ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը (International Mountain Day), որը հիմնադրվել է 2003 թվականի հունվարին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել այդ օրը միջոցառումներ կազմակերպել՝ ուշադրություն հրավիրելով մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին և դրանց բնակչությանն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան օրվա խորհրդին համահունչ կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա ‹‹Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում›› ժամը 18:30-ից մինչև 20:30 : Միջոցառմանը ներկա կլինեն բոլոր արկածասերները և լեռների սիրահարները: Կխոսենք անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին և բոլոր լեռնասերներով կնշենք այդ գեղեցիկ օրը:

Սիրով սպասում ենք…