ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԱՐՇԱՎԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐ

1-ին կարգի բարդության լեռան համար անհրաժե՞շտ են արդյոք երկակի պաշտպանությամբ կոշիկներ, թե՞ այն կարելի է անցնել սովորական սպորտային կոշիկներով: Մի կողմից, երկու տարբերակներն էլ ծայրահեղություն են, մյուս կողմից` երկուսն էլ հնարավոր են: Հարցը միայն նրանում է, թե կցանկանա՞ք երկրորդ անգամ էլ լեռներ գնալ, թե ոչ:  
Պատմենք թրեքինգի կոշիկների տեսակների մասին, դրանց կառուցվածի նշանակության և առանձնահատկության մասին, այն մասին, ինչը կօգնի հասկանալ բազմաթիվ մոդելների տարբերությունը և ընտրել համապատասխան կոշիկ:
Արշավային կոշիկի ընտրության ընթացքը էականորեն կհեշտանա, եթե դուք անկեղծ պատասխանեք հետևյալ հարցերին.

  1. Ի՞նչ բարդության ճանապարհ պետք է անցնեք: Ինչքան բարդ է ռելիեֆը, այնքան կորշիկը պետք է ամուր լինի և ունենա կոճի և ոտքերի բարձր պաշտպանություն:
  2. Ինչքա՞ն է լինելու տեղափոխվող ուսապարկի ծանրությունը: Ծանր ուսապարկը կոճերի համար ստեղծում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն` մեծացնելով վնասվածք ստանալու վտանգը: Ծանր ուսապարկը դեֆորմացնում է տակացուն, ինչը կարող է բացասական ազդել տակացուի` բարդ տեղանքում կառչելու հատկության վրա:  Այդ իսկ պատճառով, ինչքան ծանր է ուսապարկը, այնքան կոշիկը կոշտ և բարձր պետք է լինի:
  3. Ինչպիսի՞ն է ձեր ֆիզիկական պատրաստվածությունը: Հատկապես կարևոր է ոտքի մկանների և հանգույցների ուժը: Ինչքան առաձգական են հանգույցները և ամուր մկանները, այնքան ոտքերին ավելի քիչ աջակցություն է պահանջվում կոշիկի կողմից: Դրա համար էլ փորձառու և ֆիզիկապես պատրաստված ճամփորդները կարող են օգտագործել կոշիկի ավելի թեթև մոդելներ, այն դեպքում, երբ նորեկներին անհրաժեշտ է կոճերը լավ ֆիքսող կոշիկ:

Պատասխանելով այս հարցերին դուք պրակտիկորեն կհասկանաք կոշիկի օգտագործման պայմանները և տասնյակ տեսակների մեջ հեշտությամբ կգտնենք ձեր ուզած մոդելը: Չէ որ հենց կոշիկի նախագծման առանձնահատկություններն ու նյութի ընտրությունը պայմնավորված են նրանից, թե ինչ պայմաներում են դրանք օգտագործվելու:  

 Թրեքինգի կոշիկների տեսակները.

Բոլոր տեսակները կարելի բաժանել երեք դասերի.
— թեթև թրեքինգի կոշիկներ (կամ հայքինգ կոշիկներ, անգլերենից ‘hiking boots’),
— դասական արշավային կոշիկներ (կամ միջին թրեքինգի կոշիկներ, անգլերենից` ‘midweight trekking boots’),
— լեռնային կամ մի քանի օրանոց բարդ արշավային կոշիկներ (ծանր թրեքինգի կոշիկներ, անգլերենից ‘heavy backpacking boots’):

Թեթև թրեքինգի կոշիկներ.

Կառուցվածքային առումով թրեքինգի կոշիկները մոտ են սպորտային կոշիկներին և ունեն նույնական օգտագործման ոլորտ: Անգլախոս միջավայրում նշվում է որպես «hiking boots», այսինքն կոշիկներ արշավի` պարզ արահետներով քայլելու և լեռնային զբոսանքների համար:

Թեթև թրեքինգի կոշիկների օգտագործման ոլորտը. Սա իդեալական տարբերակ է հասարակ տուրիստական ուղիների և հանգստայան օրերի համար, մի պայմանով, որ ձեր ուսապարկի ծանրությունը չի գերազանցելու 15կգ: Հակառակ պարագայում կոճի հոդերը և ծնկները, հատկապես թույլ մարզված, կլինեն ծանրաբեռնված, ինչը մեծացնում է շուտ հոգնելու և վնասվածք ստանալու ռիսկը: Հարմարավետության և հարաբերական ամրության շնորհիվ, թեթև թրեքինգի կոշիկները լայնորեն օգտագործվում են ճանապարհորդությունների, լեռնային զբոսանքների ժամանակ, ինչպես նաև որպես քաղաքային կոշիկներ խոնավ և ցուրտ եղանակային պայմաններում:     
Փորձառու զբոսաշրջիկների համար այսպիսի կոշիկները հարմար են տեխնիկապես ոչ բարդ, բայց երկարատև երթուղիների համար, չնայած շատերն այսպիսի պայմաններում օգտագործում են նաև սպորտային կոշիկներ: Փորձառու տուրիստները, որպես կանոն, լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն և օգտագործում են հանդերձանքի խելամիտ մինիմումը, որը թույլ է տալիս նրանց հրաժարվել կոճի հոդը ֆիքսելուց: 

Կառուցվածքի առանձնահատկությունները. Թրեքինգի կոշիկների վերին մասը բարձր չէ և քիչ է փակում կոճը, ապահովելով կոճային հոդի մինիմալ պաշտպանություն: Այդուհանդերձ, սպորտային կոշիկների համեմատ ավելի երկար վերին մասի շնորհիվ, թրեքինգի կոշիկները ավելի լավ են պաշտպանում եղանակից, քանի որ կոշիկի վերևից ջուր լցվելու ռիսկն ավելի քիչ է: 
Թեթև թրեքինգի կոշիկներում օգտագործվում են լավ ամորտիզացիայով առաձգական տակացուներ, ինչը կոշիկը դարձնում է հարմարավետ` հարթավայրային տարածքներում և ոչ կտրուկ լանջերով տեղաշաժվելիս:
Հաճախ որպես ամորտիզացիոն շերտ հանդես է գալիս EVA թեթև փրփուրը (էթիլվինիլացետատ), այն հիանալի լուծում է իր առջև դրած խնդիրը, բայց չի տարբերվում երկարակեցությամբ: 
EVA-ից միջանկյալ տակացուն հեշտ վնասվում է սուր քարերի վրա, ինչպես նաև մեծ ճնշման ազդեցությամբ սեղմվում է` կորցնելով ամորտիզացիոն հատկությունը:
Բարդ ռելիեֆի վրա ոտնաթաթի կայունությունն ապահովելու համար թրեքինգային կոշիկներում օգտագործվում են կոշտ կաղապարներ, որոնք կանխում են ոտքի ոլորվելը, որը կարող է առաջացնել աքիլես ջլի և կապերի վնասվածք:
Մակերևույթին կպչելու որակն անմիջականորեն կախված է տակացուի որակից, ինչպես նաև քայլքի երկրաչափությունից և խորությունից, ինչի պատճառով թրեքինգի կոշիկները արտադրողից արտադրող տարբերվում են: Որպես կանոն, թեթև թրեքինգի կոշիկները տարբեր մակաերևույթների վրա ապահովում են բավարար կպչողականություն, բացառությամբ խոնավ ժայռերի, խորը ցեխի և թույլ հիմքերի վրա:    
Նյութեր. Նուրբ կաշվի և տեքստիլի օգտագործման շնորհիվ թրեքինգային կաշիկները կարելի է հագնել «հենց տուփից», դրանք հարմար են և կարիք չկա մինչև արշավը նախապես փորձարկել: Ցավոք սրտի, այսպիսի կոնստրուկտիվ լուծումները նվազեցնում են կոշիկի դիմացկունությունը: Սուր ծայրերով մանր քարերը, մշտական խոնավությունը, կեղտի առատությունը ունակ են շատ արագ վնասել նուրբ նյութն ու կարերը: Այլ խոսքերով, թեթև թրեքինգային կոշիկնեըը երկար կծառայեն մշակված տուրիստական արահետներում, բայց հավերժ չեն «վայրի և խիստ» ռելիեֆում օգտագործելիս:   

Դասական թրեքինգային կոշիկներ.

