ՀՀ ժայռամագլցման մանկապատանեկան առաջնություն

11 մայիսի 2024թ.-ին կայացավ ՀՀ ժայռամագլցման մանկապատանեկան առաջնությունը: Այս սպորտային իրադարձության կարևորությունը կայանում էր նրանում, որ սա առաջին մանկապատանեկան առաջնությունն էր Հայաստանում: Այն լավագույն խթանը կլինի ժայռամագալցումը Հայաստանում զարգացնելու համար: Մրցումն անցկացվեց աղջիկների և տղաների տարբեր տարիքային խմբերում, որին մասնակցություն ունեցան նաև երեխաներ Գյումրիից: Մրցման արդյունքները հետևյալն էին.

Տղաներ
Առաջին տեղ՝ Արեգ Հախվերդյան, Լևոն Հայրապետյան, Բրայան Հովսեփյան
Երկրորդ տեղ՝ Վիտալի Միքայելյան, Մհեր Բաղդյան
Երրորդ տեղ՝ Պարույր Գաբրիելյան, Սարգիս Անանյան

Աղջիկներ
Առաջին տեղ՝ Մարինա Բաղդյան, Աննա Դանիելյան
Երկրորդ տեղ՝ Արինա Գունկո, Լիլիա Մկոյան
Երրորդ տեղ՝ Աթենա Անանյան