Ֆեդերացիայի վերելքը դեպի Դեմավենդ (5671)

Հուլիսի 2 — ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հավաքական թիմի`  7 լեռնագնացներ,  հաջողությամբ վերելք կատարեցին Իրանի ամենաբարձր լեռը ` Դեմավենդ ( 5671 մ ) : Հայ լեռնագնացները առաջին օրը բարձրացան մինչև 4200 մետր , որտեղ գիշերեցին , իսկ հաջորդ օրը վերելք կատարեցին դեպի գագաթ, որտեղ և ծածանվեց հայոց եռագույնը  : Նշենք նաև , որ հայ լեռնագնացները բավականին պատրաստված էին և բավականին լավ ժամանակահատվածում բարձրացան գագաթ :
Հաջորդ օրը մեր լեռնագնացները հյուրընկալվեցին Իրանի ալպինիզմի ֆեդերացիա , և հանդիպում ունեցան ֆեդերացիայի նախագահի հետ , ով շնորհավորեց մեր լեռնագնացներին բավականին տպավորիչ վերելքի համար : Ապա պայմանավորվածություն ձեռք բերվեց , որ պատասխան հրավերով Իրանի ալպինիզմի ֆեդերացիան, գլխավորությամ ֆեդերացիայի նախագահի,  կհյուընկալվի Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիա  հոկտեմբեր ամսին :
 
Փառք ու պատիվ մեր 7 լեռնագնացներին :

1. Գարեգին Ունուսյան ( խմբի ղեկավար )
2. Լևոն Մովսիսյան
3. Հասմիկ Մանանդյան
4. Մնացական Առաքելյան
5. Տիգրան Սիմոնյան
6. Գևորգ Համբարձումյան
7. Արամ Գևորգյան