ԱՐՇԱՎԻ ՀԱՄԱՐ ԱԿՆՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակնոցը աչքերը պաշտպանում է վառ լույսից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաև մեխանիկական վնասվածքներից: Այն երբեք ավելորդ չէ բացօդյա հանգստի ժամանակ, անկախ տարվա եղանակից, իսկ արշավների և վերելքների ժամանակ, հատկապես բարձր լեռներում, աչքերի պաշտպանությունն անհրաժեշտություն է: Բարձրության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը, եթե այստեղ ավելացնենք նաև 80 տոկոս ձնից անդրադարձող լույսը, կունենանք ցանցաթաղանթի այրվածք և այսպես կոչված «ձյան կուրություն» ստանալու ռիսկ:
Այսպես. Ուլտրամանուշակագույնը մարդու աչքի համար անտեսանելի լույս է, որը ճառագայթվում է արևից, այն ունի ավելի կարճ ալիք քան մանուշակագույնը` 180-380 նմ: Քիչ չափաբաժնի դեպքում այն առաջացնում է արևայրուկ, իսկ շատի դեպքում վնասում է բջիջները` առաջնային վնասելով լույսի հանդեպ զգայունները` աչքի ցանցաթաղաթը:  Կան ուլտրամանուշակագույնի երեք տեսակներ` UVA 315-380 նմ երկարությամբ ալիք, UVB 280-315 նմ և կենդանի օրգանիզմների համար առավել վտանգավոր` UVC180-280 նմ: 
Այս պահին առավել տարածված են UV-380 և UV-400 դասի ակնոցները, առաջինը բավարար պաշտպանություն է ապահովում, իսկ երկրորդը` պահուստով: Այսպիսի մշակում կարելի է վստահել միայն հայտնի սերտիֆիկացված արտադրողներին: Ամենամեծ սխալը, որ կարելի է թույլ տալ, ձեռք բերել ուլտրամանանուշակագույն ճառագայթներից կասկածելի պաշտպանությամբ կեղծված, մգեցված ակնոց: Այս դեպքում բբի մեջ ավելի շատ ուլտրամանուշակագույն ճառագայթ է ընկնում, քան եթե ընդանրապես ակնոց չկրեք:
Ըստ արևի լույսից պաշտպանելու աստիճանի ակնոցները դասակարգվում են 0-4 կարգերի:      
1-2 կարգի պաշտպանության ակնոցների շարքում ոչ շատ մգեցված ակնոցներն են, ներառյալ դեղին և նարնջագույն ոսպնյակներովը: Հարմար են մռայլ եղաանակի համար: Անփոփոխ պահանջը` պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
3-րդ կարգի պաշտպանությամբ ակնոցը 92-88% կանխում է լույսը և համարվում են արշավների օպտիմալ տարբերակ:
4-րդ կարգի պաշտպանությամբ ակնոցը թույլ է տալիս 3-7% լույսի թափանցելիություն, այն օգտագործում են օդաչուները, եռակցիչները, մետաղագործները և իհարկե բարձր լեռնագնացությամբ զբաղվողները: Այն մարդկանց համար է, ովքեր ունեն զգայուն աչքեր և երկար ժամանակ են անցկացնում արևի տակ:
Ցանկալի է ունենալ մի քանի ակնոց կամ փոխվող ոսպնյակներ:
Գնացեք լեռներ և պաշտպանեք Ձեր աչքերը: