Ալպինիզմի հայկական ֆեդերացիան 2 տարեկան է

Սրտանց շնորհավորում ենք բոլոր – բոլորին` ովքեր սիրում են լեռները, ովքեր զբաղվում են լեռնագնացությամբ,  բոլոր  նրանց  ովքեր այս տարիների ընթացքում  միացել են մեզ, ընդգրկվել են ֆեդերացիայի կազմ, դարձել են անդամներ,   նպաստել են ֆեդերացիայի ծաղկմանն ու բարգավաճմանը:
Թող հաղթանակաները անպակաս լինեն, մեզ բոլորիս  բազում նվաճումներ ու բարձունքներ են սպասվում դեռ առջևում, այնպես որ լինենք միահամուռ և ուժեղ, քանզի լեռները թույլերին չեն հանդուրժում: