Ամպերից վերև . Կազբեկի գագատին

Այս անգամ ի տարբերություն նախորդների ամեն ինչ այդքան էլ պարզ չէր , Կազբեկը բավականին բարդ լեռնագագաթ էր , եղանակային բոլոր կանխագուշակումները լավ բան չէին հուշում , թիմում 5 լեռնագնացներից 3-ը աղջիկ էին , որից 2-ը նոր էին սկսում իրենց քայլերը ալպինիզմում և իրենց համար նպատակեր դրված միայն մարզումներ անցկացնելը սառցադաշտերի վրա `տեխնիկական հնարքների կատարելագործման համար , որը անիրական կլիներ անցկացնել Հայաստանյան պայմաններում և ամեն ինչ կարծես թե աշխատում էր հայտնի հայկական սկզբունքով  << Կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը >> , բայց հայ լեռնագնացները քաջ ու խիզախ գտնվեցին , և հաջող մարզումներից հետո մարտական տրամադրությամբ , ի զարմանս տեղացի լեռնագնացների որոշում կայացրեցին  գրոհել գագաթը : Այո ‘ նորեկների համար դժվար էր , այո ‘ եղանակային պայմանները շատ վատն էին , այո ‘ թթվածնի պակասը զգացնել էր տալիս ,  բայց այդ ամենը մի կողմ է անցնում , երբ թիմի անդամները ունեն լավ գիտելիքներ , լավ գույք – հանդերձանք և ամենա կարևորը ունեն մե~ծ ցանկություն :
Երևի թե Կազբեկը տեսնելով այս մե~ծ ցանկությունը իր սպիտակափառ գագաթը ժամանակավոր հանձնեց մեր լեռնագնացներին :
Նրանք հաղթեցին , հաղթեցին առաջին հերթին իրենք իրենց :
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմի 5 լեռնագնացներ Օգոստոսի 8-ին Կազբեկի գագաթին  ( 5033մետր) ծածանեցին  հայոց եռագույնը :
Ահա և մեր լեռնագնացները
1.    Գարեգին Ունուսյան ( խմբի ղեկավար )
2.    Լևոն Մովսիսյան
3.    Հասմիկ Մանանդյան
4.    Անի Խաչատրյան
5.    Մոնար Մովսիսյան
Ինչ կարող ենք փաստել, որ մեկ ամսում  ալպինիզմի և լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիան  կատարեց  երկու լուրջ վերելքներ
Դեմավենդ ` 5671 մետր ,   Կազբեկ 5033 մետր
Արդեն վստահություն  կա, որ  հիմք է դրվում ազգային հավաքականի ձևավորմանը և լեռնագնացության տարածմանը  երիտասարդության շրջանում  :
Արդեն ֆեդերացիա են դիմել  մոտ 120 երիտասարդներ  լեռնագնացության մեջ ներգրավվելու  խնդրանքով :
Սեպտեմբերից ստեղծելու ենք մարզական  ակումբներ և սկսելու ենք ակտիվ մարզումներ  դպրոցական պատանիների  շրջանում , զուգահեռաբար   ԲՈՒՀ – երում   պլանավորում ենք  ունենալ  լեռնագնացությամբ  զբաղվող միավորումներ, որոնց մեծապես կօժանդակի ԱԼՏՖ: