Ավարտվեց ՙՙՀյուսիսային խաչ՚՚ SKYRUNNING-ի առաջին մրցաշարը

Ահա եւ ավարտվեց “Հյուսիսային Խաչ” Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարը: Այս տարի ֆեդերացիայի գործունեության մեջ բազմիցս լսվել է “առաջին” բառը: Մայիսին առաջին անգամ անցկացվեց Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը: Ֆեդերացիան կանգ չառավ եւ որոշեց փորձել ներդնել եւ զարգացնել նոր սպորտաձեւ՝ երկնային վազք անվանմամբ: 

Շաբաթ օրը, առավոտյան շարժվեցինք այդքան սիրված եւ ծանոթ Արցախի 20 հասցեից: Մի երկու ժամում հասանք Արագած: Ալպինիստների աչքը այդքան շոյող լեռներ, գեղեցիկ բնություն եւ իհարկե մաքուր օդ:

Գնացցցց… Վրանային ճամբարի համար տեղ ընտրելուց հետո, բոլորը փորձում էին օգնել մեկն մեկին վրան խփելու գործում: Շատերը քաղցած էին, եւ ահա եկավ այդքան սպասված պահը: Մասնակիցները, հյուրերը, ներկաները հավաքվեցին մի “սեղանի” շուրջ: Ավելի ուշ մասնակիցներին ներկայացվեց ծրագիրը, մրցաշարի մարշրուտը: Ուշոտ սկսվեց ամենահետաքրքիր պահերից մեկը՝ խարույկը, կիթառը, песни под луной: Շատ ցուրտէր, որոշեցինք հավաքվել Մետեոյում: Իսկ երբ եկավ ժամը 10-ը, “օտբոյ” հայտարարվեց:

Մյուս օրը մրցաշարի ստարտ ըտրվեց առավոտյան 8-ին: Առավոտյան ամպամած էր, բոլորս հույս ունեինք, որ եղանակը կբացվի: Եվ չնայած ոչ այդքան բարենպաստ եղանակային պայմաններին մրցաշարը մեկնարկեց: Մարշրուտի ամբողջ երկայնքով տեղադրված էին  երկու մրցավարական կետեր: Մասնակիցները  պետք է այնտեղ գրանցվեին: Մի քանի հոգով մնացինք ներքեւում եւ անհամբեր սպասում էինք առաջին լուրերին:

Եվ ահա հաղթողները.

Տղամարդիկ, 1-ին խումբ (18 – 28տարեկան)

Լեւոն Մովսիսայն (1 ժամ 35 րոպե)

Ահարոն խաչատրյան (1/39Ճ)

Սուրեն Պետրոսյան (2/04)

 

Տղամարդիկ, 2-ին խումբ (28-40տարեկան)

Վարդան խաչատրյան (2/02)

Անդրանիկ Միրաբյանը եւ Հովհաննես Մարտիրոսյանը կիսեցին 3-րդ տեղը՝ հասնելով գագաթ համարյա նույն ժամին

 

Բոլոր հաղթողները պատվոգրեր եւ դրամական պարգեւներ ստացան “Գրանդսպորտ” մարզահամալիրի կողմից: Ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր մրցավար Սուրեն Դանիելյանն ասած, որ հաղթողների արդյունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչը կնպաստի Հայաստանի մասնակցությանը միջազգային մրցաշարերում: