<<ԲՈՒ>> ԼԵՌՆԱՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՊԱՐԿ

Լեռնահեծանվային պարկ ստեղծելու նախաձեռնությունը իրագործվեց 2016թ. օգոստոսի վերջին “Էկոլաբ” հիմնադրամում: Ծրագրի հեղինակներն են Էմմա Պետրոսյանը և Վաղինակ Կարապետյանը: Հեծանվային պարկը Հայաստանում նորույթ է լինելու, քանի որ Հայաստանում չունենք լեռնահեծանվային գծանշված երթուղիներ: Պարկը գտնվում է Վանաձոր քաղաքի Փամբակ լեռնաանտառային գոտում: Սկզբի համար փորձնական կառուցվել է երկու կիլոմետրանոց երթուղու մի մասը, որը միջին բարդության է և նախատեսված է դաունհիլ սպորտաձևի համար: Այն, ի տարբերություն մյուս տեսակների ավելի տեխնիկական է և էքստրեմալ: 

Երթուղին կառուցում են հենց գաղափարի հեղինակները, ինչի համար ուսումնասիրել են դրսի փորձը և սովորել նրանցից, քանի որ Հայաստանում չկան նման մասնագետներ կամ փորձագետներ: Կառուցման համար օգտագործում են գյուղատնտեսական ձեռքի գործիքներ և ունեն ծրագրին միացած արկածասեր կամավորներ, ինչպես Երևանից, այնպես էլ Վանաձորից, ովքեր հետաքրքրված են պարկի զարգացման աշխատանքներով և շատ ակտիվ են երթուղու կառուցման աշխատանքերի ժամանակ:

“Բու” պարկի տարածքում է գտնվում ծրագրի հեղինակների շատ սիրելի գործընկեր և աջակից “Էկոլաբ” հիմնադրամի ամառանոցը, որն օգտագործվում է գիշերելու համար: 

Հավանաբար երթուղու աշխատանքները կվերսկսվեն մայիս ամսից:Ապագայում պլանավորում են ունենալ հինգից ավել երթուղիներ` տարբեր բարդության  և տեսակների, ինչպես նաև այցելուների համար ստեղծել հնարավոր բոլոր ծառայությունները, որոնք առկա են աշխարհի բոլոր հեծանվային պարկերում:

Գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք հետևել ինստագրամի և ֆեյսբուքյան էջին` “Բու” լեռնահեծանվային պարկ անունով:

Էմմա Պետրոսյան