Ապրիլի 18-ին տեղի ունեցավ ֆեդերացիայի վարչության նիստ

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչության նիստ: Քննարկման հարցերը բազմաբնույթ էին և մեծամասամբ նվիրված 2013թ-ի ֆեդերացիայի գործունեությանը:
Որոշում կայացվեց.
1.Հաստատել և առավելագույնս օժանդակել մեր հավաքական թիմի մասնակցությանը կայանալիք Էլբրուս RED FOX մրցաշարին:
2. Որոշվեց դնել քննարկման ֆեդերացիայի այն անդամների հեռացման հարցը, որոնք այսուհետ 3 և ավելի ամիսներ չեն լինի ակտիվ կամ ընդհանրապես չեն մասնակցի ֆեդերացիայի աշխատանքներին: Հատկապես զգուշացնում և նշում ենք հետևյալ անդամներին`Հովհաննես Մարտիրոսյան, Աննա Ակտարյան, Ռուզան Մկրտչյան, Արտեմ Ավետիսյան, Վահե Մխիթարյան, Արսեն Ղազարյան, Օնիկ Մինասյան, ովքեր նախկին ամիսներին էլ ակտիվ չեն եղել:
3.Որոշվեց, որ հունիսի 1-ից կսկսեն գործել սլեքլայնի, ժայռամագլցման, լեռնագնացության ակումբներ, որոնց գործունեության մասին կհայտնենք ավելի ուշ:
4.Ֆեդերացիայի վարչության միաձայն քվեարկությամբ Տիգրան Շահբազյանը ընտրվեց ֆեդերացիայի վարչության անդամ, որի կապակցությամբ շնորհավորում ենք նրան: