Ֆեդերացիայի հարգելի անդամներ, լեռնասերներ և ընկերներ, ուրախ ենք հայտնել «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում» տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների, ինչպես նաև նոր ծրագրերի մասին, որոնք կնպաստեն լեռնագնացության, մագլցման և լեռնային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։
Շնորհակալություն հայտնենք Ս․ Ազարյանին որպես պատվավոր նախագահ ֆեդերացիան տասը տարի ղեկավարելու համար։
01․07․2020թ․ հերթական ժողովի որոշմամբ նախագահ է ընտրվել փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, ով մեծ ներդրում ունի ֆեդերացիայի ստեղծման, կայացման և զարգացման գործում։ Ֆեդերացիայի տասնամյակին ընդառաջ տեղի ունեցան նաև այլ փոփոխություններ, մասնավորապես խորհրդի անդամների կազմի ընտրությունը, որի արդյունքներով խորհրդի կազմում ընդգրկվեց նաև Էդգար Նավասարդյանը, իսկ Նարինե Ճաղարյանը ընտրվեց փոխնախագահ։
Հաստատվել է կրթական, անվտանգության, միջազգային, լեռնագնացությունը մարզերում զարգացնելու մարմինների կառուցվածքը։
Միևնույն ժամանակ ընթացքի մեջ են ծրագրեր, որոնք կներկայացվեն սեպտեմբեր ամսին, որոնցից մեկն էլ՝ տասնամյակի կապակցությամբ մշակվող միջոցառումների շարքն է։