Դեմավենդը հաղթահարված է.Առջևում Կազբեկն է

Օգոստոսի 6-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը ( 5 մարդ ) մեկնում է Վրաստան  վերելք կատարելու այդ երկրի բարդագույն լեռնագագաթներից մեկը`  Կազբեկը , որի բարձրությունն է  5033 մետր : Կազբեկը թեև իր բարձրությամբ զիճում է ֆեդերացիայի նախորդ  վերելքին ( Դեմավենդ 5671մ ) , բայց շատ ավելի բարդ լեռ է : Կազբեկը գնահատվում է  2Ա բարդությամբ : Նշանակալից է նաև այն , որ այս վերելքին կանանց հավաքականի լեռնագնացները թվով գերազանցում են տղամարդկանց հավաքականի լեռնագնացներին :
Մաղթենք հաջողություն մեր լեռնագնացներին `
1. Գարեգին Ունուսյան ( ղեկավար )
2. Լևոն Մովսիսյան
3. Հասմիկ Մանանդյան
4. Անի Խաչատրյան
5. Մոնար Մովսիսյան