապետ Սկուտ գիրքը: Այդ օրվանից սկսել է կարդալ արկածային, հետո` լեռնագնացության վերաբերյալ գրքեր: Լեռնագնացության վերաբերյալ առաջին գիրքը Էդմունդ Հիլարիի վերաբերյալ է եղել: 14-15 տարեկանում երազել է բարձրանալ Էվերեստը: Լեռնագնացությամբ զբաղվելու հարցում քաջալերել է հորեղբայրը, ով հաճախ ասել է, որ նախքան Էվերեստ բարձրանալը պետք է Արարատը բարձրանալ: Բայց լեռնային բարձրությունները սիրելու մեկ այլ պատմություն էլ կա: Իրանում Կարոյի պապը սալաքարի վրա գրել էր` «Այգին պատկանում է Ալմաստ Հովասափյանին», և երբ նրանք գաղթում են Հայաստան, Հովասափյանները իրենց հետ բերում են այդ քարը: Կորոյի հորեղբայրը ցանկանում է քարը բարձրացնել Արագածի գագաթ, սակայն նրա մոտ չի ստացվում: Մեկ տարի անց Կարոյին և նրա ընտանիքին հաջողվում է հասնել Արագածի գագաթ: Նախքան Արագած լեռը բարձրանալը Կ. Հովասափյանը եղել էր Գեղամա լեռներում և բարձրացել Գութանասար լեռը /2299մ/:

Կ. Հովասափյանի հաջողությունները սկսվում են 1996թվականից, երբ հանդիպում է կանադացի (ազգությամբ անգլիացի) բևեռախույզ Լորի Տեքսթերին: Այդ ժամանակ Կ. Հովսափյանը հայտնում է Հարավային բևեռ գնալու իր ցանկության մասին, սակայն այդ ժամանակ Տեքստերը տարակուսանքով էր վերաբերում այդ ցանկությանը: Կ. Հովասափյանը սկսում է մարզվել, մասնակցում է մարաթոննեի, բարձրանում է լեռներ: 2000 թվականի նոյեմբերին տարբեր երկրներ ներկայացնող 10 հոգուց բաղկացած խումբը մեկնում է արշավի, որն ավարտվում է 2001 թվականի հունվարին: 10-ից միայն 8 մասնակցի է հաջողվում հասնել Հարավային բևեռ: Հարավային բևեռ հասնելուց մեկ տարի անց` 2001թ. հունվարի 10-ին Կ. Հովասափյանին հաջողվում է բարձրանալ Հարավային Ամերիկայի ամենաբարձր կետը` Ակոնկագուա լեռը (6960 մ): 2003թ. Վիկտոր Բայարսկուց ստանում է Հյուսիսային բևեռ գնալու հրավեր, ինչը իրագործվում է: 07 ապրիլի 2004թ. բարձրացել է Էլբրուս լեռը (5642 մ), 05 մայիսի 2005 թվականին` Էվերեստ լեռը (8848մ), 06 սեպտեմբերի 2006 թվականին` Արարատ լեռը (5165մ):

Կ. Հովսափյանն առաջին հայն է, ով 2000 թվականին հասել է Հարավային բևեռ: Աշխարհում 2 հայերից մեկն է, ում հաջողվել է լինել մոլորակի 2 բևեռներում: Հայոց եռագույնը ծածանել է աշխարհի 7 ամենաբարձր կետերում: