Աննախադեպ միջազգային հաղթանակ ձմեռային Դեմավենդում

Հունվարի 24 — ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը`  4 լեռնագնացներ, մեկնեց  Իրան, բարձրանալու համար  վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը ` Դեմավենդ ( 5671 մ ) :
Հունվարի 25 – 29 Իրանում անցկացվող հեղինակավոր վարկանիշային միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը  Հայաստանի  Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները  ձեռք բերեցին 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ:
Մրցաշարին մասնակցեցին  են շուրջ 25 երկրների 216 լեռնագնացներ:

Մեծ էր կարևորությունը  Հայաստանի մասնակցության, քանզի վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը երբևե   թիմային մասնակցություն չի ունենցել :
Օր 1  
Հունվարի 25-ին մեր լեռնագնացները ժամանեցին Թեհրան
Օր 2
Հունվարի 26-ին  մեր հավաքականը այցելեց Իրանի ալպինիզմի ֆեդերացիա, որտեղ ծանոթացավ մրցաշարի կանոնակարգին ապա բոլոր երկրների արշավախմբերի ղեկավարներին ծանոթացրեցին երթուղիների քարտեզներին, սեյսմիկ ծառայությունների կանխատեսումներին և լեռնափրկարարների հետ :
Օր 3
Հունվարի 27-ին սկսվեց վարկանիշային մրցաշարի առաջին փուլը . լեռնագնացները պետք է հասնեին Դեմավենդ լեռնագագաթի առաջին կայանը , որը գտնվում է 3100մետր բարձրության վրա : Մեր լեռնագնացները առանց որևէ բարդության կարողացան հաղթահարել առաջին փուլը :
Օր 4
Հունվարի 28-ին վարկանիշային մրցաշարի երկրորդ փուլում խնդիրը դրված էր հասնել մինչև երկրորդ կայան , որը գտնվում է 4100մետր բարձրության վրա , կրկին մեր լեռնագնացները ոչ մի խնդիր չունեցան և հաջողությամբ երկրորդ փուլը անցան , բայց երկրորդ փուլից հետո պարզ դարձավ , որ բավականին վատ եղանակային պայմաններ են` մինչև — 40C և քամու 50կմ/ժ  արագություն , և շատ բարդ է լինելու գրավել գագաթը : Նաև այդ օրը մի քանի երկրների լեռնագնացներ իրենց շատ վատ զգացին և մեր լեռնագնացները օգնելով տեղացի լեռնափրկարարներին նրանց իջեցրեցին մինչև առաջին կայան :Մրցաշարին մասնակցող 216 լեռնագնացներից միայն 45լեռնագնաց փորձելու էր հունվարի 29-ին գրավել գագաթը և դրանց թվում նաև մեր լեռնագնացներն էին:
Օր 5
Հունվարի 29-ին
Ժամը 7.00-ին մեր լեռնագնացները դուրս եկան վերջին կայանից որպեսզի նվաճեն Դեմավենդի գագաթը :Լեռնագնացների քանակը 45 մարդ
Ժամը 11.30-ին մեր լեռնագնացները գտնվում էին արդեն  5200 մետր բարձրության վրա : Լեռնագնացների քանակ մոտ 30 մարդ , մյուսները չկարողանալով այլևս բարձրանալ վայրէջք են կատարել:
Ժամը 12.00-ին մեր լեռնագնացները  գտնվում էին արդեն  5500 մետր բարձրության վրա : Մրցաշարին մասնակցող 216 լեռնագնացներից միայն մեր հավաքականը, արդրբեջանի հավաքանի մեկ լեռնագնաց և Իրանի հավաքականի 10 լեռնագնաց շարունակում էին վերելքը
Ժամը 13.45 Դեմավենդի գագաթը նվաճված է : Գագաթը նվաճեցին Իրանի ուժեղագույն հավաքանի մի քանի լեռնագնացներ և մեր հավաքականի լեռնագնացները, այսպիսով մենք Իրանի հավաքականի հետ միասին առաջինը հասանք գագաթ , իսկ արտասահմանյան երկրների պայքարում առաջինը դարձանք:
Սա աննախադեպ հաղթանակ էր :
Շնորհավորում եմ բոլորիս :
Թիմի կազմը   
1.Գարեգին Ունուսյան
2. Լևոն Մովսիսյան
3. Հովհանես Մարտիրոսյան
4. Սուրեն Ստեփանյան