Անգլալեզու միջավայրում նշված է որպես  «midweight trekking boots» կամ «light backpacking boots». Հայքինգ կոշիկների և ծանր թրեքինգային կոշիկների միջինն է:

Միջին բարձրության թրեքինգային կոշիկների օգտագործման ոլորտը

Ապահովում է լավ աջակցություն կոճին, որը համադրված է բավականին կոշտ տակացույով և ամուր նյութով, ինչի արդյունքում թույլ է տալիս այս կոշիկներն օգտագործել 3000մ բարձրությամբ տուրիստական ուղիներում մինչև 25կգ քաշով ուսապարկով: Միջին թրեքինգի համար նախատեսված կոշիկներն ապահովում են կոճի կողային աջակցություն և ոտքի լայնակի կայունություն բարդ տեղակնքում:    Սա թույլ է տալիս այս կոշիկներն օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն ցածր ֆիզիկական պատրաստվածոթյուն և թույլ զարգացած ոտքի մկաններ:
Իրենց ամրության, հուսալիության  և հարաբերական թեթև քաշի շնորհիվ այս կոշիկները բավականին հայտնի են շատ երկար քայլարշավային արահետներով քայլել սիրողների շրջանակում (օրինակ` տեխնիկապես ոչ բարդ 2-3 հազար կմ երկարությամբ տուրիստական արահետներով):
Այս դասի թրեքինգային կոշիկները հիմա առավել հայտնի են Արևմուտքում իրենց հարմարավետության, ամրության և ցածր քաշի համադրության շնորհիվ: Այս հայտնիությանը նպաստում է եվրոպայի և ամերիկայի տուրիզմում 3000մ բարձրություններում համեմատաբար լավ ուղիների մշակման արմատավորված փորձը: Այստեղ կոշիկներին բաժին են հասնում ոչ շատ փորձություններ:  

Կառուցվածքային առանձնահատկությունները. Միջին թրեքինգային կոշիկներն ապահովում են լավ կպչողականություն և կոճային հոդի ֆիքսման բավարար մակարդակ այդ հատվածում պլաստիկ տարրերի և լրացուցիչ ամրացնող շերտի շնորհիվ: Կոշիկի վերին մասը պաշտպանում է օտար մարմիների և ջուր լցվելուց, թույլ տալով քիչ օգտագործել գամաշներ:     
Հայքինգ կոշիկների հետ համեմատած այս կոշիկի տակացուներն ունեն առավել դիմացկուն ուրվագիծ և տալիս են ագրեսիվ քայլքի հնարավորություն: Սա էականորեն թեթևացնում է անձրևից հետո կիսաչոր արահետներով, փափուկ և փլվող հիմքով տեղանքներով տեղաշարժվելիս: Ամորտիզացիայի համար օգտագործվում է առավել խիտ EVA փրփուր, քան թեթև թրեքինգային և սպորտային կոշիկներում: Ոչ հաճախ միջանկայալ տակացուն պատարստում են պոլիուրէթանից, որը տարբերվում է երկարակեցությամբ և առաձգականությամբ, բայց քիչ ճկունություն ունի: Վերևի մասը, որպես կանոն, կազմված է կաշի/զամշ և տեքստիլ համակցությունից, ոչ հաճախ` մինիմալ կարերով մեկ կտոր փափուկ կաշվից: Այս ամենը կոշիկի վերևը դարձնում է բավականին երկարակյաց, եթե նույնիսկ երթուղին անցնում է ոչ լավ արահետներով և ուղեկցվում է կեղտով և խոնավությամբ: Այդուհանդերձ, միջին թրեքինգային կոշիկները խորհուրդ չի տրվում օգտագործել լեռնային տուրիզմում և լեռնագնացության մեջ. այսպիսի երթուղիներում առկա քարային կուտակնումներն ունակ են կտրել կոշիկի կարերը:
Միջին թրեքինգի համար նախատեսված կոշիկների մեծամասնությունը չեն պահանջում փորձարկելու երկար ժամանակահատված և հարմար են մի քանի ժամ հագնելուց հետո: Այնուամենայնիվ, երկար ուղիներ անցնելուց առաջ խորհուրդ է տրվում մի քանի օր կրել դրանք, որպեսզի կոշիկն ավելի լավ նստի ոտքի վրա: Սա կօգնի նվազեցնել կոշտուկների առաջացումը:

 Լեռնային կամ բարդ, երկարատև արշավների թրեքինգային կոշիկներ

 Տուրիստական կոշիկների այս շարքը նաև անվանում են «կոշիկներ ծանր թրեքինգի համար»: Դրանք ունեն շատ կոպիտ տակացու, առավել ամուր կառուցվածք, և որպես կանոն, ոչ փոքր քաշ:

Ծանր թրեքինգային կոշիկների օգտագործման ոլորտը. Ծանր թրեքինգի կոշիկները նախատեսված են բարդ ռելիեֆով տեղանքներ անցնելու համար, փոփոխվող եղանակային պայմաններում և 25կգ ավել քաշ ունեցող ուսապարկ կրելու ժամանակ: Այս պայմանները ի հայտ են գալիս սպորտային լեռնային տուրիզմում: Հուսալի կառուցվածքը և բարձր ամրությունը թույլ են տալիս այս կոշիկներն օգտագործել ծայրահեղ ոչ բարենպաստ պայմաններում` բարձր խոնավության, կեղտի, շարժվող քարակույտերի, այսինքն` չմշակված արահետներում և բարձր լեռներում: Երկարակեցությունը և մեկ զույգը տարբեր տեսակի բարդության ուղիներում օգտագործելու հնարավորությունը, չնայած հարամարավետություն չեն ավելացնում ոչ բարդ տեղանքների անցման ժամանակ, սակայն ապահովում են բազմակողմանի օգտագործում և խնայում ձեր բյուջեն:   
Ծանր թրեքինգի կոշիկների տակացույի կոշտ լինելը հարմար է, որպեսզի օգտագործենք նուրբ ամրակով կատվիկներ, ինչը զգալիորեն ընդլայնում է հնարավոր ուղիների շրջանակը: Տուրիստի ոտքը հուսալիորեն պաշտպանված է: Այս կոշիկները շատ լավ պահպանում են իրենց ձևը և պաշտպանում են ոտնաթաթը, ինչի շնորհիվ այս կոշիկներով հարմար է խիտ ձյան մեջ աստիճան փորել:
Հաստ տակացուն և փափուկ վերին շերտը հնարավորություն են տալիս կոշիկները կրել ցածր ջերմաստիճանի պայմաններում` -10..-15º C, կախված զբոսաշրջիկի ֆիզիկական պատրաստվածությունից: Որոշ մոդելներ հետին մասում հագեցած են ռանտով, ինչը թույլ է տալիս դրանց հետ օգտագործել կիսակոշտ կատվիկներ: Այս մոդելները գտնվում են թրեքինգային և լեռնագնացության կոշիկների միջև, և այդքան էլ հարմար չեն երկարատև քայլարշավների ժամանակ:
Վերջին քսան տարիների նորագույն տեխնոլոգիաները և նյութերը ժամանակակից ծանր թրեքինգի կոշիկներին թույլ տվեցին «նիհարել»: Այդ պատճառով որոշ փոխզիջումներով դրանք կարող են օգտագործվել երկար ուղիներում, այդ թվում` պարզ ռելիեֆով մշակված արահետներում:

Կառուցվածքի առանձնահատկությունները. Որպես կանոն կոշիկի վերևը պատրաստված է մեկ ամբողջական կաշվի (զամշ, նուբուկ) կտորից, մինիմալ կարերով:  Տեքստիլ նյութերի հետ համադրությունը հաճախ չի օգտագործվում: Լրացուցիչ պաշտպանության համար կոշիկի վերևը եզերված է ռեզինե ժապավենով:
Ծանր թրեքինգի կոշիկների տակացուն տարբերվում է բարձր կոշտ հատկանիշով և հաստությամբ: Սա զբոսաշրջիկին հնարավորություն է տալիս վերելքի ժամանակ կանգնել ռելիեֆի մանր տարրերի վրա, չվախենալով, որ տակացուն ծանրությունից կծռվի և ոտքը կոլորվի: Կոշտություն հաղորդելու համար միջանկյալ տակացուներում օգտագործվում են պլաստիկից կամ մետաղական ներդիրներ: Որպեսզի այդպիսի տակացուները քայլելիս հարմար լինեն, կոշիկի դիմացի մասում օգտագործվում է հարթ գլան:   
Որպես ամորտիզացիոն շերտ օգտագործվում է խիտ պոլիուրէթան, որը տարբերվում է երկարակեցությամբ և մեծ ծանրաբեռնվածությունից չի «նստում»` պայմանավորված ծանր ուսապարկ կրելու հետ: Ծանր թրեքինգի կոշիկների մեջ պլաստիկից շասսի չի օգտագործվում, սակայն արտադրողները չեն հրաժարվում գարշապարը կայունացնելուց: 
Ծանր թրեքինգի կոշիկները հագեցած են շատ դիմակայուն հենակետերով, որոնք ապահովում են ընդունելի և կանխատեսելի կառչողություն տարբեր մակերևույթների վրա` թաց խոտ, կեղտ, փլվող հիմք, խոնավ քարեր և այլն:
Վերևի կոշտ կառուցվածքը ենթադրում է կոշիկի մաշվելու բավականին երկար ժամկետ: Ցանկալի է այս պրոցեսը սկսել սպասվելիք արշավից մեկ շաբաթ առաջ: Այս ընթացքում կոշիկի կաշին «կնստի» թաթին և կրունկին, ինչը թույլ կտա խուսափել անհարմարավետությունից և կոշտուկներից: 
Չարժի թրեքինգային կոշիկներ գնել վերջին պահին: Ծանր թրեքինգի շատ կոշիկների մեջ որպես ներդիր օգտագործվում է ջերմային փրփուր, որին ևս ժամանակ է հարկավոր «նստելու» համար (օրինակ`  MFS տեխնոլոգիայով Meindl կոշիկները): 

Մեմբրանը թրեքինգային կոշիկներում.

Չնայած նրան, որ շատ զբոսաշրջիկներ դեմ են թրեքինգային կոշիկների մեջ մեմբրանի օգտագործմանը, շուկան այս հարցին միանշանակ է պատասխանում: Այսօր առանց մեմբարանի տուրիստական կոշիկներ չեն արտադրվում: Առավել հաճախ արտադրողները օգտագործում են Gore-Tex մեմբրանը:
Առավել ջրակայուն են ծանր թրեքինգի կոշիկները, ինչը հնարավոր է դառնում քիչ կարերի առկայության և խիտ կաշվի օգտագործման շնորհիվ, որն ինքն իրենով ջրակայուն է: Կոշիկի վերևը լրացուցիչ վերամշակված է ջրահեռացնող մասով և կրելու չափից ելնելով դառնում է ոչ պիտանի և դրա վերականգնման համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ միջոցներ: 

   Խորհուրդներ թրեքինգային կոշիկներ փորձելիս.

— Մի կենտրոնացեք կոշիկի ապրանքանիշի վրա, կարևոր չէ, թե ինչ են հագնում ձեր ընկերները կամ ինչպիսի մոդելներ են համառորեն խորհուրդ տալիս ֆորումների ժամանակ: Կոշիկը փորձելիս կարևոր են ձեր անձնական զգացողությունները:
— Լավ կլինի կոշիկը խանութում փորձել երեկոյան ժամին: Ոտնաթաթը երեկոյան ժամին ուռում է և դառնում լայն, ինչը ընդօրինակում է նրա վիճակը ուղու վրա:
— Ձեզ հետ վերցրեք կամ վաճառողից խնդրեք երկու զույգ գուլպա` մեկը բարակ, որպեսզի հասկանաք, թե կոշիկն ինչպես կլինի ոտքին շոգ ժամանակ, մյուսը հաստ, որպեսզի պարզեք կոշիկի նստելու ձևը ոտքին ցուրտ ժամանակ: Ընտրեք թրեքինգի համար մշակված գուլպաներ:
— Մինչև գնելը աշխատեք փորձել շատ թրեքինգային կոշիկներ, որոնք կհմապատասխանեն ձեր նպատակին: Նույնիսկ նույն արտադրողի մոդելի կոշիկների մեջ կարող են օգտագործվել տարբեր բարձիկներ: Մեծ ընտրությունը, լավ հնարավորություն է, քանի որ մեծացնում է այն զույգը գտնելու հնարավորությունը, որը կհամապատասխանի ձեր ոտքին:
—  Փորձելու ժամանակ, երբ կոշիկը լավ կապված է, ոտնաթաթը չպետք է կպնի կոշիկի ծայրին: Ոչ բավարար չափով ազատ ոտնաթաթը կարող է այտուցի, կոշտուկի, ինչպես նաև իջնելիս մատերը վնասելու պատճառ դառնալ: Որպեսզի գնահատեք, թե արդյոք բավական ազատ տարածություն կա թաթի առջևում, կարելի է թեթև կապել կոշիկը և թաթը մաքսիմալ առաջ տանել: Ազատ տարածությունը պետք է կազմի 0.5-1սմ թեթև և միջին թրեքինգի համար, և 1-1,5սմ` ծանրի:
—  Եթե չափսերով իրար մոտ կոշիկի ընտրության կասկածներ ունեք, օրինակ կես չափսի, ապա նախընտրությունը տվեք մեծ չափսին, արշավի ժամանակ թաթը կարող է ուռել:
— Ուշադրություն դարձրեք կոշիկի մեջ ոտնաթաթի դիրքին, այն չպետք է հետ ու առաջ շարժվի, կրունկը չպետք է խաղա: Մի փորձեք կոշիկի քուղերը մաքսիմալ ձգելու միջոցով նեղ ոտնաթաթը ֆիքսել լայն կոշիկի մեջ: Ցանկալի է, որ հնարավորություն մնա կապերը կարգավորել արշավի ընթացքում:    
— Փորձելու ընթացքում քայլեք առավել հարմարավետ կոշիկներով, այն համադրելով տարբեր հաստության գուլպաներով, որպեսզի կոշիկը ճիշտ նստի ոտքին: Ծանր թրեքինգի կոշիկները ենթադրում են հաստ և երկար գուլպաների օգտագործում:    
— Կոշիկներով քայլեք խանութում: Օգտագործեք աստիճաններ և թեք պատվանդաններ, որպեսզի ընդօրինակեք ոտքի վարքը վերելքի և վայրէջքի ժամանակ: 
— Եթե ունեք օրթոպեդիկ ներդիրներ, այն վերցրեք ձեզ հետ: Կոշիկը ձեզ հարմարեցնելու հարցում կարող են օգնել նաև հատուկ պատրաստված ներդիրները: Դրանք թաթին կապահովեն լրացուցիչ կայունություն, կրճատելով կոշտուկների առաջացման ռիսկը: Այդ թվում, անհատական ներդիրները էականորեն կնվազեցնեն  մկանային և հոդային ծանրաբեռնվածությունը` թաթը բերելով անատոմիական դիրքի: